Հավայան կղզիներ
Հավայան կղզիներ[1] (անգլ.՝ Hawaiian Islands), նախկինում Սանդվիչյան կղզիներ[1], Խաղաղ օվկիանոսի հյուսիսում գտնվող քսանչորս կղզիներից և ատոլլներից կազմված կղզեխումբ։ Կղզեխումբն ունի հրաբխային ծագում. անունը ստացել է կղզեխմբի խոշորագույն կղզի Հավայիի անվանումից։ Կղզեխումբը 1959 թվականից սկսած որպես առանձին նահագ մտնում է ԱՄՆ-ի կազմի մեջ։ Հավայան կղզիները հայտնաբերել է 1778 թվականի հունվարի 18-ին անգլիացի հռչակավոր ծովագնաց Ջեյմս Կուկը։ ԱնվանումՀայտնագործել է անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը 1778 թվականին (բայց դեռևս 16-րդ դարում այդ կղզիներն այցելել էին իսպանացի ծովագնացները) և անվանել Սանդվիչյան կղզիներ՝ ի պատիվ անգլիական ծովակալության այն ժամանակվա լորդ Սանդվիչի (Sandwich)․ այդ անվանումը կղզիների բնիկները երբեք չեն ընդունել։ Կղզիները Հավայան կղզիներ են կոչվել Հավայի գլխավոր կղզու անունով, որը հավայի լեզվով նշանակում է «աստվածների տեղ» և կապված է կղզում գտնվող Մաունա Կեա և Մաունա Լոա հրաբուխների հետ։ 1898 թվականի իսպանա-ամերկյան պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն բռնակցեց այս կղզիները՝ նրանց տալով «տարածքի» ստատուս[2]։ Կղզեխմբի կղզիներըՀարավարևելյան (հիմնական) կղզիներ. Հյուսիսարևմտյան կղզիներ (փոքր կղզիներ, խութեր, ժայռեր).
Աղբյուրներ
|