Կոնրադ Մյագի
Կոնրադ Մյագի (էստ․՝ Konrad Vilhelm Mägi, նոյեմբերի 1, 1878[1][2][3][…], Հելլենուռմե, Վալգամաա, Էստոնիա - օգոստոսի 15, 1925[1][2][3][…], Տարտու, Էստոնիա), էստոնացի նկարիչ, բնանկարիչ։ ԿենսագրությունԿոնրադ Մյագին ծնվել է 1878 թ. նոյեմբերի 1-ին Տարտուի մոտակայքում՝ Հեյենուրմեում։ Մասնագիտական նախնական կրթությունն ստացել է 1899-1902 թթ.՝ մասնակցելով Տարտուի՝ Գերմանացի աշխատավորների միության նկարչական դասընթացներին։ 1903 թ. ընդունվում է Սանկտ-Պետերբուրգի Տեխնիկական նկարչության՝ Շտիգլիցի անվան կենտրոնական ուսումնարանում, սակայն 1905 թ. հեղափոխական դեպքերի պատճառով ստիպված է լինում թողնել ուսումը։ 1906 թ. ամառը նկարիչն անցկացնում է Ալանդյան կղզիներում. տեղի հիասքանչ բնությունից ներշնչվելով էլ ստեղծել է բնանկարներ։ 1907 թ. Կոնրադ Մյագին տեղափոխվել է Փարիզ, 1908-10 թթ. բնակվել է Նորվեգիայում, որտեղից էլ հետագայում նորից մեկնել է Փարիզ։ 1910 թ. առաջին անգամ Էստոնիա է ուղարկել իր մի քանի նկարներ («Նորվեգական տեսարան կեչով», «Նորվեգական բնապատկեր» և այլն)։ 1912 թ. վերադառնում է հայրենիք՝ Էստոնիա։ 1913 և 1914 թվականների ամառներն անցկացրել է Սաարեմաա կղզում («Ծովակաղամբ» և այլն)։ Կոնրադ Մյագին եղել է Տարտուի նկարիչների Pallas միության հիմնադիրներից մեկը, իսկ հետագայում՝ նաև կերպարվեստի նույնանուն դպրոցի հիմնադիրներից մեկը։ Հետաքրքիր փաստեր
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ |