ՀեմոստազՀեմոստազ, արյունահոսության դադարեցում։ Արյունահոսությունը արյան դուրս հոսելն է արյունատար հունից (անոթից)։ Եթե արյան կորստի հետևանքով շրջանառող արյան ծավալը նվազում է, մարդու դրությունը վատանում է։ Օրգանիզմի պատասխան ռեակցիան արյան կորստի հանդեպ տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ ԿարևորությունԱրյունահոսության դադարեցման դեպքում օգնություն ցույց տալը կազմված է հետևյալ պահերից․
Որքան արագորեն է կատարվում արյունահոսության դադարեցումը, այնքան մեծ է հիվանդի կյանքը պահպանելու հնարավորությունը, այդ պատճառով արյունահոսության դադարեցումը մինչ բժշկական օգնություն ցույց տալը կատարվում է առաջին հերթին։ Զարկերակային արտաքին արյունահոսությունը ներկայացնում է ավելի մեծ վտանգ տուժածի կյանքի համար։ Այս դեպքում անհրաժեշտ է անհապաղ զարկերակի մատնային սեղմումը և միայն դրանից հետո կարելի է նախապատրաստել և անցկացնել արյունահոսության ժամանակավոր դադարեցումը ուրիշ հարմար եղանակներով։ Քանի որ զարկերակը շարժուն է, ապա մատը նրա վրայից վայր է սահում, այդ պատճառով արդյունավետ է զարկերակը սեղմել մեկ ձեռքի մի քանի մատներով կամ զույգ ձեռքերի երկու մեծ մատներով։ Արյունահոսության դադարեցման եղանակներՏարբերվում է արյունահոսության ժամանակավոր դադարեցում, որը հնարավորություն է տալիս տուժածին տեղափոխել մինչև բուժհիմնարկություն և արյունահոսության վերջնական դադարեցում, որը կատարվում է մասնագիտական վիրաբուժական օգնություն ցույց տալով։ Արտաքին արյունահոսության ժամանակավոր դադարեցման եղանակներ Առաջին հերթին անհրաժեշտ է որոշել արտաքին արյունահոսությունը և բացահայտել նրա աղբյուրը։ Զանգվածային արյունահոսությունների ժամանակ ճիշտ է արյունահոսության դադարեցումը ցանկացած եղանակով։ Արյունահոսության աղբյուրը հայտնաբերելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հագուստի արյունով արագորեն թրջվելու տեղին։ Արտաքին արյունահոսության ժամանակավոր դադարեցումը հնարավոր է հետևյալ եղանակներով․
Արյունահոսություն դադարեցնող լարան դնելը առավել հուսալի և երկարատև միջոց է։ Ներկայումս օգտագործվում են ռետինե ժապավենաձև լարանը և շորե ոլորակապ լարանը, բայց կան նաև զարկերակային լարանների այլ տեսակներ նույնպես։ Լարանը դնելու ժամանակ անհրաժեշտ է իրագործել մի շարք կանոններ, որը հնարավորություն է տալիս ապահովել հեմոստազի առավել արդյունավետությունը և խուսափել բարդություններից․
Լարանը ճիշտ դնելու դեպքում արյունահոսությունը պետք է դադարի։ Երակները այս դեպքում չեն երևում, մաշկը դառնում է գունատ, ծայրամասային զարկերակների վրա պուլսացիան բացակայում է։ Լարանի անբավարար ձգման ժամանակ արյան զարկերակային հոսքը պահպանվում է, դադարում է միայն երակային հոսքը վերջույթի դիստալ մասերից։ Այս դեպքում մաշկը կապտում է, իսկ խառը արյունահոսության դեպքում վերքից արյան հոսքը ուժեղանում է։ Լարանի չափազանց ուժգին ձգելու դեպքում կարող է առաջանալ փափուկ հյուսվածքների ճմլվածություն, որը հանգեցնում է մեռուկացման և ներիտների առաջացմանը։ Լարանը պետք է լավ երևա, այն չի կարելի ծածկել վիրակապով, հագուստով։ Արյունահոսության դադարեցման վերջնական եղանակներ Արյունահոսության վերջնական դադարեցումը կատարվում է վիրաբուժական բաժանմունքի պայմաններում։ Տարբերվում են արյունահոսության վերջնական դադարեցման մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական եղանակներ։ Մեխանիկական եղանակներ Արյունահոսող տեղի պինդ վիրախծծում, երբ արյունահոսող անոթները ճնշվում են թանզիֆե վերախծուծով՝ պինդ լցնելով վերքի խոռոչը։ Վիրախծուծը կարող է լրացուցիչ ներծծված լինի 3 % ջրածնի պերօքսիդի, 5 % ամինոկապրոնաթթվի լուծույթներով։ Անոթի ոլորումը այն բռնելով անոթասեղմիչ գործիքով, անոթի շրջակա հյուսվածքի հետ կարելով կապելը, անոթի կապելը վերքի մեջ։ Վերջին եղանակը կիրառվում է առավել հաճախ, բայց այն չի կիրառվում, երբ խոսքը վերաբերվում է հիմնական զարկերակին, քանի որ նրա կապելը կհանգեցնի այն սնուցող մարմնամասի մեռուկացմանը։ Այդպիսի դեպքերում զարկերակի վրա դրվում է շրջանաձև անոթակար։ Ֆիզիկական եղանակներ Սառի ազդեցությունը հյուսվածքների վրա առաջացնում է փոքր անոթների կծկում, նվազեցնում է արյան հոսքը դեպի վերքը, որը նպաստում է անոթների թրոմբի ենթարկմանը և արյունահոսության դադարեցմանը[1]։ Բարձր ջերմության տակ արյան և հյուսվածքների սպիտակուցները մակարդվում են։ Էլեկտրամակարդումը դադարեցնում է արյունահոսությունը նույնիսկ միջին չափի զարկերակից։ Հատուկ սարքը ՝ էլեկտրամակարդիչը, մշակում է բարձր հաճախականության հոսանքներ, որը ծայրադիրից անցնելով հյուսվածքների վրա, տաքացնում է դրանք և այրելով փակում է անոթի լուսանցքը։ Քիմիական եղանակներ Գոյություն ունեն մի շարք հիվանդություններ, որոնք հանգեցնում են արտաքին գաղտնի արյունահոսությունների (թոքային, ստամոքս֊աղիքային, երիկամային,արգանդային և այլն) առաջացմանը, բայց այս արյունահոսությունը դադարեցնել վիրաբուժական միջամտական ճանապարհով հնարավոր չէ, քանի որ ախտաբանական գործընթացի տարածվածությունը զգալի է։ Այդպիսի հիվանդությունների օրինակ հանդիսանում են չարորակ ուռուցքների ոչ վիրահատելի ձևերը, էրոզիվային էնտերիտը, թոքերի երկկողմանի տուբերկուլյոզը և այլն։ Այդպիսի դեպքերում արյունահոսությունը դադարեցնելու համար կիրառվում են դեղանյութեր։ Կենսաբանական եղանակներ Այս եղանակին պատկանում են արյան պրեպարատների ՝ պլազմայի տրոմբոցիտար զանգվածի, ֆիբրինոգենի փոխներարկումները։ Բժշկական ժելատինը ստանում են կենդանիների ոսկրերից և աճառներից։ Ներմուծվում է ենթամաշկային, ներքին։ Հեմոստազի համար տեղային կիրառվում է հեմոստատիկ սպունգը, տրոմբինը, ֆիբրինի թիթեղը։ Գրականություն
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
|