Կարմիր քամիԿարմիր քամի (լեհերեն roza, բառացի՝ վարդ), վարակիչ հիվանդություն. առաջանում է հեմոլիտիկ ստրեպտոկոկերով ախտահարվելիս և բնորոշվում է մաշկի, մաշկի ավշային անոթների, լորձաթաղանթների սուր բորբոքային երևույթներով։ Նպաստող գործոններն են օրգանիզմի անհատական նախատրամադրվածությունը, ալերգիան (հեմոլիտիկ ստրեպտոկոկի հանդեպ)։ Կարմիր քամին լինում է առաջնային (վարակումը տեղի է ունենում վնասվածքների, քերծվածքների և քորվածքների դեպքում) և երկրորդային՝ զարգանում է որպես տեղային թարախային պրոցեսների (օրինակ, ֆուրունկուլ, ինֆեկցված վերք) բարդություն։ ԸնթացքԿարմիր քամին ընթանում է հետևյալ ձևերով։
ԱխտանշաններՋերմության հանկարծակի բարձրացում՝ 40-41 °C, դող, թուլություն, գլխացավ, փսխումներ։ Օրգանիզմի ուժեղ արտահայտված թունավորման դեպքում՝ գիտակցության կորուստ։ Ախտահարումն առավելապես տեղակայվում է դեմքի կամ ստորին վերջույթների վրա և առաջացնում այրող ցավեր։ Մոտակա ավշահանգույցները մեծանում են, դառնում ցավոտ։ Հիվանդությունը տևում է 1-2 շաբաթ, հաճախ կրկնվում է (ռեցիդիվ)։ ԲարդություններԱխտահարման պրոցեսի տարածում հարևան հյուսվածքների վրա, արյան միջոցով հարուցիչների տարածում այլ օրգանների և հյուսվածքների մեջ և արյան վարակում (սեպսիս)։ ԲուժումԲուժումը տարվում է հիվանդանոցներում. տեղական ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաների կիրառում, հակաբիոտիկներ և սուլֆանիլամիդներ, անկողնային ռեժիմ, ախտահարված վերջույթի հանգիստ։ ԿանխարգելումՔերծվածքների, միկրոտրավմաների ժամանակին և պատշաճ մշակում։
|