Ծնծղա
Ծնծղա, հարվածային երաժշտական գործիք` անորոշ բարձրության հնչողությամբ։ Ծնծղան հայտնի է վաղ ժամանակներից Հայաստանում (մ.թ.ա. VII դար[2]), Չինաստանում, Հնդկաստանում, ավելի ուշ Հունաստանում և Թուրքիայում։ Իրենից ներակայացնում է հատուկ համաձուլվածքներից պատրաստված ուռուցիկաձև սկավառակ։ Ծնծղայի մեջտեղում կա անցք` նախատեսված գործիքը ձգանին կամ պարանին ամրացնելու համար։ Գործիքը նվագելու հիմնական հնարքներից են` հարվածներ տարբեր փայտիկներով և թակիչներով կախված սկավառակներին, զույգ ծնծղաների միմյանց հարվածներ և նվագ աղեղով։ Ձայնը դադարում է այն ժամանակ, երբ երաժիշտը սկավառակները դնում է կրծքին։ Որպես կանոն` սկավառակները, մեծ թմբուկի հետ միաժամանակ, կազմում են ուժեղ հարվածները։ Նրանց նոտաները գրվում են կողք կողքի։ Սկավառակների ձայնը forte նրբերանգում կտրուկ է, փայլուն, վայրի, piano-ում` առեղծվածային և ավելի փափուկ։ Նվագախմբում ծնծղաները ամենից առաջ դինամիկորեն ընդգծում են գագաթնակետը, բայց երբեմն էլ նրանց դերը գունագեղ ռիթմն է կամ հատուկ գեղարվեստական էֆեկտը[3]։ Երաժիշտները խոսակցականում երբեմն ծնծղաների խմբին անվանում են «երկաթ»[4]։ Զուգադիր ծնծղաներԶուգադիր ծնծղաների ակունքներում նվագախմբային ծնծղաներն են։ Hi-hat ծնծղան իրենից ներկայացնում է ընդհանուր հենակի վրա տեղադրված և ոտնակով կառավարվող զույգ սկավառակ։ Կախովի ծնծղաներԱյս ծնծղաները տեղադրվում են հենակի վրա։ Crash ծնծղաներն արձակում է երկար զրնգուն, որոշ չափով խշխշացող ձայն։ Առավել հաճախ օգտագործվում են 20 դյույմ տրամագծով սկավառակները, բայց ստանդարտ են համարվում 18-22 դյույմ չափսերը։ Խոշոր արտադրողները արտադրում են սկավառակներ 16-26 դյույմ տրամագծով, բայց հնարավոր է գտնել նաև մինչև 8 դյույմ տրամաչափով սկավառակներ։ Sizzle ծնծղաները, որոնց հնչողության փոփոխման համար ավելացրած են գամեր, շղթաներ, կամ նման այլ տարրեր՝ արձակում են ավելի բարձր և ծոկող ձայն։ Ride ծնծղան սովորաբար ծառայում է բարձր, հզոր, բայց համեմատաբար կարճ ձայնը շեշտելու համար։ Splash-ը կարճ և բարձր տոնյանությամբ փոքր և բարակ սկավառակներ են։ China սկավառկներն ունեն բարձր, կտրուկ, փոքր-ինչ կեղտոտ ձայն, որն օգտագործվում է ստակկատոյի հզոր շեշտադրություն ստեղծելու համար։ Swish и Pang սկավառակները նույնպես պատկանում են China խմբին, բայց տարբերվում են գմբեթի ձևով և կորությամբ։
Մատային ծնծղաներ
Ծնծղաների պատմությունՆվագախմբում հարվածային գործիքների խմբի ավելացման հետ մեկտեղ ծնծղան առաջին անգամ ի հայտ է եկել հավանաբար Գլյուկի նոտագրություններում։ XVIII դարի վերջում` Հայդնի և Մոցարտի ժամանակաշրջանում, ծնծղաները (մեծ թմբուկի և եռանկյունու հետ մեկտեղ) օպերային նոտագրություններում պատահել են հազվադեպ, միայն բարբարոսական կամ թուրքական կոլորիտը արտացոլելու նպատակով (տե'ս Ենիչերական երաժշտություն)։ Սիմֆոնիաներում նրանք հանդիպում են միայն մեկ անգամ՝ Հայդնի «Ռազմական սիմֆոնիայում», ինչը բացառություն էր այն ժամանակի համար։ XIX դարի երկրորդ քառորդի համերգային ստեղծագործություններում ծնծղաները գրեթե բոլոր նոտագրություններում ավելի ու ավելի հաճախ են հանդիպում։ Բեռլիոզը բողոքում էր այն ժամանակվա նվագախմբերի անկատարությունից. «Ծնծղաները միշտ ճաքած են եղել կամ կոտրված»։ XIX դարի վերջին տասնամյակում նվագախմբում որպես նոր երևույթ է դառնում փայտիկով կամ եռանկյունու «գամով» ծնծղային կտրուկ հարվածելը։ Դեբյուսին իր նոտագրություններում օգտագործել է շատ նուրբ էֆեկտներ, հազիվ լսելի հայտնվող և անհետացող ծնծղաների շշուկը[5]։ Դեռևս 15-16-րդ դարերում հայ վարպետների կողմից հիմնադրված Zildjian ընկերությունը առաջատար դիրք է գրավում համաշխարհային ծնծղա արտադրողնրի շարքում։ Տիրապետելով հատուկ համաձուլվածքի ստացման եղանակներին, Զիլճյան ընտանիքը այդ գաղտնիքը փոխանցել է սերնդեսերունդ՝ հաղորդելով միայն ընտանիքի արական սեռի ներկայացուցիչներին։ Մինչև 1915 թվականի Եղեռնը ապրելով Կոստանդնուպոլիսում, Զիլճյանների ընտանիքի ողջ մնացած անդամները տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ զարգացնելով և կատարելագործելով՝ ընտանեկան գործը հասցրել են նոր մակարդակի[6][7][8][9][10][11]։ 1981 թվականին, ընտանեկան վեճի արդյունքում, Ռոբերտ Զիլճյանը հեռանալով ընկերությունից Կանադայում հիմնում է Sabian ընկերությունը, որը այժմ նույնպես առաջատար դիրք է գրավում ծնծղա արտադրողների համաշխարհային շուկայում[12]։ Տես նաևԱնվանումներՆոտաներում գործիքը կարող է տարբեր լեզուներով նշվել.
Ծանոթագրություններ
|