Հիպերտրոֆիա
Հիպերտրոֆիա (< հիպեր... և հունարեն՝ τροφή- սնուցում, սնունդ), օրգանի կամ նրա առանձին մասի ծավալի մեծացում։ Մարդու կամ կենդանիների մոտ հիպերտրոֆիա կարող է առաջանալ օրգանի բաղադրիչ տարրերի (բջիջներ, հյուսվածքներ) ծավալի մեծացման կամ թվի ավելացման (հիպերպլազիա) հետևանքով։ Հիպերտրոֆիայի ենթարկված օրգանում ավելանում են ոչ թե բջիջների քանակը, այլ նրանց չափը։ Բջիջների չափերի մեծացումը լինում է բջջի կառուցվածքային բաղադրիչների սինթեզի շատացման պատճառով։ Կիսվելու ունակ բջիջները սթրեսին կարող են պատասխանել հիպերպլազիայով և հիպերտրոֆիայով, իսկ կիսվելու ունակություն չունեցող բջիջները (օրինակ՝ սրտամկանի բջիջներ) կարող են պատասխանել միայն հիպերտրոֆիայով։ Շատ օրգաններում հիպերտրոֆիան և հիպերպլազիան առաջանում են միաժամանակ, ինչը բերում է օրգանի չափերի մեծացման[1]։ Հիպերտրոֆիան կարող է լինել ֆիզիոլոգիական և պաթոլոգիական, ինչը լինում է բարձր ֆունկցիոնալ ծանրաբեռնվածության, կամ հորմոնների և աճի գործոնների հավելյալ ազդեցության պատճառով։ Միջաձիգ զոլավոր մկանները ունեն կիսվելու սահմանափակ ունակություն, այդ իսկ պատճառով նյութափոխանակության բարձր պահանջներին պատասխանում են հիմնականում հիպերտրոֆիայով։ Օրինակ՝ ծանրությունով վարժություններ անող մարզիկների մկանների առանձին մկանաթելերը չափերով մեծացած են լինում։ Սիրտը ենթարկվում է հիպերտրոֆիայի հիմնականում արյան մեծ ծավալով գերծանրաբեռնված լինելու պատճառով։ Երկու հյուսվածքների դեպքում էլ (սրտամկան և կմաղքային մկաններ) մկանների բջիջները սինթեզում են ավելի մեծ քանակի սպիտակուցներ, ինչի արդյունքում միոֆիլամենտների քանակը շատանում է[1]։ Արգանդի չափերի ֆիզիոլոգիական մեծացումը հղիության ժամանակ հորմոնների ազդեցությամբ հիպերտրոֆիայի շատ լավ օրինակ է։ Արգանդի հիպերտրոֆիան լինում է էստրոգենների մեծ քանակների ազդեցությամբ, որոնք ազդում են հարթ մկանի վրա էստրոգենային ընկալիչների միջոցով, ինչի արդյունքում ավելանում է հարթ մկանի սպիտակուցների սինթեզը և բջիջները չափերով մեծանում են[1]։ Հիպերտրոֆիայի մեխանիզմներՀիպերտրոֆիան բջջային սպիտակուցների ուժեղացած սինթեզի արդյունք է։ Հատկապես ուսումնասիրված է սրտամկանի հիպերտրոֆիան, ինչը որոշակի պահից կարող է բերել սրտային անբավարարության, առիթմիաների և առաջացնել հանկարծամահություն։ Ստորև թվարկվում են սրտամկկանի հիպերտրոֆիայի մոլեկուլյար պաթոգենեզի 3 փուլերը՝
Ծանոթագրություններ
|