Հայկական վերածնունդ
Հայկական վերածնունդ, պայմանական եզրույթ[1][2][3][4] մշակութաբանության և պատմական գիտությունների մեջ, որը բնորոշում է հայկական մշակույթի պատմության 10-14-րդ հարյուրամյակների ժամակաշրջանը։ Սկսվել է Հայաստանից արաբներին քշելուց հետո, երբ 885 թվականին մի շարք ապստամբությունների արդյունքում Աշոտ Ա Բագրատունու գլխավորությամբ հաջողվեց վերականգնել հայկական պետականությունը՝ դրանով նախանշելով նաև հայկական մշակույթի նոր Ոսկեդարը[5]։ Այսպիսով, արդեն 9-րդ դարակեսին[6] և 10-րդ դարում հայտնվում են Հայկական վերածննդի նախանշանները[4]։ Այս ժամանակահատվածում բարենպաստ պայմաններ էին առևտրով, արհեստներով զբաղվելու և քաղաքային կյանքը վերածնելու համար։ Աշոտ Գ-ի օրոք (953-977 թվականներ) թագավորության մայրաքաղաք Անին դարձավ Արևելքի ամենախոշոր և ամենագեղեցիկ քաղաքներից մեկը։ Իր ամենածաղկուն ժամանակաշրջանն Անին ապրեց Գագիկ Ա (990-1020 թվականներ) թագավորի գահակալության տարիներին։ Հայկական վերածննդի գործիչներԳեղարվեստական գրականություն
Պատմագրություն
Աստվածաբանություն
Լեզվագիտություն
Փիլիսոփայություն
Իրավունք
Ծանոթագրություններ
Տես նաևԳրականություն
|