Կախեթի մարզ
Կախեթի մարզ (վրաց.՝ კახეთის მხარე՝ Կախեթիս մխարե), վարչական միավոր Վրաստանի արևելյան մասում։ Կենտրոնը Թելավ քաղաքն է։ Կախեթի մարզի տարածքը 11 309,5 կմ² է, որով նա առաջինն է Վրաստանի մարզերի շարքում։ Այն ներառում է 8 շրջան։ Բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 318 900 մարդ, միջին խտությունը՝ 28,2 մարդ/կմ²։ ԱնվանումԿախեթ անունը առաջացել է արևելավրացական կախ ցեղի անունից, իսկ -եթ վերջածանցը վրացերենում ցույց է տալիս տեղ։ Վրացագետները առանձնացնում են վրացերենի կախեթյան բարբառը։ ՊատմությունԺամանակակից Կախեթի մարզը ներառում է Պատմական Վրաստանի երեք գավառների՝ Կախեթի, Կուխեթի ու Գարդաբանի տարածքը։ Վրացական բանահյուսության համաձայն, Քարթլիս Ցխովրեբա ավանդազրույցը պատմում է Քարթլոս նախահոր 5 որդիների մասին, որոնցից 3-ը կոչվում էին վերոնշյալ երեք գավառների անուններով։ Վաղ շրջանում Կախեթը չի մտել Վիրքի սահմաններում. այն Աղվանքի մաս է կազմել։ Հելլենիստական շրջանում Փառնավազ արքան հիմնել է 8 իշխանություն, որոնց ղեկավար է կարգել իշխաններին (վրաց.՝ ერისთავი՝ էրիսթավի)։ Դրանց թվում էր Կախեթի իշխանությունը՝ Ուջարմա կենտրոնով։ Վաղ միջնադարում Վրաց մարզպանության կործանումից հետո առաջացել է Կախեթի թագավորությունը՝ Գրեմի, ապա՝ Թելավ մայրաքաղաքով։ Այն սկզբում ինքնուրույն պետություն էր, թեև վարչականորեն մտնում էր Վրաց իշխանության, ապա՝ Տփղիսի ամիրայության մեջ։ Զարգացած միջնադարում եղել է Վրացական թագավորության կազմում, ապա կրկին առանձնացել և դարձել ինքնուրույն թագավորություն։ 1762 թվականից միացել է Քարթլիի թագավորությանը (Քարթլի-Կախեթի թագավորություն)։ 1801 թվականից Գեորգիևյան դաշնագրի արդյունքում, մարզը հայտնվել է Ռուսական կայսրության կազմում։ Կախեթը սկզբում մտել է Վրացական մարզի, Վրացա-Իմերեթական նահանգի, ապա՝ Թիֆլիսի նահանգի մեջ։ Կախեթը հարևան Հերեթի հետ եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1921) մասը։ Վրացական ԽՍՀ (1921-1990) կառավարման տարիներին տարածքը բաժանված է եղել շրջանների։ ԱշխարհագրությունԿախեթը գտնվում է Վրաստանի արևելքում։ Ռուսաստանին սահմանակցում է հյուսիսից (Չեչնիա) և հյուսիս-արևելքից (Դաղստան), Ադրբեջանական Հանրապետությանը՝ հարավ-արևելքից և հարավից։ Արևմուտքում Մցխեթ-Մթիանեթ և Քվեմո Քարթլի մարզերն են։ Կախեթն ամբողջությամբ ընկած է Մեծ Կովկաս լեռնաշղթայի կենտրոնական հատվածում. այս տարածքով հոսում են Իորի և Ալազան գետերը։ Մարզի տարածքում գտնվում են Բաբանեուրի, Բածարի, Լագոդեխի և Մարիամջվարի արգելոցերը և Վաշլովանի ու Թուշեթի ազգային պարկերը։ Բոնության հուշարձաններից են Առծիվի կիրճը և Տախտիթեփան։ Բարեխառն լեռնային կլիման նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։ Դարեր ի վեր այստեղ զբաղվել են անասնապահությամբ ու երկրագործությամբ, զարգացած է եղել խաղողագործությունը։ Մեծ հռչակ ունեն Կախեթի գինիները։ Վարչականորեն մարզը բաժանված է 8 շրջանի։ Բնակչություն2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կախեթի մարզում բնակվում էր 318 900 մարդ[3], 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 405 000 մարդ[3]։ 2009 թվականին մարզի բնակչությունը գնահատվել է 401 400 մարդ[4]։ 2002 թվականի մարդահամարով, Կախեթում բնակվում էր 407 182 մարդ, որոնցից վրացիները՝ 82,9 % (կամ 341 503 մարդ), ադրբեջանցիները՝ 10,8 % (40 036մարդ), չեչենները՝ 2,1 % (6 997 մարդ), օսերը՝ 1,9 % (6 809 մարդ), ռուսները՝ 0,9 % (3 844 մարդ), հայերը՝ 0,9 % (3 789 մարդ), եզդիները՝ 0,1 % (495 մարդ), հույները՝ 0,1 % (285 մարդ), ուկրաինցիները՝ 0,05 % (232 մարդ), աբխազները՝ 0,04 % (185 մարդ)։ Կախեթի բնակչության 50 %-ը վրացիների լեռնային ենթախմբեր են, որոնցից առավել հայտնի են փշավիները։ Լեռնցիները բացարձակ մեծամասնություն են կազմում Ախմետայի, Թելավի և Դեդոփլիս Ծղարոյի շրջաններում, իսկ Գուրջաանում, Սիղնաղում և Ղվարելում՝ մոտ կեսը։ Ադրբեջանցիները կենտրոնացած են Սագարեջոյի շրջանում (31,9 % կամ 18 907 մարդ, վրացիները՝ 66,6 %), Լագոդեխի շրջանում (22,3 % կամ 11 392 մարդ, վրացիները՝ 68,3 %) և Թելավի շրջանում (11,9 % կամ 8 373 մարդ, վրացիները՝ 85,5 %)։ Կախեթի մարզի բնակչությունը ըստ 2002 թվականի մարդահամարի
2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ 350126 կախեթցիներ իրենց քրիստոնյա են կոչել, որոնցից 1146-ը՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, 737-ը՝ կաթոլիկ։ Կախեթի իսլամադավան բնակչությունը հաշվվում է 51256 մարդ, ևս 73 դավանում է հուդայականություն, այլ հավատներ՝ 2602, անկրոն՝ 1242: Վարչական բաժանումԿախեթի մարզի կառավարման ղեկավարը Վրաստանի նախագահի ներկայացուցիչն է մարզում։ Նրա գործառույթներից են՝ մարզում կարգուկանոնի հաստատումը, ռեսուրսների մոբիլիզացիան, հասարակական կյանքի բարելավումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և այլն։ Մարզը բաժանված է 8 շրջանի։
Քաղաքներն են (ըստ 2002 թվականի մարդահամարի)՝
ՄշակույթԹատրոններ
Թանգարաններ
ՊատկերասրահՏես նաևԾանոթագրություններ
Արտաքին հղումներ
|