Խակասերեն (խակ.՝ Хакас тілі, тадар тілі), խակասների լեզուն, պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի խակաս-օղուգյան խմբի խակասական ենթախմբին։ Խոսվում է հիմնականում Կրասնոյարսկի երկրամասի Խակասիայում և հարակից վայրերում։ Խոսողների թիվը՝ մոտ 79 000 (2022)։ Խակասերենն ունի 6 բարբառ։ Հնչյունական կազմը հարուստ է ձայնավորներով (թվով 17), շեշտը ուժային է, հիմնականում վերջնավանկային։ Գոյականն ունի 8 հոլով, նաև՝ ստացական առման, թվի քերականական կարգեր։ Բայը ևս հարուստ է կարգերով (5 եղանակ)։ Խակասերենը գրավոր լեզու է 1926 թվականից այբուբենը՝ նախ ռուսագիր, 1929 թվականից՝ լատինագիր, 1939 թվականից՝ կրկին ռուսագիր։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 708)։
|
|
---|
| Ռուսաստանի պետական լեզուներ | |
---|
| Ռուսաստանի սուբյեկտների պետական լեզուներ | |
---|
| Պաշտոնական կարգավիճակ ունեցող լեզուներ | |
---|
| |
|