Ճշմարիտ պատմություն Կարմիր գլխարկի մասին Ճշմարիտ պատմություն Կարմիր գլխարկի մասին անգլ.՝ Hoodwinked! |
---|
Տեսակ | մուլտֆիլմ |
---|
Ժանր | բադի մուվի, մանկական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և երաժշտական ֆիլմ |
---|
Կերպարներ | Red Puckett? |
---|
Հորինված երկիր | Hoodwinked! universe? |
---|
Ռեժիսոր | Քորի Էդվարդս, Թոդ Էդվարդս և Թոնի Լիչ |
---|
Սցենարիստ | Քորի Էդվարդս, Թոդ Էդվարդս և Թոնի Լիչ |
---|
Հնչյունավորում | Պատրիկ Ուորբերթոն, Քորի Էդվարդս, Գլեն Քլոուզ, Ջեյմս Բելուշի, Էն Հեթուեյ, Էնդի Դիք, Դևիդ Օգդեն Սթիրզ, Xzibit և Էնթոնի Անդերսոն |
---|
Պրոդյուսեր | Քեթի Հութեն, Maurice Kanbar?, David K. Lovegren?, Sue Bea Montgomery? և Փրեսթոն Ստատցման |
---|
Երաժշտություն | John Mark Painter? |
---|
Խմբագիր | Թոնի Լիչ |
---|
Երկիր | ԱՄՆ |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ընկերություն | Blue Yonder Films? |
---|
Դիստրիբյուտոր | The Weinstein Company և Նեթֆլիքս |
---|
Տևողություն | 80 րոպե |
---|
Սիկվել | Hoodwinked Too! Hood vs. Evil? |
---|
Թվական | դեկտեմբերի 16, 2005[1], հունվարի 13, 2006[1] և դեկտեմբերի 27, 2006[2] |
---|
MPAA վարկանիշ | PG |
---|
Բյուջե | 17 500 000 $ |
---|
Շահույթ | 110 013 167 $[3] |
---|
«Ճշմարիտ պատմություն Կարմիր գլխարկի մասին» (անգլ.՝ Hoodwinked), կատակերգական դետեկտիվ մուլտֆիլմ, եռաչափ համակարգչային անիմացիա բոլոր տարիքների համար։
Սյուժե
Հեքիաթային անտառում մի շարք հանելուկային հանցագործություններ են տեղի ունենում. անհայտ մեկը, որին լրագրողներն արդեն անվանում էին «Կարկանդակային գող», անտառում հերթով սնանկացնում է քաղցրավենիքի բոլոր առևտրականներին։ Ոստիկանություն են կանչում պատահարի համար, որը հայտնի է Կարմիր գլխարկի մասին հեքիաթի վերջից։ Կարմիր գլխարկը, որը տատիկի համար կարկանդակներ էր տանում, հանդիպում է նրա շորերը հագած Գայլին, Գայլը հարձակվում է Գլխարկի վրա, այստեղ պատուհանից ներխուժում է կացինով Փայտահատը, իսկ պահարանում հայտնաբերվում է կապված Տատիկը։ Դեպքի վայր է ժամանում հետախույզ գորտ Նիկի Կուվիրկունը։ Լսելով չորս պատմությունները (Գլխարկի, Գայլի, Փայտահայտի և Տատիկի), Կուվիրկունը պետք է որոշեր, թե իրականում ինչ է տեղի ունեցել և պարզել, թե արդյոք այս պատմության չորս մասնակիցներից մեկը կապ ունի «Կարկանդակային գող»-ի հետ։ Նա լսում է միջադեպի մասնակիցներից յուրաքանչյուրի պատմությունը, և յուրաքանչյուր պատմությամբ բացահայտվում են նոր խորհրդավոր փաստեր…
Գործող անձինք
- Կարմիր Գլխարկ Փաքեթ, գլխավոր հերոսուհին, թխվածքների մատակարարողը։ Երազում է հեռանալ անտառից և ամբողջ աշխարհով ճանապարհորդել։ Ունի կարատի ոսկե մեդալ։
- Տատիկ Փաքեթ, Գլխարկի տատիկը, անտառի ամենահաջողակ հրուշակագործը։ Պրոֆեսիոնալ մարզիկ է, գերադասում է էքստրեմալ սպորտատեսակներ, բայց թաքցնում է թոռնուհուց։
- Գայլ, լրագրող-հետախույզ, Գլխարկին կասկածում է Կարկանդակային գողի հետ կապ ունենալու մեջ և փորձում էբ բռնել նրան։
- Դերգունչիկ, Գայլի օգնականը, սկյուռիկ։ Առանձնանում է արագ խոսքով, որի պատճառով դժվար է հասկանալ։ Եթե սուրճ է խմում, դառնում է ավելի արագաշարժ։
- Բրդոտ, ոչխար, որից Գայլը տեղեկություն է ստանում Կարմիր գլխարկի մասին, երբ կասկածում է Կարկանդակային գողը հետ նրա կապի մասին։
- Կուրտ փայտահատ («պարոն Շնիցել»), անհաջող գովազդային դերասան, զուգահեռաբար երեխաներին փայտիկների վրա շնիցել է վաճառում։
- Նապաստակ, անտառի զրուցասեր բնակիչը, պատմության մեջ հայտնվում է տարբեր առիթներով։
- Նիկկի Կուվիրկուն, ոստիկանության դետեկտիվ, նախկինում դիսկոտեկի պարող։
- Գրիզլի արջ, ոստիկանության շերիֆ, միշտ շտապում է և ցանկանում ինչ-որ մեկին ձերբակալել։
- Բիլլ արագիլը, ոստիկանության սպա, զրուցասեր և մտացրիվ։
- Նիֆի խոզ, ոստիկանության շատակեր սպա, ընդունակ է արագ քնել ուտելուց հետո։
- Դահուկորդների խումբ, Եվրոպայից եկած էքստրեմալներ, որոնք բավականին կասկածելի հեղինակություն ունեն։
Հնչյունավորում
Բնօրինակը հնչյունավորել են՝
- Էն Հեթուեյ՝ Կարմիր գլխարկ,
- Գլեն Քլոուզ՝ Փաքեթ տատիկ,
- Ջեյմս Բելուշի՝ Կուրտ փայտահատը
- Պատրիկ Վարբերտոն՝ Գայլ
- Էնթոնի Անդերսոն՝ Բիլլ արագիլ, ոստիկանության սպա,
- Դեվիդ Օգդեն Ստայերզ՝ Նիկկի Կուվիրկուն, ոստիկանության դետեկտիվ,
- Xzibit՝ Գրիզլի արջ, ոստիկանության սպա
- Կեն Մարինո՝ Ջերի ջրարջ, ոստիկանության սպա,
- Չազզ Պալմինտերի՝ Բրդոտ ոչխար,
- Էնդի Դիկ՝ Նապաստակ,
- Կորի Էդվարդս՝ Դերգունչիկ,
- Բենժի Գեյթեր՝ Այծ,
- Թարա Սթրոնգ՝ Զորրա, Փաքեթ տատիկի թիմի աղվես դահուկորդ[4]։
Շարունակություն
2011 թվականի ապրիլի 29-ին թողարկվել է մուլտֆիլմի շարունակությունը՝ «Կարմիր գլխարկն ընդդեմ չարի»։
Ծանոթագրություններ
|