Կենսաբանական դասակարգումԿենսաբանական դասակարգումը կամ կենսաբանական գիտական դասակարգումը տաքսոնոմիայի (կարգաբանության) մեթոդ է, որը հնարավորություն է տալիս օրգանիզմները խմբավորել և դասակարգել որոշակի խմբերի մեջ, որոնցից են օրինակ ցեղերը և տեսակները։ Այս խմբերը հայտնի են տաքսա (լատին․՝ taxa) (եզակի թվով՝ տաքսոն) անվանումներով։ Ժամանակակից կենսաբանական դասակարգումը սկիզբ է առել Կառլ Լիննեյի աշխատանքներից, ով տեսակները խմբավորել է ըստ նրանց ընդհանուր ֆիզիկական հատկանիշների։ Դարվինյան ընդհանուր ծագման սկզբունքի համաձայն՝ այս խմբավորումները շարունակաբար թարմացվել են։ 20-րդ դարի վերջին կլադիստիկ մեթոդի ծնունդի հետ մեկտեղ, ֆիլոգենետիկական դասակարգումը, որի միջոցով օրգանիզմները խմբավորվում էին հիմնվելով բացառապես ենթադրելի էվոլյուցիոն կապվածության վրա, հաշվի չառնելով կառուցվածքային նմանությունները, դարձավ սովորական և գործածելի կենսաբանության որոշ բնագավառներում[1]։ Մոլեկուլային ֆիլոգենետիկան, որը ԴՆԹ-ի հաջորդականությունն օգտագործում է որպես տեղեկատվություն, նույնպես կատարել է բազմաթիվ ստուգումներ և այն, կարծես, շարունակական բնույթ է կրում։ Կենսաբանական դասակարգմամբ զբաղվում է սիստեմատիկա գիտությունը։ Կենդանի օրգանիզմները դասակարգման մի քանի տարբերակներ կան։ Կարլ Վյոզեն 1990 թ.-ին կենդանի օրգանիզմներին բաժանեց 3 վերնաթագավորությունների՝
Այս բաժանման հիմնական տարբերությունը նախորդներից այն էր, որ բակտերիաները բաժանվեցին 2 խմբի՝ էուբակտերիաներ և արքեաներ։ Դասակարգման այլընտրանքային տարբերակներից մեկի դեպքում կենդանի օրգանիզմները բաժանվում են 2 կայսրության՝ էուկարիոտներ (Eukaryota) և պրոկարիոտներ (Prokaryota)։ Վերջինիս մեջ են միավորվում բոլոր բակտերիաները։ Մեկ այլ դասակարգման ժամանակ առանձնացվում են 5 թագավորություն. պրոկարիոտներ, նախակենդանիներ կամ պրոտիստներ (Protista), սնկեր (Fungi), բույսեր (Plantae) և կենդանիներ (Animalia)։ 2004 թվականին Կավալյե Սմիթի կողմից առաջարկվել է հետևյալ դասակարգումը.
Էուկարիոտների մեջ են մտնում
2007 թվականին Օսլոյի համալսարանի գիտնականների հետազոտությունների հիման վրա առաջարկվեց կորիզավորների ոչ աստիճանակարգային հետևյալ բաժանումը.
Դասակարգման համակարգի էվոլյուցիան
ՍահմանումԿենսաբանական դասակարգումը սահմանել է Էրնեստ Մեյրը որպես «օրգանիզմների դասավորումը հիերարխիկ խմբերով, որտեղ իրար մոտ գտնվող հիերարխիկ խմբերը միավորվում են ավելի մեծ խմբերի մեջ։ Խումբը սահմանվում է որպես նմանատիպ հատկանիշներ ունեցող օրգանիզմների համակարգ[2]։ Կենսաբանական դասակարգումը հիմնված է ամենամոտ ընդհանուր նախնուց ունեցած ընդհանուր ծագման վրա[3]։ Այսպիսով, կարևոր հատկանիշներն ու առանձնահատկությունները կենսաբանական դասակարգման համար «հոմոլոգ» են, այսինքն, ժառանգված են ընդհանուր նախնուց։ Այսպես, և թռչունները, և չղջիկները ունեն թռչելու կարողություն, բայց այս նմանությունը չի օգտագործվում նրանց միևնույն տաքսոնին դասելու համար, քանի որ այս հատկանիշը ժառանգված չէ ընդհանուր նախնուց։ Չնայած չղջիկների ու կետերի միջև առկա տարբերություններին, նրանք երկուսն էլ դասվում են նույն տաքսոնին, քանի որ կերակրում են իրենց ձագերին կաթով, իսկ կաթով կերակրելը կաթնասունների տարբերիչ հիմնական հատկանիշներից մեկն է։ Նմանությունների հոմոլոգ կամ անալոգ լինելը սահմանելը կարող է դժվար լինել։ Օրինակ՝ մինչև վերջերս, Հարավային Աֆրիկայում հայտնաբերված ոսկե խլուրդները և Հյուսիսային կիսագնդի խլուրդները ձևաբանական և վարքային նմանությունների հիման վրա դասվում էին միևնույն տաքսոնին (մրջնակերներ)։ Մոլեկուլային վերլուծությունը, սակայն, ցույց տվեց, որ այս կենդանիները միմյանց հետ այդքան էլ կապված չեն և նրանց նմանությունները պայմանավորված են համակցված էվոլյուցիայով, այլ ոչ՝ ընդհանուր ծագմամբ, որի պատճառով էլ չպետք է դասվեն միևնույն տաքսոնին[4]։ Կենդանիների թագավորությունԿենդանիների դասակարգման տարբեր մոտեցումներ կան։ Դրանցից մեկի համաձայն այն հետևյալ տեսքը ունի.
Բույսերի թագավորություն
Դասակարգման այլ տարբերակներ կան, որոնց համաձայն անոթավոր բույսերը դիտարկվում են, որպես ենթաթագավորություն, իսկ վերջին 4 բաժինները միավորվում են մերկասերմների վերնաբաժնի մեջ, այդ պարագայում մերկասերմների բաժինը կթարգմավի որպես փշատերև բույսեր։ Դասակարգման մեջ նշված չեն բրածո բույսերի խմբերը։ Սնկերի թագավորությունՍնկերի թագավարությունը պաշտոնապես ճանաչվեց 1970-ական թվականներին, թեև Է. Ֆրիսը դեռևս 1831 թվականին էր առաջարկել սնկերը առանձնացնել առանձին թագավորության մեջ, իսկ Կառլ Լիննեյը ընդհակառակը սնկերը դիտարկում էր բույսերի թագավորության մեջ։ 2007-2010 թվականի դասակարգումների ընդհանրական պատկերը հետևյալն է.
Այս դասակարգման մեջ բաժին տերմինի փոխարեն կարելի է օգտագործել նաև տիպ տերմինը։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|