Կոնստանտին Նիկոլաևիչ Պաֆֆենհոլց Константин Николаевич Паффенгольц |
---|
|
Ծնվել է | 1893 մարտի 17 գյուղ Ալբինեց, Բեսարաբիա, Ռուսական կայսրություն |
---|
Մահացել է | սեպտեմբերի 24, 1983(1983-09-24) (տարիքը 90) Լենինգրադ |
---|
Գերեզման | Սերաֆիմովսկոե գերեզմանատուն |
---|
Բնակության վայր(եր) | ԽՍՀՄ |
---|
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
---|
Ազգություն | Գերմանացի |
---|
Մասնագիտություն | Երկրաբանություն |
---|
Հաստատություն(ներ) | Համամիութենական Երկրաբանական հետազոտությունների ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ |
---|
Գործունեության ոլորտ | երկրաբանություն[1], Պետրոգրաֆիա և geological research?[1] |
---|
Ալմա մատեր | Պետերբուրգի լեռնային ինստիտուտ |
---|
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս |
---|
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
---|
Գիտական ղեկավար | Ալեքսանդր Գերասիմով |
---|
Եղել է գիտական ղեկավար | Էդուարդ Մալխասյան |
---|
Ինչով է հայտնի | Կովկասի երկրաբանության հարցեր՝ շերտագրություն,
տեկտոնիկա, մագմատիզմ, հրաբխականություն,
սեյսմոլոգիա, հիդրոերկրաբանություն, քարտեզահանում,
օգտակար հանածոներ |
---|
Պարգևներ | |
---|
Ստորագրություն
|
Konstantin Paffengoltz Վիքիպահեստում |
Կոնստանտին Նիկոլաևիչ Պաֆֆենհոլց (ռուս.՝ Константин Николаевич Паффенгольц, մարտի 5 (17), 1893, գյուղ Ալբինեց, Բեսարաբիա - սեպտեմբերի 24, 1983, Լենինգրադ[2]), խորհրդային երկրաբան, երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)[3], ՀԽՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ (1963) և Վրացական ԽՍՀ (1973) գիտությունների վաստակավոր գործիչ (1963)։ Ազգությամբ՝ գերմանացի[4]։
Կրթություն
Կոնստանտին Պաֆֆենգոլցը ծնվել է Մոլդավիայի ԽՍՀ-ի Ալբանեց գյուղում։ Ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը (1920)։ 1919 թվականից աշխատել է Համառուսաստանյան երկրաբանական կոմիտեում (1939 թվականից՝ Համամիութենական երկրաբանական ԳՀԻ), 1945-1952 թվականներին՝ Երևանի համալսարանի պրոֆեսոր։ 1959 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում[5]։
Աշխատություններ
Պաֆֆենհոլցի աշխատությունները նվիրված են Կովկասի երկրաբանության ամենատարբեր պրոբլեմներին՝ շերտագրությանը, տեկտոնիկային, մագմատիզմին, հրաբխականությանը, սեյսմոլոգիային, հիդրոերկրաբանությանը, քարտեզահանմանը, օգտակար հանածոներին։ Պաֆֆենհոլցի աշխատություններում տրվում է Հայաստանի տեղը ալպիական ծալքավոր գոտում, արվում են ռեգիոնալ կարգի համեմատություններ Հայաստանի և Կովկասի կից մասերի, ինչպես նաև Երկրի Միջերկրածովյան գոտու կառուցվածքում գտնվող երկրների հետ։
Պաֆֆենհոլցը բազմաթիվ քարտեզների հեղինակ է։ Նրա Կովկասի երկրաբանական քարտեզը, որպես երկրաբանական քարտեզագրության եզակի նմուշ, ցուցադրվել է Մեքսիկայում (1966) 20-րդ միջազգային երկրաբանական կոնգրեսում։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է (1950)[6][7]։
Անդամակցություն
- Ռուսական աշխարհագրական ընկերության իսկական անդամ, 1916
- Համամիութենական միներալային ընկերության պատվավոր անդամ, 1922
- Հայկական աշխարհագրական ընկերության անդամ, 1948-1952
Պարգևներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1963
- Ադրբեջանական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1963
- Վրացական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1973
- ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, 1950
- Լենինի շքանշան (2)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- Ռուսական աշխարհագրական ընկերության ոսկե մեդալ
Երկեր
- Հայաստանի և Փոքր Կովկասի նրան կից մասերի գեոլոգիական ակնարկը, 1946։
- Մեր մոլորակի պատմությունը, 1951։
- Геология Армении, 1948:
- Кавказ - Карпаты - Балканы, 1971[8]:
Մամուլ
- Հոդվածների մատենագիտություն[9]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 222)։
|