Հրիթիկ Ռոշան
Հրիթիկ Ռոշան (հինդի` हृथिक रोशन, ամբողջ անունը` Հրիթիկ Նագրաթհ Ռոշան, հունվարի 10, 1974[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ կինոդերասան։ Բազմիցս արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ տղամարդու լավագույն դերի համար։ Հնդկական կինոյի սեքս-խորհրդանիշ համարվող դերասաններից մեկն է։ ԿենսագրությունՀրիթիկ Ռոշանը ծնվել է հինդուիստական ընտանիքում։ Նրա հայրը դերասան և ռեժիսոր Ռաքեշ Ռոշանն է, իսկ հորեղբայրը՝ կոմպոզիտոր Ռաջեշ Ռոշանը։ Մայրական կողմից նրա պապը ռեժիսոր Ջ. Օմ Պրակաշն է։ Մանկության տարիներին Հրիթիկ Ռոշանը մեծանում էր բարդույթներով՝ կակազելու և իր արտաքին տեսքի համար, քանի որ նրա աջ ձեռքն ունի երկու բթամատ (պոլիդակտիլիա)։ 14 տարեկանում հատուկ բուժում անցնելուց հետո՝ խոսքի հետ կապված խնդիրները լուծվեցին։ Նա ավարտել է Բոմբեյի շոտլանդական դպրոցը։ Առաջին անգամ ֆիլմում նկարահանվել է 1980 թվականին, երբ դեռ երեխա էր։ Նրա մեծահասակ տարիների կինոդեբյուտը կայացել է 2000 թվականին՝ իր հոր «Ասա, որ սիրում ես» ֆիլմում։ Այդ ֆիլմում նկարահանվելու համար Հրիթիկ Ռոշանն ստացել է Filmfare Award մրցանակ՝ լավագույն դեբյուտի և տղամարդու լավագույն դերի համար։ Հետագայում նկարահանվել է «Եվ թախծի, և ուրախության մեջ» (2001 թ.), «Դու մենակ չես» (2003 թ.), «Երբ մեկ կյանքը քիչ է» (2007 թ.), «Կյանքը ձանձրալի չի կարող լինել» (2011 թ.) և այլ ֆիլմերում։ Անձնական կյանքըՀրիթիկ Ռոշանը 2000 թվականին ամուսնացել էր դերասան և ռեժիսոր Սանջայ Խանի դստեր՝ Սյուզաննա Խանի հետ։ Այդ ամուսնությունից ունեցել է երկու որդի, սակայն շուրջ 13 տարի տևողությամբ համատեղ կյանքից հետո, 2014 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Ֆիլմագրության ընտրանին
Ծանոթագրություններ
|