Մայամի Մարլինս (անգլ.՝ Miami Marlins), բեյսբոլի ամերիկյան ակումբ (Մայամի, Ֆլորիդա), hանդես է գալիս Բեյսբոլի Բարձրագույն Լիգայի (MLB) Ազգային Լիգայի Արևելյան դիվիզիոնում։ Մայամի Մարլինսը իր տնային խաղերն անցկացնում է «LoanDepot Park» մարզադաշտում։
1993 թվականի մրցաշրջանից առաջ Բեյսբոլի Բարձրագույն Լիգայի Ազգային Լիգան համալրվեց 2 նոր թիմերով, որոնցից մեկը Կոլորադո Ռոքիսն էր, իսկ մյուսը՝ Մայամի Մարլինսը, որը մինչև 2012 թվականի մրցաշրջանը հանդես է եկել Ֆլորիդա Մարլինս անվանումով։ Մարլինսը իր խաղերը սկսել է անցկացնել «Hard Rock Stadium» մարզադաշտում, որտեղ իր խաղերն էր անցկացնում նաև Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Մայամի Դոլֆինս» թիմը։ 2012 թվականին թիմը տեղափոխվել է «Marlins Park» մարզադաշտ, որը նախագծվել էր որպես բեյսբոլի մարզադաշտ[3][4]։ Մարզադաշտի սեփականատիրոջ հետ ունեցած համաձայնությամբ թիմը փոխեց նաև իր անվանումը և 2012 թվականի մրցաշրջանից առաջ դարձավ «Մայամի Մարլինս»[5]։
Մարլինսը 3 անգամ կարողացել է որակավորվել հետմրցաշրջանային խաղերին. կարողացել է հաղթել 2 դեպքում՝ 1997 և 2003 թվականների Համաշխարհային Սերիայում (World Series): Բոլոր 3 դեպքերում Մարլինսը հնարավորություն է ստացել խաղալու ուայլդ քարդի շնորհիվ. Մարլինսը և Ռոքիսը չեն կարողացել հաղթել իրենց դիվիզիոններում։ Մարլինսը առաջին թիմն է, որ կարողացել է հաղթել Համաշխարհային Սերիայում ուայլդ խաղերի փուլում ունեցած հաղթանակից հետո։
Պատմություն
Ուեյն Հայզինգան՝ «Blockbuster» ընկերության գործադիր տնօրենը, ստացավ Ազգային Լիգայում համալրում կատարելու իրավունք 95 միլիոն դոլար վճարով, և թիմը 1993 թվականին սկսեց իր մրցաշրջանը Ֆլորիդա Մարլինս անվանումով։ Մինչ այդ մի քանի ամիս առաջ Բեյսբոլի Բարձրագույն Լիգան հայտարարել էր այն մասին, որ նախատեսվում է Ազգային Լիգան համալրել 2 թիմերով։ Որոշում էր կայացվել նաև, որ թիմերից մեկը պիտի լինի Ֆլորիդա նահանգում. միակ հարցն այն էր, թե կկարողանա արդյոք Հայզինգան հաղթել Օռլանդոյի և Տամպա Բեյի մրցակցող խմբերին։ 1991 թվականի հունիսի 10-ին Ազգային Լիգան հավանություն տվեց Հայզինգային։ Թիմը ստացավ «Մարլինս» մականունը փոքր լիգայում հանդես եկող նախորդ թիմերից. «Մայամի Մարլինս» թիմը հանդես էր եկել Միջազգային Լիգայում 1956-1960 թվականներին, մեկ այլ «Մայամի Մարլինս» անվանումով թիմ հանդես է եկել Ֆլորիդա Նահանգի Լիգայում 1982-1988 թվականներին։
1997 թ. առաջին հաղթանակը Համաշխարհային Սերիայում
1997 թվականի մրցաշրջանից առաջ թիմը Մարլինսը գլխավորելու է գալիս Ջիմ Լեյլանդը, ով մինչ այդ գլխավորում էր Փիթսբուրգ Փայրեթսը։
1997 թվականի մրցաշրջանից հետո Մարլինսը կարողանում է դիվիզիոնում գրավել երկրորդ տեղը իրենից առաջ թողնելով Ատլանտա Բրեյվսին, ով կարողացել էր 9 հաղթանակ ավելի ունենալ, քան Մարլինսը, սակայն Մարլինսին տրվեց ուայլդ քարդ։ Թիմին իրենց փորձով կարողացան օգնել Մոյզես Ալուն, Բոբբի Բոնիլլան, Դարրեն Դալթոնը, Ջիմ Այզենրայքը, իսկ տաղանդավոր երիտասարդ խաղացողներ Լուիս Կաստիլլոն և Էդգար Ռենտերիան Ազգային Լիգայի լավագույն զույգերից մեկն էին, ովքեր հիանալի կերպով իրականացնում էին դաբլ փլեյներ (double play): Մարլինսը կարողացավ Ազգային Լիգայի Դիվիզիոնի Սերիայում 3-0 հաշվով հաղթել Սան Ֆրանցիսկո Ջայենթսին, այնուհետև կարողացավ 4-2 հաշվով հաղթել Ատլանտա Բրեյվսին և հնարավորություն ստացավ խաղալու Համաշխարհային Սերիայում։ Համաշխարհային Սերիայում Մարլինսի մրցակիցը Քլիվլենդ Ինդիանսն էր. Մարլինսը 7 խաղերի արդյունքով կարողացավ 4-3 հաշվով հաղթել Ինդիանսին։ Վերջին 7-րդ խաղում 9 իննիննգների արդյունքով խաղի հաշիվը հավասար էր՝ 2-2, և լրացուցիչ 2 իննինգների անցկացումից հետո՝ 11-րդ իննինգում Մարլինսը կարողացավ վաստակել 3-րդ միավորը և առաջ անցնել հաշվի մեջ[6]։
2003 թ. երկրորդ հաղթանակը Համաշխարհային Սերիայում
Մրցաշրջանի ընթացքում հաջող մրցելույթներով աչքի էր ընկնում Միգել Կաբրերան, ով իր առաջին իսկ խաղում, երբ թիմը «Hard Rock Stadium» մարզադաշտում մրցում էր Տամպա Բեյ Դևիլ Ռեյսի հետ, կարողացավ հոմ ռան հարվածով հաղթանակ պարգևել իր թիմին։ Մրցաշրջանից առաջ Բալթիմոր Օրիոլսից վերադարձել էր Ջեֆֆ Քոնինը, Տեխաս Ռեյնջերսից՝ Ուգեթ Ուրբինան։ Թիմը կարողացավ մրցակցության մեջ մնալ իրենից առաջ թողնելով միայն Ատլանտա Բրեյվսին, որը 10 հաղթանակ ավելին ուներ, սակայն Մարլինսին կրկին ուայլդ քարդ է տրվում։
Հոկտեմբերի 15-ին Մարլինսը ընդհանուր հաշվի մեջ հետ լինելով 1-3 հաշվով, կարողանում է տանել երեք անընդմեջ հաղթանակ և 4-3 ընդհանուր հաշվով առավելության հասնել Չիկագո Քաբսի դեմ խաղում։
Համաշխարհային Սերիայում Մարլինսը կարողացավ 6 խաղերում հաղթել Նյու Յորք Յանկիսին. վեցերորդ խաղում Մարլինսը կարողացավ հաղթել իր մրցակցին «Yankee Stadium» մարզադաշտում։ Թիմերի միջև կայացած 4-րդ խաղում Ալեքս Գոնսալեսի հոմ ռանի շնորհիվ Մարլինսը կարողանում է հաղթանակ տոնել խաղի 12-րդ իննինգում։
2012 թ. - մինչ հիմա
2012 թվականին թիմը տեղափոխվում է «Marlins Park» մարզադաշտ[7]։ Տեղափոխության պայմաններից ելնելով թիմը փոխեց իր անունը, դարձավ «Մայամի Մարլինս», փոփոխվեցին նաև թիմի լոգոն և գույները։
Համազգեստի պատմություն
1993–2002
Ֆլորիդա Մարլինսը իր խաղերը սկսել է անցկացնել երեք տարբեր համազգեստներով։ Տնային խաղերի հիմնական և այլընտրանքային համազգեստները ունեին նմանատիպ դիզայն. «Marlins» գրվածքը փիրուզագույն էր սև եզրագծումներով, «S» տառից հետո գրվածքը ունի նաև եզրագծում, համազգեստի վրայի գրված խաղահամարները սև գույն ունեին փիրուզագույն եզրագծումներով, ամբողջ համազգեստը զարդարված էր փիրուզագույն բարակ գծերով։ Արտագնա խաղերի համազգեստի «Florida» գրվածքը ևս փիրուզագույն էր սև եզրագծումներով, բացակայում էր գրվածքի ընդգծումը, խաղահամարները ևս սև գույն ունեին փիրուզագույն եզրագծումներով։ Համազգեստների ձախ թևի հատվածում ավելացված էր թիմի լոգոն։
2003–2011
2003 թվականի մրցաշրջանից առաջ Մարլինսը ցուցադրեց նոր համազգեստները. տնային խաղերի համազգեստի «Marlins» գրվածքը և խաղահամարները ունեին սև գույն փիրուզագույն եզրագծումներով։ Այլընտրանքային համազգեստի վրա բացակայում էր «Marlins» գրվածքը, սակայն նկատելի էր թիմի լոգոներից մեկը. «F» տառը, որը կարծես փաթաթված լիներ մարլինով։ Արտագնա խաղերի համազգեստի «Florida» գրվածքը ևս սև էր փիրուզագույն եզրագծումներով, սակայն տարբերությունը նախորդ տարիների այն էր, որ այս դեպքում ևս գրվածքի վերջին տառից հետո այն ուներ ընդգծում։
2012–2018
Թիմը իր անունը փոխելուց հետո ներկայացրեց նաև իր նոր գույները. նարնջագույն, սև և կապույտ։ «Miami» գրվածքի «M» տառը ուներ նարնջագույն, դեղին, կապույտ եզրագծումներ, որի վերևում նկատելի էր նաև աբստրակտ մարլին։ Այս լոգոն կարելի էր տեսնել նաև գլխարկների վրա, համազգեստների ձախ թևի հատվածում։ Տնային, արտագնա, այլընտրանքային խաղերի համազգեստների վրա կարելի էր տեսնել նույն «Miami» գրվածքը նույնպիսի «M» տառի դիզայնով։
Համաշխարհային Սերիա
Մրցաշրջան
Գլխավոր մարզիչ
Մրցակից
Հաշիվ
Ցուցանիշ
1997
Ջիմ Լեյլանդ
Քլիվլենդ Ինդիանս
4–3
92–70
2003
Ջեք ՄաքԿեոն
Նյու Յորք Յանկիս
4–2
91–71
Կազմ
Մայամի Մարլինսի Կազմը 2022 թ. գարնանային մարզումների համար
Խաղացողներ
Pitchers
Catchers
Infielders
Outfielders
Սենդի Ալկանտարա
Նիք Ֆորտես
Խեսուս Ագիլար
Գարրեթթ Կուպեր
Էնթոնի Բասս
Փեյթոն Հենրի
Բրայան Անդերսոն
Բրայան Դե Լա Կրուս
Էնթոնի Բենդեր
Ալեքս Ջեքսոն
Ջոն Բերթի
Ջերար Էնկարնասիոն
Ռիչարդ Բլեյեր
Ջեյքոբ Ստալլինգս
Ջազզ Չիսհոլմ Կրտսեր
Ավիսայլ Գարսիա
Էդվարդ Կաբրերա
Խոսե Դևերս
Մոնթե Հարրիսոն
Փոլ Քեմպբել
Իսան Դիաս
Խեսուս Սանչես
Դանիել Կաստանո
Լևին Դիաս
Դիլան Ֆլորո
Միգել Ռոխաս
Բրեքսթոն Գարրեթթ
Ջոուի Վենդլ
Շոն Գենթեր
Լուի Հեդ
Էլիեսեր Հերնանդես
Ջորդան Հոլլովեյ
Պաբլո Լոպես
Խեսուս Լուսարդո
Նիք Նեյդերթ
Սթիվեն Օկերթ
Զաք Փոփ
Քոդի Փոթիիթ
Թրեվոր Ռոջերս
Սիքսթո Սանչես
Բացման օրվա կազմերը
Տարի
1
2
3
4
5
6
7
8
9
2021
Քորի Դիքերսոն LF
Սթարլինգ Մարթե CF
Խեսուս Ագիլար 1B
Ադամ Դուվալլ RF
Բրայան Անդերսոն 3B
Ջազզ Չիսհոլմ 2B
Խորխե Ալֆարո C
Միգել Ռոխաս SS
Սենդի Ալկանտարա P
2020
Ջոնաթան Վիլլար CF
Խեսուս Ագիլար 1B
Քորի Դիքերսոն LF
Հարոլդ Ռամիրես RF
Բրայան Անդերսոն 3B
Գարրեթթ Կուպեր DH
Իսան Դիաս 2B
Ֆրանցիսկո Սերվելլի C
Միգել Ռոխաս SS
2019
Լյուիս Բրինսոն CF
Բրայան Անդերսոն 3B
Սթարլին Կաստրո 2B
Գարրեթթ Կուպեր RF
Մարտին Պրադո 1B
Խորխե Ալֆարո C
Միգել Ռոխաս SS
Ռոսելլ Էրրերա LF
Խոսե Ուրենա P
Տարի
1
2
3
4
5
6
7
8
9
2018
Լյուիս Բրինսոն CF
Դերեկ Դիտրիք LF
Սթարլին Կաստրո 2B
Ջասթին Բոուր 1B
Բրայան Անդերսոն 3B
Գարրեթթ Կուպեր RF
Միգել Ռոխաս SS
Չադ Ուոլլակ C
Խոսե Ուրենա P
2017
Դի Գորդոն 2B
Ջ. Տ. Ռեալմուտո C
Քրիստիան Յելիչ CF
Ջիանկառլո Ստանտոն RF
Ջասթին Բոուր 1B
Մարսելլ Օզունա LF
Դերեկ Դիտրիք 3B
Ադեինի Հեչավարրիա SS
Էդինսոն Վոլկես P
2016
Դի Գորդոն 2B
Մարսելլ Օզունա CF
Քրիստիան Յելիչ LF
Ջիանկառլո Ստանտոն RF
Մարտին Պրադո 3B
Ջասթին Բոուր 1B
Ջ. Տ. Ռեալմուտո C
Ադեինի Հեչավարրիա SS
Վեյ-Յին Չեն P
2015
Դի Գորդոն 2B
Քրիստիան Յելիչ LF
Ջիանկառլո Ստանտոն RF
Միչել Մորսե 1B
Մարտին Պրադո 3B
Մարսելլ Օզունա CF
Ջերրոդ Սալտալամակկիա C
Ադեինի Հեչավարրիա SS
Հենդերսոն Ալվարես P
2014
Քրիստիան Յելիչ LF
Ջեֆֆ Բեյքեր 2B
Ջիանկառլո Ստանտոն RF
Քեյսի ՄաքԳիհի 3B
Գարրեթթ Ջոնս 1B
Ջերրոդ Սալտալամակկիա C
Մարսելլ Օզունա CF
Ադեինի Հեչավարրիա SS
Խոսե Ֆերնանդես P
2013
Խուան Պիերրե LF
Քրիս Քոգլան CF
Ջիանկառլո Ստանտոն RF
Պլասիդո Պոլանկո 3B
Ռոբ Բրենթլի C
Դոնովան Սոլանո 2B
Քեյսի Կոտչման 1B
Ադեինի Հեչավարրիա SS
Ռիկի Նոլասկո P
[2012
Խոսե Ռեյես SS
Էմիլիո Բոնիֆասիո CF
Հանլի Ռամիրես 3B
Ջիանկառլո Ստանտոն RF
Լոգան Մորրիսոն LF
Գաբի Սանչես 1B
Օմար Ինֆանտե 2B
Ջոն Բուք C
Ջոշ Ջոնսոն P
Տարի
1
2
3
4
5
6
7
8
9
2011
Քրիս Քոգլան CF
Օմար Ինֆանտե 2B
Հանլի Ռամիրես SS
Ջիանկառլո Ստանտոն RF
Գաբի Սանչես 1B
Լոգան Մորրիսոն LF
Ջոն Բուք C
Դոննի Մյորֆի 3B
Ջոշ Ջոնսոն P
2010
Քրիս Քոգլան LF
Քեմերոն Մեյբին CF
Հանլի Ռամիրես SS
Խորխե Կանտու 3B
Դան Ուգգլա 2B
Ռոննի Պաուլինո C
Քոդի Ռոսս RF
Գաբի Սանչես 1B
Ջոշ Ջոնսոն P
2009
Էմիլիո Բոնիֆասիո 3B
Ջոն Բեյքեր C
Հանլի Ռամիրես SS
Խորխե Կանտու 1B
Դան Ուգգլա 2B
Ջերեմի Էրմիդա LF
Քոդի Ռոսս RF
Քեմերոն Մեյբին CF
Ռիկի Նոլասկո P
2008
Հանլի Ռամիրես SS
Դան Ուգգլա 2B
Մայք Ջեյքոբս 1B
Ջոշ Ուիլլինգհամ LF
Խորխե Կանտու 3B
Քոդի Ռոսս CF
Լուիս Գոնսալես RF
Մաթթ Թրինոր C
Մարկ Հենդրիքսոն P
2007
Հանլի Ռամիրես SS
Դան Ուգգլա 2B
Միգել Կաբրերա 3B
Մայք Ջեյքոբս 1B
Ջոշ Ուիլլինգհամ LF
Ջո Բորչարդ RF
Միգել Օլիվո C
Ալեխանդրո Դե Ազա CF
Դոնթրելլ Ուիլլիս P
2006
Հանլի Ռամիրես SS
Ջերեմի Էրմիդա RF
Միգել Կաբրերա 3B
Մայք Ջեյքոբս 1B
Ջոշ Ուիլլինգհամ LF
Դան Ուգգլա 2B
Միգել Օլիվո C
Էրիկ Ռիդ CF
Դոնթրելլ Ուիլլիս P
2005
Խուան Պիերրե CF
Լուիս Կաստիլլո 2B
Միգել Կաբրերա LF
Կարլոս Դելգադո 1B
Մայք Լոուելլ 3B
Փոլ Լո Դուքա C
Խուան Էնկարնասիոն RF
Ալեքս Գոնսալես SS
Ջոշ Բեքեթթ P
2004
Խուան Պիերրե CF
Լուիս Կաստիլլո 2B
Միգել Կաբրերա RF
Մայք Լոուելլ 3B
Ջեֆֆ Քոնին LF
Հի-Սեոփ Չոի 1B
Ռամոն Կաստրո C
Ալեքս Գոնսալես SS
Ջոշ Բեքեթթ P
2003
Լուիս Կաստիլլո 2B
Խուան Պիերրե CF
Իվան Ռոդրիգես C
Դերրեկ Լի 1B
Մայք Լոուելլ 3B
Խուան Էնկարնասիոն RF
Թոդդ Հոլլանդսուորթ LF
Ալեքս Գոնսալես SS
Ջոշ Բեքեթթ P
2002
Լուիս Կաստիլլո 2B
Փրեսթոն Ուիլսոն CF
Քլիֆֆ Ֆլոյդ LF
Քևին Միլլար RF
Մայք Լոուելլ 3B
Դերրեկ Լի 1B
Ալեքս Գոնսալես SS
Մայք Ռեդմոնդ C
Ռայան Դեմփսթեր P
2001
Լուիս Կաստիլլո 2B
Էրիկ Օուենս RF
Քլիֆֆ Ֆլոյդ LF
Փրեսթոն Ուիլսոն CF
Մայք Լոուելլ 3B
Չարլզ Ջոնսոն C
Դերրեկ Լի 1B
Ալեքս Գոնսալես SS
Ռայան Դեմփսթեր P
2000
Լուիս Կաստիլլո 2B
Ալեքս Գոնսալես SS
Քլիֆֆ Ֆլոյդ LF
Փրեսթոն Ուիլսոն CF
Մայք Լոուելլ 3B
Քևին Միլլար 1B
Բրանթ Բրաուն RF
Մայք Ռեդմոնդ C
Ալեքս Ֆերնանդես P
1999
Լուիս Կաստիլլո 2B
Ալեքս Գոնսալես SS
Մարկ Կոտսեյ CF
Դերրեկ Լի 1B
Թոդդ Դանվուդի CF
Փրեսթոն Ուիլսոն LF
Քևին Օրի 3B
Մայք Ռեդմոնդ C
Ալեքս Ֆերնանդես P
1998
Քլիֆֆ Ֆլոյդ LF
Էդգար Ռենտերիա SS
Ռայան Ջեքսոն 1B
Գարի Շեֆֆիլդ RF
Մարկ Կոտսեյ CF
Չարլզ Ջոնսոն C
Քրեյգ Քոունսելլ 2B
Ջոշ Բութի 3B
Լիվան Հերնանդես P
1997
Լուիս Կաստիլլո 2B
Էդգար Ռենտերիա SS
Գարի Շեֆֆիլդ RF
Բոբբի Բոնիլլա 3B
Մոիսես Ալու LF
Դևոն Ուայթ CF
Ջեֆֆ Քոնին 1B
Չարլզ Ջոնսոն C
Քևին Բրաուն P
1996
Քիլվիո Վերաս 2B
Դևոն Ուայթ CF
Գարի Շեֆֆիլդ RF
Ջեֆֆ Քոնին LF
Թերրի Փենդլթոն 3B
Գրեգ Քոլբրուն 1B
Չարլզ Ջոնսոն C
Կուրտ Աբբոթթ SS
Քևին Բրաուն P
1995
Քիլվիո Վերաս 2B
Ալեքս Արիաս SS
Գարի Շեֆֆիլդ RF
Ջեֆֆ Քոնին LF
Թերրի Փենդլթոն 3B
Գրեգ Քոլբրուն 1B
Չարլզ Ջոնսոն C
Չակ Քարր CF
Ջոն Բարկեթթ P
1994
Չակ Քարր CF
Ջերրի Բրաուն 3B
Գարի Շեֆֆիլդ RF
Օրեստես Դեստրադե 1B
Ջեֆֆ Քոնին LF
Բրեթ Բարբերի 2B
Բենիտո Սանտիագո C
Կուրտ Աբբոթթ SS
Չարլի Հաֆ P
1993
Սքոթթ Փոս CF
Բրեթ Բարբերի 2B
Ջունիոր Ֆելիքս RF
Օրեստես Դեստրադե 1B
Դեյվ Մագադան 3B
Բենիտո Սանտիագո C
Ջեֆֆ Քոնին LF
Ուոլթ Ուայսս SS
Չարլի Հաֆ P
Նվաճումներ
No-Hitters: Մարլինսը կարողացել է անցկացնել 6 no-hitter խաղ. 5-ը Ազգային Լիգայի Արևմտյան Դիվիզիոնի թիմերի դեմ խաղերում, 1-ը՝ Ամերիկյան Լիգայի[8][9]։
↑Frisaro, Joe (2011 թ․ սեպտեմբերի 27). «Sun to set on Sun Life Stadium». MLB Advanced Media. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.