ՀոգեբանՀոգեբան, հոգեբանական կրթությամբ անհատ, որն իրականացնում է հետազոտական և պրակտիկ մասնագիտական գործունեություն հոգեկան առողջության (հոգեբանական խորհրդատվություն, հոգեթերապիա և այլն) և հոգեբանության տարբեր ոլորտներում (իրավաբանական, կլինիկական, կազմակերպչական և այլն)[1][2][3]։ Մասնագիտության ներածությունԱնհրաժեշտ է տարբերել հոգեբանին հոգեբույժից (տես՝ Հոգեբուժություն), որը բարձրագույն բժշկական մասնագիտություն ունեցող անձն է և որը հիմնականում գործ ունի հոգեկան շեղումներ և խանգարումներ ունեցող մարդկանց հետ, իրականացնում է բուժում դեղամիջոցների օգնությամբ, և հոգեթերապևտից (տես՝ Հոգեթերապիա), որը իրականացնում է զանազան հոգեբանական խնդիրների, ինչպես նաև հոգեկան և վարքային խանգարումների բուժումը՝ հոգեթերապիայի միջոցով (երբեմն դեղորայքային բուժմանը զուգահեռ)[1][3] [4]։ Հոգեբան-խորհրդատուի արժեհամակարգՀոգեբան-խորհրդատուի արժեհամակարգը համարվում է խորհրդատվության առանցքային նախադրյալը։ Հոգեբանը պետք է օբյեկտիվ լինի, չպետք է խորհրդատվության գործընթացի մեջ դնի իր կյանքի փիլիսոփայությունը և արժեհամակարգը։ Նա պարտավոր է ամբողջությամբ կենտրոնանալու այցելուի արժեքների վրա։ Ս. Պատտերսոնը տալիս է մի շարք պատճառներ, թե ինչու հոգեբանը պետք է խուսափի ազդեցություն ունենալ այցելուի արժեքների վրա.
Հոգեբանը պետք է հստակ իմանա իր արժանիքները, ի ցույց դնի այցելուի առաջ և չխուսափի արժեքային դիսկուսիաներից, քանի որ մի շարք խնդիրներ թաքնված են հենց այցելուի արժեքային կոնֆլիկտներում կամ էլ նրանց կողմից սեփական արժեհամակարգի չհասկացման մեջ։ Սրանք են այն ոլորտները, որտեղ կարևոր է խորհրդատուի դիրքորոշումը, ընտանիքն է, սեքսը, կրոնը և այլն։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ |