Կոմրատ
Կոմրատ (ռումիներեն՝ Comrat, Կաղապար:IPA-ro; գագ.՝ Komrat, ռուս.՝ Комрат), քաղաք և համայնք[3] Մոլդովայի հարավում՝ Յալպուգ գետի ափին։ Գագաուզիայի ինքնավար մարզի մայրաքաղաքն է։ Զբաղեցնում է 19,4 քառակուսի կիլոմետր տարածք։ 2014 թվականի տվյալներով բնակիչների թվաքանակը եղել է 20.113, նրանց բացարձակ մեծամասնությունը գագաուզներ են։ ԺողովրդագրությունՎիճակագրության ազգային բյուրոյի տվյալներով՝ 2023 թվականի սկզբին քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 20.165: Ընդ որում՝ արական սեռին պատկանող բնակիչների թիվը կազմել է 9.267, իգական սեռին պատկանող բնակիչներինը՝ 10.898[4]
ՊատմությունՔաղաքի ներկայիս տարածքում առաջին բնակավայրը հիմնվել է 1443 թվականին (ըստ այլ աղբյուրների՝ 1789 թվականին)։ 1819 թվականին նրա բնակիչների թիվը կտրուկ կերպով աճել է՝ ռուսական իշխանությունների հրամանով այստեղ վերաբնակեցված բուլղարացիների հաշվին[5]։ 1906 թվականին գյուղն ընդվզել է ցարական կառավարության դեմ և հռչակել Կոմրատի ինքնավար (բայց՝ ո՛չ անկախ) հանրապետություն[6][7]։ Բնակավայրը քաղաքի կարգավիճակ է ստացել 1952 թվականին։ Խորհրդային Մոլդովայի կազմում գտնված ժամանակամիջոցում Կոմրատում զարգացել է կարագի, գինու և կարպետների արտադրությունը։ 2002 թվականին այստեղ բավել է պետական համալսարան։ ԿլիմաԿոմրատին բնորոշ է խոնավ մայրցամաքային կլիման (ըստ Քոփենի դասակարգման՝ Dfa):
Քույր քաղաքներՊատկերասրահ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Information related to Կոմրատ |