Կալցիումի քլորիդ
Կալցիումի քլորիդ, քիմիական բանաձը՝ CaCl2, աղաթթվի կալցիումական աղ։ Անգույն բյուրեղ է, խտությունը՝ 2510 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 772 °C։ Խիստ խոնավածուծ է, ջրային գոլորշիներ կլանելիս վերածվում է հեղուկ զանգվածի։ 100 գրամ ջրում 20°-ում լուծվում է 74 գրամ կալցիումի քլորիդ, 100 °C-ում՝ 159 գրամ։ Կալցիումի քլորիդի ջրային լուծույթները սառչում են ցածր ջերմաստիճաններում (20%-անոցը՝ -18, 57 °C-ում, 30% անոցը՝ -48 °C-ում)։ Առաջացնում է հիդրատ՝ CaCl22 • 6H2O, որը կայուն է մինչև 29, 8 °C, ավելի բարձր ջերմաստիճանում հագեցած լուծույթից նստում են 4, 2 և 1 մոլեկուլ ջրով բյուրեղահիդրատներ։ CaCl2-6H2CMi (58,8%) ձյան կամ սառույցի (41,2% ) հետ խառնելիս ջերմաստիճանն իջնում է մինչև -55 °C (կրիոհիդրատային կետ)։ ՍտացումըՍտացվում է սոդայի արտադրության ժամանակ՝ որպես կողմնակի նյութ։ Կարելի է ստանալ՝ տաքացնելիս քլորային կրաքարը։ ԿիրառությունԿիրառվում է կալցիում ստանալու, հեղուկները և գազերը չորացնելու համար, բժշկության մեջ և այլուր։ Ծանոթագրություններ
|