Կարպիս Սուրենյան
Կարպիս Հովհաննեսի Սուրենյան (Սարկավագյան) (օգոստոսի 21, 1925, Աթենք, Հունաստան - հոկտեմբերի 5, 2011, Երևան, Հայաստան), հայ արձակագիր, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1955 թվականից։ Կենսագրություն1945 թվականին ավարտել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունը, 1967 թվականին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ 1946 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1946-1958 թվականներին աշխատել է որպես Հայաստանի պետական երգչախմբի երգիչ։ 1958-1959 թվականներին աշխատել է «Սովետական արվեստ» ամսագրում։ 1959-1961 թվականներին սովորել է Մոսկվայի գրական բարձրագույն դասընթացներում[1]։ 1947-1958 թվականներին երգել է Հայաստանի պետական երգչախմբում։ 1961-1966 թվականներին՝ եղել է «Սովետական արվեստ» ամսագրի երաժշտական բաժնի վարիչ[2]։ ԱշխատություններՀրատարակվել են Սուրենյանի «Մաքուր ձեռքեր» (1959), «Բնիկ ո՞րտեղացի եք» (1969), «Արևորդիներ» (1979), «Ոգու ամրոցներ» (1982) վիպակների, պատմվածքների, էսսեների ժողովածուները։ «Արևորդիներ» վիպակ-էսսեում, որի յուրօրինակ հերոսներն են Մարտիրոս Սարյանն ու Ավետիք Իսահակյանը, շոշափված է հայրենադարձության թեման։ Սուրենյանի էսսեները հատկանշվում են քնարա-փիլիսոփայական շնչով ու ոճով։ Գրել է «Դոստոևսկու մեծ հոգսը և մեծ նորարարությունը» էսսե-ուսումնասիրությունը։ Թարգմանել է Ֆ. Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպը, Ջ․ Գոլսուորսիի «Ֆորսայթների պատմությունը» վիպաշարը, Վիլյամ Սարոյանի պատմվածքներից («Պատերազմ է հայտարարվել», 1963)[3]։ ՕրագրությունՊատանի հասակից Սուրենյանը օրագիր է պահել, որը հրատարակվել է նրա կյանքի վերջին տարիներին երկու հատորով («Սարգիս Խաչենց» հրատարակչություն, 2005 և 2007]թթ․)։ Օրագրությունը արտահայտում է նրա վաղ մանկությունը Աթենքում, պատանեկանությունը՝ Կիպրոսում և երկրորդ աշխարհամարտից հետո՝ կյանքը Խորհրդային Հայաստանում։ Ընդհանուր առմամբ ընդգրկում է գրեթե 60 տարվա ժամանակահատված։ Երկեր
Թարգմանություններ (ռուսերենից և անգլերենից)
Մրցանակներ
Ծանոթագրություններ
|