Կոմա
Կոմա (անգլ.՝ coma), օրգանիզմի ծայրահեղ ծանր ախտաբանական վիճակը, որը բնորոշվում է կենտրոնական նյարդային համակարգի խոր ընկճումով և գիտակցության կորստով, արտաքին գրգիռների հանդեպ ռեակցիայի թուլացմամբ կամ բացակայությամբ, ռեֆլեքսների մարմամբ մինչև լրիվ անհետանալը, օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների կարգավորման խանգարումով (շնչառության խորության և հաճախականության, ջերմակարգավորման խանգարմամբ, անոթային տոնուսի փոփոխություններով, պուլսի դանդաղեցմամբ կամ հաճախացմամբ)։ Առաջացման պատճառներըԿոմայի զարգացման հիմնական պատճառը գլխուղեղի արյան շրջանառության խանգարումն է, որն առաջացնում է իշեմիա կամ հիպերեմիա, կանգային պրոցեսներ գլխուղեղում, ինչպես նաև ողնուղեղային հեղուկի (լիքվոր) շրջանառության խանգարում։ Կոմայի ժամանակ նյարդային հյուսվածքում առաջանում են թթվահիմնային հավասարակշռության խանգարումներ, թթվածնային քաղց, իոնային փոխանակության խանգարումներ և նյարդային հյուսվածքի էներգետիկական քաղց։ Գլխուղեղի նորմալ կենսագործունեության խանգարման հետևանքով առաջացող հիպօքսիան, ացիդոզը, էկզոգեն և էնդոգեն տոքսիններով թունավորումը առաջացնում են գլխուղեղի կեղևի, նրա թաղանթների այտուց, բարձրացնում ներգանգային ճնշումը, որոնք էլ բերում են կենսական կարևոր կենտրոնների ընկճման և գիտակցության խոր խանգարման։ Կախված նյարդային համակարգի ախտահարման խորությունից, տարբերում են կոմայի հետևյալ աստիճանները. I° (չափավոր) կոմա - գիտակցությունն ընկճված է, հարցերին չի պատասխանում, կամային շարժումներ չկան, բբերը նեղացած են, ունեն թույլ լուսային ռեակցիա, աչքերը չի բացում ուժեղ ցավային գրգիռի դեպքում հիվանդը ցուցաբերում է չկոորդինացված պաշտպանական շարժական ռեֆլեքս, ցավային միմիկա, բբերի լայնացում։ Կլման ակտը դժվարացած է մկանային տոնուսն ընկած է, ջլային և մաշկային ռեֆլեքսները նույնպես։ Սրտային գործունեությունն ու շնչառությունը խանգարված են աննշան չափով։ II° (խորը) կոմա - գիտակցությունը խիստ ընկճված է և բացակայում է, արտահայտված` ազդակների նկատմամբ պաշտպանական ռեակցիան բացակայում է, բբերը նեղացած են և աննշան են արձագանքում լույսին, մնացած ռեֆլեքսները խիստ ընկճված են, հաճախ առկա է ախտաբանական Բաբինսկի ռեֆլեքսը։ Կլման ակտը, միզարձակումն ու կղազատումը խանգարված են։ Սրտխփոցը խլացած է, առիթմիկ, պուլսը հազիվ շոշափվող, Զ/Ճ ընկած է, կա ցիանոզ։ III° (տերմինալ կամ «ատոնիկ» կոմա) - բնորոշ է անգիտակից վիճակը, լրիվ ուժասպառություն (պրոստրացիա), առեֆլեքսիա, մկանների ատոնիա։ Սրտխփոցը խիստ խլացած, պուլսը չի շոշափվում (անոթային տոնուսի անկում), Զ/Ճ չի որոշվում, շնչառությունը առիթմիկ, Չեյն Ստոքսյան կամ Բիոտի տիպի, կա ցիանոզ և հիպոթերմիա։ Ցանկացած կոմայի հիմքում ընկած է ուղեղի թթվածնային քաղցը, փոխանակության պրոցեսների (ջրա-աղային, ածխաջրատային, սպիտակուցային, վիտամինային ևն) խանգարումները։ ԱխտորոշումըԿոմայի ախտորոշումը բավականին բարդ և պատասխանատու խնդիր է, որից կախված է հիվանդի ճիշտ բուժումը։ Հիվանդի անգիտակից վիճակն անհնար է դարձնում անամնեզի հավաքումը, ուստի մինչև բժիշկ ռեանիմատոլոգի կողմից անամնեստիկ տվյալները հավաքելը հարազատներից, ուղեկցող անձանցից, կարևոր է նրանց տեղեկությունների հայտնելը բուժքրոջը, որը պետք է կարևորը զատի երկրորդայինից, ռեանիմատոլոգին տեղյակ պահելով միայն հիվանդության հետ կապված կարևոր փաստերին և մանրամասներին։ Կլինիկական պրակտիկայում ընդունված է կոմաները բաժանել հինգ հիմնական խմբերի.
ԲուժումԿախված կոմայի տեսակից՝
|