Կարլեն Աբրահամյան
Կարլեն Արամի Աբրահամյան (հուլիսի 12, 1936, Նորապատ, Հայաստան - հոկտեմբերի 30, 1995), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1985 թվականից։ ԿենսագրությունԿարլեն Աբրահամյանը ծնվել է ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Նորապատ գյուղում։ 1962 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենագիտության ֆակուլտետը (հեռակա)։ 1956-1963 թվականներին աշխատել է Հոկտեմբերյանի հաստացաշինական գործարանում որպես ավագ ինժեներ, 1963-1967 թվականներին եղել է Հոկտեմբերյանի «Կոմունիզմի ուղիով» շրջանային թերթի պատասխանատու քարտուղարը, 1967-1969 թվականներին ՀԿԿ Հոկտեմբերյանի շրջկոմի արդյունաբերության, շինարարության և քաղաքային տնտեսության բաժնի վարիչը։ 1969-1975 թվականներին աշխատել է որպես Հոկտեմբերյանի ապակե տարաների գործարանի տնօրեն, 1975 թվականից եղել է Հոկտեմբերյանի ֆուրնիտուրայի գործարանի տնօրենը։ Նրա առաջին պատմվածքը տպագրվել է 1961 թվականին, «Պիոներ» ամսագրում[1]։ Երկեր
Մամուլ
Ծանոթագրություններ
|