Խանջյան (Արմավիրի մարզ)
Խանջյան, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Արմավիրի տարածաշրջանում, Արմավիր քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք։ Ստեղծվել է 1957 թվականին որպես ավան և ունեցել է Աբովյանի անվան սովխոզ, Խանջյանի անվան սովխոզ անվանումները։ Իր անվանումը ստացել է ի պատիվ Հայաստանի հերոս Աղասի Խանջյանի։ ԱշխարհագրությունԳյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 880 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։ ԲնակչությունԳյուղի բնակչությունը տեղափոխվել է հարակից գյուղերից և Հայաստանի տարբեր շրջաններից։ 1981 թվականին գյուղն ունեցել է 1580 բնակիչ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ․ համայնքն ունեցել է 1908 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 32%, աշխատունակներ՝ 54%, հետաշխատունակներ՝ 14%։ Խանջյանի ազգաբնակչության փոփոխությունը.[4].
ՏնտեսությունԳյուղն ունի 562 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի Մայր ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (89 հա), պտղատու (179 հա) և խաղողի այգիները (86հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, բազմամյա տնկարկներ՝ կազմելով համապատասխանաբար 102 և 12 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։ Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։ Տես նաևԾանոթագրություններ
Արտաքին հղումներ
Information related to Խանջյան (Արմավիրի մարզ) |