Խոջա Ահմադ Աբբաս անգլ.՝ Khwaja Ahmad Abbas հինդի՝ ख़्वाजा अहमद अब्बास ուրդու՝ خواجه احمد عباس |
---|
|
Ծնվել է | հունիսի 7, 1914(1914-06-07)[1][2] |
---|
Ծննդավայր | Պանիպատ, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
---|
Վախճանվել է | հունիսի 1, 1987(1987-06-01)[1] (72 տարեկան) |
---|
Վախճանի վայր | Մումբայ, Հնդկաստան |
---|
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, լրագրող, սյունակագիր, ինքնակենսագիր, գրող և կինոպրոդյուսեր |
---|
Լեզու | ուրդու, հինդի և անգլերեն |
---|
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստան |
---|
Կրթություն | Ալիգարհի իսլամական համալսարան |
---|
Պարգևներ | |
---|
Khwaja Ahmad Abbas Վիքիպահեստում |
Խոջա Ահմադ Աբբաս (հինդի՝ ख़्वाजा अहमद अब्बास, ուրդու՝ خواجه احمد عباس, անգլ.՝ Khwaja Ahmad Abbas, հունիսի 7, 1914(1914-06-07)[1][2], Պանիպատ, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունիսի 1, 1987(1987-06-01)[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ կինոռեժիսոր, սցենարիստ, գրող։
Ծնվել է 1914 թվականի հունիսի 7-ին։ Գրական գործունեությունն սկսել է 1935 թվականից։ Գրել է անգլերեն և ուրդու լեզուներով։ Բեմադրել է «Ուղևոր» (1953, խորհրդային շրջանի թարգմանությամբ՝ «Գանգա»), «Մուննա» (1954), «Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ» (1958, խորհրդային կինեմատոգրաֆիստների հետ), «11 հազար աղջիկ» (1963) և այլ կինոնկարներ։ Գրել է «Թափառաշրջիկ» (1951), «Պարոն 420» (1955) և այլ ֆիլմերի սցենարներ, «Հեղափոխություն» (1954), «Չորս սիրտ, չորս ճանապարհ» (1959) վեպերը և այլն։ Աբբասը խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ է (1958)։ Մահացել է 1987 թ-ի մայիսի 31-ին Բոմբեյ քաղաքում, Հնդկաստան։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 16)։
|