Share to:

 

Համակարգ

Փակ համակարգի և նրա սահմանի սխեմատիկ պատկերը։

Համակարգը (հին հունարեն՝ σύστημα - ամբողջ է, կազմված մասերից; միասնություն), տարրերի բազմություն է, որոնք միմյանց հետ հարաբերությունների կամ կապերի մեջ են և միասին որոշակի ամբողջություն, միասնություն են կազմում[1]։ «Համակարգ» տերմինը օգտագործվում է ինչպես իրական, այնպես և վերացական օբյեկտների և լայնորեն օգտագործվում է նոր հասկացություններ ձևակերպելու համար, օրինակ բանկային համակարգ, ինֆորմացիոն համակարգ, արյունատար համակարգ, քաղաքական համակարգ, հավասարումների համակարգ և այլն։

20֊րդ դարում ստեղծվեց մի գիտություն, որի անունն էր սիներգետիկա(համագործակցություն),որի հեղինակներն էին Հակենը և Պրիգորժենը, նրանց գրքի անվանումն էր «Կարգավորվածություն քաոսից», որտեղ խոսում էին բաց և փակ համակարգերի մասին։

Համակարգերը լինում են բաց և փակ։Բաց համակարգերը այն համակարգերն են, որոնք փոխազդեցության մեջ են մտնում այլ համակարգերի հետ։ Բաց համակարգերը բնութագրվում են անկարգությամբ, քաոսով։ Փակ համակարգերը այն համակարգերն են, որոնք չեն փոխազդում այլ համակարգերի հետ։ Սրանք բնորոշ է գծային, կարգավորված գործունեությունը։Սակայն համաձայն սիներգետիկայի օրենքների՝ ինչ֊որ պահից բաց համակարգերը անցում են կատարում կարգավորվածության, որը բացատրվում է այսպես՝

Բաց համակարգերը այլ համակարգերի հետ փոխազդեցության արդյունքում էներգիա են ստանում, և այդ էներգիան կարծես արթնացնում է այս համակարգի տարրերին, մասնիկներին, և դրանք սկսում են շարժվել գծային, կարգավորված ձևով։

Իսկ փակ համակարգերի դեպքում այլ է։ Համակարգը չի կարող ինքը իրենով առանց այլ համակարգերի հետ փոխազդեցության անընդհատ վերարտադրվել, այն ունի կուտակած ռեսուրսներ, որոնք ինչ֊որ պահի վերջանում են, և որպեսզի լրացվեն, պետք է որ որևէ տեղից՝ այդ համակարգից դուրս, նոր էներգիա գա։Քանի որ դրանք չեն փոխազդում այլ համակարգերի հետ և գոյատևում են իրենց ռեսուրսների հաշվին, այդ ռեսուրսների սպառման դեպքում չեն կարող վերականգնել դրանք և անցնում են կարգավորվածությունից քաոսի։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 90


Information related to Համակարգ

Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya