Հնգաթև աստղ, հինգ գագաթներով աստղաձև տիպի բազմանկյուն, որի բոլոր կողմերը և գագաթների բոլոր անկյունները հավասար են։ Այն ձևավորվում է նույն երկարության գծերի միացմամբ՝ յուրաքանչյուր գագաթում 36° անկյուններով։ Աստղի ներսում գծերի շարունակությունը, մինչև գծերի միաձուլումը, միասին կազմում է հնգագիծը։
Հնգաթև աստղը լայնորեն տարածված գաղափարագիր է ամբողջ աշխարհում և կարևոր կրոնական-միստիկական և գաղափարական խորհրդանիշ է։ Լայնորեն օգտագործվում է նաև հերալդիկ նշաններում, ներառյալ պետական և ռազմական խորհրդանիշների կազմում։
Պյութագորասը պնդել է, որ այդպիսի աստղ, կամ, ինչպես նա էր անվանում, հիգիեա (λγιεια, ի պատիվ Հունական առողջության աստվածուհի Հիգեայի),ներկայացնում է մաթեմատիկական կատարելություն, քանի որ այն թաքցնում է ոսկե հարաբերակցությունը։ Հնգաթև աստղը նման է մի մարդու (Լեոնարդո դա Վինչիի"Վիտրուվյան մարդ" և Նեթեսհայմի Ագրիպպայի նկարը)։
Սիմվոլիզմ և կիրառություն
Հնգաթև աստղը` հնգագիծը, հայտնի է որպես անվտանգության և ապահովության խորհրդանիշ ավելի քան երեք հազար տարի։ Այն օգտագործվել է իրենց տոտեմներում և ծիսական գծագրերում պարզունակ մարդկանց և ժամանակակից Հունաստանի, Իրանի և Իրաքի տարածքների ամենավաղ քաղաքակրթությունների ներկայացուցիչների կողմից։ Հնգագիծը հարգված խորհրդանիշ է եղել Ճապոնիաում և ամերիկյան հնդկացիների շրջանում[1]։
Հին Չինաստանի փիլիսոփաների պատկերացումների համաձայն՝ այն ցույց է տալիս հինգ հիմնական տարրերի փոխազդեցությունը՝ կրակ, հող, մետաղ, ջուր և փայտ։
Ցարական Ռուսաստանում դրանք դրոշմում էին բեռնատար երկաթուղային վագոնների վրա (նման աստղերի ներսում երկգլխանի արծիվ կար)։
Լապլանդիայի սաամներում այն համարվել է եղջերուներին պաշտպանող յուրահատուկ համայիլ։
Խորհրդային Ռուսաստանում կարմիր աստղը, ըստ Կիբալչիչի, առաջին անգամ օգտագործվել է Կրոնշտադտի նավաստիների զինվորական համազգեստի վրա, որը գլխավորում էր Լիոնկա Պանտելեևը 1917 թվականի հոկտեմբերին Ձմեռային պալատի գրոհի ժամանակ, և այնուհետև փոխառվեց Կարմիր բանակի կողմից[2]։
Ֆաշիստական Իտալիայում այն պսակված էր Ազգային անվտանգության կամավոր միլիցիայի զինանշանով (Սև վերնաշապիկներ) և գտնվում էր իտալացի զինվորականների կոճակների վրա։
Ռազմական Ճապոնիայում այն ծառայում էր որպես կայսերական բանակի խորհրդանիշ, օգտագործվում էր որպես համազգեստի տարր (կոկադ, կոճակների անցքեր և ուսադիրներ), ինչպես նաև տեղադրվում էր ճապոնական մեքենաների և զրահամեքենաների առջևի վրա։
Եղել է իտալական «Կարմիր բրիգադներ» ահաբեկչական կազմակերպության խորհրդանիշը։
Մասոնականության մեջ խորհրդանշում է լույսը, գիտելիքը և կատարելությունը[3].
Դրուզները որպես խորհրդանիշ օգտագործում են կանաչ, կարմիր, դեղին, կապույտ և սպիտակ ճառագայթներով աստղ[4].
Երբ շրջված է, այն օգտագործվում է որպես Բաֆոմետի կնիք։
Էլիփաս Լևին աստղը օգտագործել է որպես մարդու ազատ կամքի խորհրդանիշ։
Էսպերանտո դրոշի վրա պատկերված է կանաչ հնգաթև աստղը։
Գոմի աստղը կամ" Փենսիլվանիայի աստղը " փայտե, մետաղական կամ պարզապես ներկված առարկա է, որը հաճախ հնգաթև աստղի տեսքով է, որն օգտագործվում է Միացյալ Նահանգների որոշ մասերում տունը կամ գոմը զարդարելու համար։
Դրոշներ
Հինգաթև աստղը կարելի է գտնել բազմաթիվ դրոշների վրա, հիմնականում՝ մեկ գույնի, թեև որոշների վրա, օրինակ՝ Նոր Զելանդիայի դրոշի վրա, աստղերն ունեն այլ գույնի ուրվագիծ։ Հնգագիծը հանդիպում է միայն երկու երկրների՝ Եթովպիայի և Մարոկկոյի ազգային դրոշների վրա։