Կրեատինին
Կրեատինին (/kriˈætɪnɪn, -niːn/; հին հունարենից՝ κρέας (kréas) «միս»), մկանների և սպիտակուցների նյութափոխանակությունից կրեատին ֆոսֆատի քայքայման արդյունք։ Այն արտազատվում է մարմնի կողմից հաստատուն արագությամբ (կախված մկանային զանգվածից)[2][3]։ Կենսաբանական նշանակությունԱրյան պլազմայում կրեատինինը (արյան չափումը) երիկամների առողջության կարևոր ցուցիչ է, քանի որ այն մկանային նյութափոխանակության հեշտությամբ չափվող կողմնակի արտադրանք է, որն անփոփոխ արտազատվում է երիկամներով։ Կրեատինինն ինքնին արտադրվում է[4] կենսաբանական համակարգի միջոցով, որը ներառում է կրեատին, ֆոսֆոկրեատին (նաև հայտնի է որպես կրեատին ֆոսֆատ) և ադենոզին տրիֆոսֆատ (ATP): Կրեատինը սինթեզվում է հիմնականում լյարդում՝ գլիկոցիամինի մեթիլացումից (գուանիդին ացետատ, երիկամներում սինթեզվում է արգինին և գլիցին ամինաթթուներից) S-ադենոզիլմեթիոնինի միջոցով։ Այնուհետև արյան միջոցով այն տեղափոխվում է մյուս օրգաններ, մկաններ և ուղեղ, որտեղ ֆոսֆորիլացման միջոցով դառնում է ֆոսֆոկրեատին բարձր էներգիայի միացություն[5]։ Կրեատինի փոխակերպումը ֆոսֆոկրեատինի կատալիզացվում է կրեատին կինազի կողմից; Ռեակցիայի ժամանակ տեղի է ունենում կրեատինինի ինքնաբուխ ձևավորում[6]։ Կրեատինինը հեռացվում է արյունից հիմնականում երիկամների միջոցով, հիմնականում կիծիկային ֆիլտրացիայի, բայց նաև պրոքսիմալ խողովակային սեկրեցիայի միջոցով։ Կրեատինինի խողովակային ներծծումը քիչ է կամ ընդհանրապես բացակայում է։ Եթե երիկամում ֆիլտրացիան թերի է, արյան մեջ կրեատինինի կոնցենտրացիան բարձրանում է։ Հետևաբար, արյան և մեզի մեջ կրեատինինի կոնցենտրացիաները կարող են օգտագործվել կրեատինինի մաքրումը (CrCl) հաշվարկելու համար, որը մոտավորապես փոխկապակցված է կծիկային ֆիլտրման արագության (GFR) հետ։ Արյան կրեատինինի կոնցենտրացիաները կարող են օգտագործվել նաև առանձին՝ գնահատված GFR-ը (eGFR) հաշվարկելու համար։ Երիկամային ֆունկցիայի գնահատման այլընտրանքային մեթոդ է հանդիսանում արյան պլազմայում միզանյութի և կրետինինի հարաբերակցությունը։ Միզանյութի ազոտի և կրեատինինի հարաբերակցությամբ կարող ենք պարզել նաև այլ հիվանդությունների առաջացումը, օրինակ դրա հետևանքով առաջացած պրեռենալ ախտահարումներ՝ ծավալի կտրուկ նվազոմ (օլիգուրիա, անուրի)։ Հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ կանանց մոտ կրեատինինի սինթեզը և մկանային սպիտակուցների փոխանակությունը ողջ կյանքի ընթացում ավելի բարձր է ի համեմատ տղամարդկանց[7]։ Պատճառը կանանց մոտ ԲԽԼ-ի բարձր կոնցենտրացիան է, որը խթանում է մկանային սպիտակուցների շրջանառությունը։ Ինչպես նաև նվազեցնում է սիրտ-անոթային բարդությունների և COVID-19 վտանգը[8][9][10]։ Հակաբակտերիալ և հնարավոր ինուասուպրեսիվ ազդեցությունԿրեատինինը կարող է դրսևորել հակաբակտերիալ ազդեցություն ինչպես գրամ դրական այնպես է գրամ բացասական բակտերիաների վրա[11]։ Այն չի ազդում սնկերի և խմորասնկրի աճի վրա։ Հակաբակտերյալ ազդեցության մեխանիզիմը դեռ ամբվողջովին բացահայտված չէ։ Վերջին զեկույցներում նշվում է նաև իմունասուպրեսիվ ազդեցության մասին[12][13]։ Ախտորոշիչ կիրառումՊլազմայում կրեատինինի քանակը երիկամային անբավարարության հիմնական մարկերն է հանդիսանում։ Սակայն միանշանակ չէ ԿՖԱ-ի քանակի նվազման և կրեատինինի շատացման մեջ կապը, քանի որ այն կարող է շատանալ սինթեզի խթանման կամ խողովակային սեկրեցիայի հետևանքով։ Եփած մսի շատ կիրառում նույնպես կարող է բերել կրեատինինի քանակի շատացման(այն իր մեջ պարունակում է կրեատին, որը մսի եփման ժամանակ վեր է ածվում կրետինինի) կամ սպիտակուցների և կրեատինինի կիրառման չարաշահումից՝ մարզական ակտիվությունը բարձրացնելու համար։ Ինտենսիվ մկանային աշխատանքը, որը բերում է մկանների քայքայման։ Տենդի հետևանքով առաջացած բորբոքումից դիտվող երկրորդային ջրազրկման ժամանակ կամ որոշ դեղերով սեկրեցիոն կանալների պաշարման ժամանակ նույնպես մեծանում է կրեատինինի քանակը, կապ չունենալով երիկամային խնդիրների հետ[14]։ Արյան պլազմայի կրեատինինԿրեատինինի քանակը պլազմայում որոշվում է երիկամի ֆունկցիոնլ լիարժեքությունը պարզաբանելու համար[3]։ Նորմայում պլազմայում քանակությունը կազմում է 0,6–1,3 մգ/դլ (53–115 մկմոլ/լ)[3]։ Այն պարզ հետազոտման միջոց է հանդիսանում[5]։ Կրեատինինի քանակի փոփոխությունը նեֆրոնների ախտահարման ուշ մարկեր է, ուստի այն չենք կարող կիրառել վաղ երիկամային ախտահարուների ժամանակ։ Երիկամների ախտահարման առավել արտահայտիչ մարկեր է հանդիսանում ԿՖԱ-ն։ Այն կարելի է հաշվել առանց 24-ժամյա մեզի հավաքման օգտագործելով պլազմայում առկա կրեատինինի քանակը և որոշ այլ ցուցանիշներ՝ սեռը, տարիքը, քաշը և ռասան, որը առաջարկվել է Շաքարախտի դեմ պայքարի ամեիկյան ասոցացիան[15]։ 2010 թվականիից քննարկումներ են ընթանում հետազոտման նոր մեթոդ հանդիսացող իզոտոպային նոսրացման զանգվածային սպեկտրոմետրիայի ընդունման մասին, որի զգայունությունը ավելի մեծ է և հնարավորություն է տալիս պարզելու նույնիսկ 0,1 մգ/դլ տարբերությունը։ Այս մեթոդի օգնությամբ կարող ենք պարզել ԿՖԱ-ն երիկամների նորմալ ֆունկցիայի ժամանակ և կիրառել որոշ դեղերը դեղաչափելու համար, քանի որ դոզաների ոչ ճիշտ ընտրությունը կարող է բերել թունայինության մեծացման։ Այս մեթոդը հնարավորութուն տվեց նվազեցնել քիմիաթերապևտիկ դեղ հանդիսացող կարբոպլատինի դեղաչափը[16]։ 2009 թվականին Ճապոնիայում կատարված հետազոտություններում պարզվել է, որ տղամարդկանց մոտ ցածր կրեատինինի քանակը մեծացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի ռիսկը[17]։ Կրեատինինը մեզումՏղամարդկանց մոտ սինթեզվում է մոտավորապես 150 մկմոլ-ից մինչև 200 մկմոլ կրեատինին մեկ կիլոգրամ մարմնի քաշի համար 24 ժամում, մինչդեռ կանանց մոտ այն կազմում է մոտավորապես 100 մկմոլ/կգ/24 ժամ մինչև 150 մկմոլ/կգ/24 ժամ։ Նորմալ պայմաններում այն ամբողջությամբ արտազատվում է մեզի մեջ։ Կրեատինինի կոնցենտրացիան մեզի մեջ չափում են թմրամոլության թեստերում։ ԱմփոփումՄիացյալ Նահանգներում և եվրոպական երկրների մեծ մասում կրեատինինը սովորաբար նշվում է մգ/դլ-ով, մինչդեռ Կանադայում, Ավստրալիայում[18] և մի քանի եվրոպական երկրներում, μmol/L-ը սովորական միավորն է։ Կրեատինինի մեկ մգ/դլ կազմում է 88,4 մկմոլ/լ։ Կրեատինինի քանակը կարող է շատանալ ԱՓՖ արգելակիչներն ընդունելու ժամանակ գրանցելով 30% աճ, հետևաբար ԱՓՖ արգելակիչների կիրառումը պետք է սահմանափակել մինչև կրեատինինի այդ մակարդակին հասնելը[19]։ ՔիմիաՔիմիական առումով կրեատինինը լակտամ և իմիդազոլիդինոն է, ուստի կրեատինի ինքնաբերաբար ձևավորված ցիկլիկ ածանցյալ է[20]։ Գոյություն ունեն կրեատինինի մի քանի տաուտոմերներ. 2-Ամինո-1-մեթիլ-1H-իմիդազոլ-4-ոլ (կամ 2-ամինո-1-մեթիլիմիդազոլ-4-ոլ) 2-Ամինո-1-մեթիլ-4,5-դիհիդրո-1H-իմիդազոլ-4-ոն 2-Իմինո-1-մեթիլ-2,3-դիհիդրո-1H-իմիդազոլ-4-ոլ (կամ 2-իմինո-1-մեթիլ-3H-իմիդազոլ-4-ոլ) 2-Իմինո-1-մեթիլիմիդազոլիդին-4-ոն 2-Իմինո-1-մեթիլ-2,5-դիհիդրո-1H-իմիդազոլ-4-ոլ (կամ 2-իմինո-1-մեթիլ-5H-իմիդազոլ-4-ոլ) Կրեատինինը սկսում է քայքայվել մոտ 300 °C ջերմաստիճանում։ Ծանոթագրություններ
|