ՄՍԿ-64 (Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկի սանդղակ), մակրոսեյսմիկ ինտենսիվության սանդղակ, օգտագործվում է երկրաշարժերի ուժգնության չափման համար՝ ըստ տեսանելի հետևանքների և ավերածությունների։
Սանդղակը 1964 թ. առաջարկել են Սերգեյ Մեդվեդևը (ԽՍՀՄ), Վիլհելմ Սպոնհոյերը (ԳԴՀ) և Վիտ Կարնիկը (Չեխոսլովակիա)։ «ՄՍԿ» հապավումը կազմված է այս երեք գիտնականների անունների սկզբնատառերից։
1970-ական և 1980-ական թվականներին որոշ չնչին փոփոխությունների է ենթարկվել։ Լայն տարածում է գտել Եվրոպայում և ԽՍՀՄ-ում։ 1990-ականների սկզբներին Եվրոպական սեյսմոլոգիական հանձնաժողովը օգտագործելով ՄՍԿ սանդղակի շատ սկզբունքներ՝ ստեղծել է Եվրոպական մակրոսեյսմիկ սանդղակը, որն այժմ փաստացիորեն երկրաշարժերի չափման ստանդարտ չափորոշիչ է եվրոպական երկրներում։ ՄՍԿ սանդղակը այժմ դեռ օգտագործվում է ԱՊՀ երկրներում, Հնդկաստանում և Իսրայելում։
I. Ոչ զգալի
|
Ցնցումը զգալի չէ, գրանցվում է միայն սեյսմոգրաֆի կողմից։ Չունի տեսանելի հետևանքներ։
|
II. Հազիվ զգալի
|
Ցնցումը զգում են միայն քիչ մարդիկ։ Փոփոխություններ կամ վնասներ չկան։
|
III. Թույլ
|
Ներսում գտնվող մարդկանցից ոմանք զգում են ցնցումը։ Կախված առարկաները թեթև շարժվում են։ Շինությունները չեն վնասվում։
|
IV. Բավական զգալի
|
Ներսում գտնվող մարդկանցից ոմանք զգում են ցնցումը։ Կախված առարկաները ճոճվում են։ Շինությունները չեն վնասվում։
|
V. Ուժեղ
|
Ներսում գտնվող մարդկանցից շատերը և դրսում գտնվողներից ոմանք զգում են ցնցումը։ Աննշան վնասվածքներ խարխուլ շինությունների վրա։
|
VI. Փոքր ավերածություններ
|
Ներսում գտնվող մարդկանց մեծ մասը, և դրսում գտնվողներից շատերը զգում են ցնցումը։ Տեսանելի վնասվածք շենքերի պատերին։
|
VII. Ավերածություններ
|
Որոշ մարդիկ կորցնում են հավասարակշռությունը։ Դարակների վրա դրված առարկաները ցած են թափվում։ Հին շինությունները զգալիորեն վնասվում են։
|
VIII. Մեծ ավերածություններ
|
Մարդկանց համար դժվար է ոտքի վրա կանգնած մնալ, անգամ դրսում։ Կահույքը կարող է շուռ գալ։ Հին շինությունները կարող են մասամբ ավերվել կամ զգալիորեն վնասվել։
|
IX. Կործանարար
|
Ընդհանուր խուճապ։ Մարդիկ կարող են գետնին ընկնել։ Ամուր շինությունները զգալի վնասվում են։
|
X. Արտասովոր կործանարար
|
Քարե շինություններն ավերվում են։ Երկրի մակերևույթին ճեղքվածքներ են հայտնվում։
|
XI. Աղետալի
|
Շինությունների մեծ մասը ավերվում են։ Ցունամիներ։ Երկրի մակերևույթի ձևափոխումներ։
|
XII. Լիակատար կործանում
|
Բոլոր տեսակի կառույցներն ամբողջովին ավերվում են։ Փոխվում է երկրի մակերևույթը, գետերի հունը։ Ցունամիներ։
|