Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Կլարիթրոմիցին (Clarithromycin, առևտրային անվանումը՝ Bioxin), հակաբիոտիկ, որն օգտագործվում է տարբեր տեսակի բակտերիալ վարակների ժամանակ, ներառյալ՝ ստրեպտոկոկերով ախտահարված կոկորդը, թոքաբորբը, մաշկային վարակները, Helicobacter pylor-ի վարակը, Լայմի հիվանդությունը և այլն[2]։ Որպես դեղաձև Կլարիթրոմիցինը կիրառվում է per os (բերանի խոռոչով) հաբի կամ հեղուկի տեսքով։
Կողմնակի ազդեցություններն են՝ սրտխառնոց, փսխում, գլխացավ և դիարեա (լուծ)[2]։ Խորհուրդ չի տրվում կիրառել լյարդային հիվանդությունների և հղիության ժամանակ[2]։ Կլարիթրոմիցինը պատկանում է մակրոլիդ հակաբիոտիկների դասին և ունի բակտերիական (կանգնեցնում է բակտերիալ սպիտակուցի սինթեզը) ազդեցություն[2]։ Կլարիթրոմիցինը հայտնաբերվել է 1980 թվականին, իսկ բժշկական կիրառման է դրվել 1990 թվականին[3]։ Այն գրանցված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղամիջոցների ցանկում[4]։ Շուկայում հասանելի է նաև Կլարիթրոմիցինի ջեներիկ տարբերակները[2]։ Կլարիթրոմիցինը էրիթրոմիցինի ածանցյալ է, որի քիմիական անվանումը 6-O-մեթիլէրիթրոմիցին է։
Բժշկական կիրառում
Կլարիթրոմիցինը կիրառվում է թոքաբորբի, Հելիկոբակտեր պիլորիի և սուր ֆարինգիտի ժամանակ, որպես ալտերնատիվ միջոց պենիցիլինային բուժման[2]։ Օգտագործվում է նաև բարտոնելլայով հարուցված կատվի քերծվածքային հիվանդության ժամանակ, կրիպտոսպորիդիոզի հետևանքով առաջացած Լայմի հիվանդության և տոքսոպլազմոզի դեպքում[2]։ Օգտագործվում է, որպես պրոֆիլակտիկ միջոց բակտերիալ էնդոկարդիտի ժամանակ, այն մարդկանց շրջանում ովքեր չեն կարող ընդունել պենիցիլին[2]։ Արդյունավետ է նաև վերին և ստորին շնչուղիների վարակների, մաշկի, փափուկ հյուսվածքների ինֆեկցիաների, ինչպես նաև 12-մատնյա աղիքում Հելիկոբակտեր պիլորիով հարուցված վարակի ժամանակ։
Բակտերիաների ազդման սպեկտր
Գրամ դրական աերոբ բակտերիաներ՝
Ստաֆիլոկոկուս աուրեուս
Ստրեպտոկոկուս պնեմոնիե
Ստրեպտոկոկուս պիոգենես
Գրամ բացասական աերոբ բակտերիաներ՝
Հեմոֆիլուս պարաինֆլուենզե
Հեմոֆիլուս ինֆլուենզե
Մորաքսելլա կատառալիս
Հելիկոբակտեր
Հելիկոբակտեր պիլորի
Միկոբակտերիա
Միկոբակտերիում ավիում
Միկոբակտերիում ինտրացելուլարե
Այլ բակտերիաներ
Խլամիդիա պնեումոնիա
Միկոպլազմա պնեումոնիե
Հակացուցումներ
Այն անձինք, ովքեր ալերգիկ են մակրոլիդների նկատմամբ, կամ հաբի մեջ պարունակվող ինակտիվ նյութերի, օրինակ՝ միկրոբյուրեղային ցելյուլոզի, նատրիումի կրոսկարմելոզի, մագնեզիումի ստեարատի և պովիդոնի։
Նախկինում Կլարիթրոմիցին ընդունած խոլեստատիկ դեղնախտով կամ լյարդի այլ դիսֆունկցիա ունեցող մարդկանց հակացուցված է[5]։
Հիպոկալեմիա
Խորհուրդ չի տրվում Կլարիթրոմիցինով բուժման ժամանակ զուգահեռ կիրառել հետևյալ դեղերը՝ Ցիսապրիդ, Պիմոզիդ, Ասթեմիզոլ, Տերֆենադին, էրգոտամին, Տիկագրելոր, Ռանոլազին և Դիհիդրոերգոտամին[6]։
Երիկամային կամ լյարդային անբավարարության պարագայում չի կարելի համակցել Կոլխիցինի հետ[7]։
Միաժամանակ խոլեստերինային պրեպարատներ՝ Լովաստատինի և Սիմվաստատինի հետ ևս խորհուրդ չի տրվում կիրառել[8]։
Եթե առկա է գերզգայնություն մակրոլիդների նկատմամբ[9]։
Սրտի առիթմիա, կամ QT երկարեցում ունեցող անձանց մոտ[10]։
Կողմնակի երևույթներ
Ամենահաճախ տարածվածը ստամոքսաղիքային համակարգի կողմնակի ազդեցություններն են՝ լուծ (3%), սրտխառնոց (3%), որովայնի ցավ (3%) և փսխում (6%)։ Կարող է դիտվել նաև գլխացավ, անքնություն և լյարդի դիսֆունկցիա։ Ալերգիկ ռեակցիաներից կարող է դիտվել ցան և անաֆիլաքսիա։ Հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություններն են՝ դյուրագրգիռ վիճակ, հալյուցինացիաներ (լսողական և տեսողական), գլխապտույտ, հոտի և համի զգայական փոփոխություն, ներառյալ մետաղական համը, բերանի չորություն, խուճապի նոպա և մղձավանջներ[11]։
Սրտային կողմնակի ազդեցություններ
2018 թվականի փետրվարին FDA-ն հրապարակեց Անվտանգության հաղորդագրության նախազգուշացում՝ Կլարիթրոմիցինի օգտագործման հետ կապված՝ սիրտ անոթային համակարգում առաջացած խնդիրների և մահվան բարձր ռիսկի հետ առաջարկելով, որպեսզի այլընտրանքային հակաբիոտիկները սրտի հիվանդություն ունեցողների համար լինեն ավելի կիրառելի[12]։
Կլարիթրոմիցինը սրտում կարող է հանգեցնել երկարատև QT միջակայքի[13]։ Երկար QT համախտանիշով, սրտի հիվանդություն ունեցող հիվանդների կամ QT-ը երկարացնող այլ դեղամիջոցներ օգտագործող հիվանդների մոտ դա կարող է մեծացնել կյանքին սպառնացող վտանգը[14]։
Հաճախ՝ գլխացավեր, գլխապտույտ, հազվադեպ՝ մոլուցք, զառանցանք և օտոտոքսիկություն։
Վարակ
Մեծ է վտանգը կանդիդոզների զարգացման, մասնավորապես բերանի խոռոչի շրջանում և սեռական օրգանների հատվածում։
Հղիություն և կրծքով կերակրում
Կլարիթրոմիցինը կարող է պոտենցիալ վտանգ առաջացնել պտղի համար, հետևաբար հղիության ընթացքում պետք է օգտագործվի միայն այն դեպքում, եթե պոտենցիալ օգուտը արդարացնում է պտղի համար հնարավոր ռիսկը[15]։ Բնականաբար եթե կա այլընտրանքային հակաբիոտիկ, ընտրությունը պետք է միանշանակ կանգնեցնել ալտերնատիվ տարբերակի վրա[16]։ Դեռևս հայտնի չէ ԿԿ կանանց մոտ կրծքի կաթում հայտնվելով, ինչ վնասակար ազդեցություն կարող է ցուցաբերել Կլարիթրոմիցինը[17]։
↑World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.