ԿորիզակիսումԿորիզակիսում, կարիոկենեզ կամ միտոզ, բջջի անուղղակի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում։ Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է։ Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին։
Բջջի կենսական կամ միտոտիկ ցիկլում տարբերում են.
Բջջի բուն բաժանումը ընթանում է միմյանց հաջորդող չորս փուլերով՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ, թելոֆազ։ ՓուլերԻնտերֆազԲաժանման արդյունքում առաջացած նոր բջիջն անցնում է ինտերֆազ, որը բաղկացած է G1,S, G2 փուլերից ։ G1 ՊոսմիտոտիկG1 փուլում բջիջը նախապատրաստվում է Ռեպլիկացիային, սինթեզում է ՌՆԹ-ներ և սպիտակուցներ,բջիջը աճում է։ Այն տևում է 12-24 ժամ։ S ՍինթետիկS փուլում սինթեզվում է ԴՆԹ, շարունակվում է ՌՆԹ-ի սինթեզը, հիստոնային սպիտակուցների քանակը կրկնապատկվում է։ G2 ՊրեմիտոտիկG2 փուլում կատարվում է ՌՆԹ-ի և ցիտոպլազմային սպիտակուցների ինտենսիվ սինթեզ, ԱԵՖ-ի, միտոքոնդրիումային ԴՆԹ-ի և բջջակենտրոնի սինթեզ։ ՊրոֆազՊրոֆազի ժամանակ քրոմոսոմները սկսում են պարուրվել, կարճանալ և հաստանալ, ընդունում են բարակ թելի տեսք, և պրոֆազի վերջում բոլոր քրոմոսոմները լավ տեսանելի են դառնում լուսային մանրադիտակի տակ։ Այդպիսի փաթեթավորման հետևանքով ԴՆԹ-ից տեղեկատվության արտագրումը դադարում է։ Քրոմոսոմների պարուրումը պարտադիր է դուստր բջիջների միջև ժառանգական ինֆորմացիայի հաջող բաժանում իրականացնելու համար։
ՄետաֆազՄետաֆազում քրոմոսոմների պարուրումը և հաստացումը ավելի է արտահայտվում. նրանք տեղաշարժվում են բջջի հասարակածային շրջան՝ առաջացնելով հասարակածային թիթեղիկ։ Քրոմոսոմներն առաջացնում են մետաֆազային թիթեղ, և յուրաքանչյուր քրոմոսոմին կենտրոնական մասում (ցենտրոմներ) կպչում է իլիկի թելիկներից մեկը։ Յուրաքանչյուր քրոմոսոմում տեղի է ունենում բաժանում ՝ քրոմատիդների միմյանցից առանձնացում։ Երբ բոլոր քրոմոսոմները կպած են լինում բաժանման իլիկի թելիկներին, յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդները սկսում են միմյանցից հեռանալ դեպի բջջի բևեռները, մեկ բևեռին մոտենում է մի քրոմատիդ, հակադիր բևեռին՝ մյուսը։ ԱնաֆազԱնաֆազում քրոմատիդները (դուստր քրոմոսոմները) տարամիտվում են դեպի բջջի բևեռները։ Քրոմոսոմների շարժումն իրականանում է բաժանման իլիկների շնորհիվ, որոնք կծկվում են և դուստր քրոմոսոմներին փգում բջջի հասարակածից դեպի բևեռները։ Քրոմոսոմների շարժման ընթացքեւմ օգտագործվում է ԱԵՖ-ի էներգիան։ ԹելոֆազՄիտոզի վերջի փուլը թելոֆազն է։ Թելոֆազում բջջի բևեռներին մոտեցած քրոմոսոմներն սկսում են ապապարուրվել, դրանք երկար թելիկների տեսք են ընդունում և միահյուսվում իրար, որը բնորոշ է չբաժանվող կորիզին։ Դուստր կորիզներում նորից կորիզաթաղանթ է գոյանում, ձևավորվում են կորիզակները և լրիվ վերականգնվում է ինտերֆազին բնորոշ կորիզի կառուցվածքը։ Թելոֆազի ընթացքում տեղի է ունենում նաև ցիտոպլազմայի բաժանում՝ ցիտոկինեզ, որի հետևանքով բջջաթաղանթի բաժանման արդյունքում երկու դուստր բջիջներն անջատվում են միմյանցից։ Այս բջիջներն լրիվ կերպով նման են մայր բջջին։ Միտոզի կենսաբանական նշանակությունը
Մարմնի կորցրած կամ վնասված մասի վերականգնումը կոչվում է ռեգեներացիա։ Գրականություն
|