Մասնակցի քննարկում:ՈրոտՈղջույն
ԾանոթագրություններՈղջույն Հարգելի՛ Որոտ, հոդվածների տեքստը թարգմանելու ժամանակ ցանկալի է տեղափոխել նաև աղբյուրները ու ծանոթագրությունները: Դրա համար պետք է միայն Ռուսերեն Վիքիպեդիայում սեղմել править вики-текст ու քոփի անել տվյալ նախադասությունից կամ բառից հետո <ref></ref>, <ref name=""></ref> կամ <ref name="" /> կաղապարների մեջ եղած տեքստը ու դնել հայերենում, օրինակ՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն: Շնորհակալություն Ձեր ներդրումների համար:--Voskanyan (քննարկում) 06:21, 9 Սեպտեմբերի 2016 (UTC)
Բարի երեկո, հարգելի՛ Որոտ։ Ասեք, թե ծանոթագրություն դնելու որ մասը չեք կարողանում կամ ինչը չի ստացվում Ձեզ մոտ, փորձենք միասին անել, որպեսզի սովորեք, քանի որ առանց ծանոթագրությունների/աղբյուրների՝ հոդվածը հավաստի չի համարվում, հետևաբար հետագայում քիչ ընթերցողներ կունենա։--Լիլիթ (քննարկում) 17:40, 16 Սեպտեմբերի 2016 (UTC) Կարճ էջ. «Քմերներ»Հարգելի Որոտ, Ձեր ստեղծած «Քմերներ» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ -- 23artashes (քննարկում) 18:40, 16 Սեպտեմբերի 2016 (UTC) Ողջույն, Որոտ: Դուք ունեք նոր հաղորդագրություն Lilitik22 մասնակցի քննարկման էջում:
Դուք կարող եք հեռացնել այս հաղորդագրությունը, երբ ցանկանաք՝ հեռացնելով {{Արձագանք}} կամ {{Աձ}} կաղապարները: Ողջույն, Որոտ: Դուք ունեք նոր հաղորդագրություն 23artashes մասնակցի քննարկման էջում:
Դուք կարող եք հեռացնել այս հաղորդագրությունը, երբ ցանկանաք՝ հեռացնելով {{Արձագանք}} կամ {{Աձ}} կաղապարները: ՊարզաբանումՀարգելի Որոտ, կպարզաբանե՞ք «չնայած Վիքիպեդիայում տիրող քողարկված «дедовщина»-ին» արտահայտությունը։ Ո՞ւմ նկատի ունեք։ Փորձենք մաքսիմալ անկեղծ լինել։ --@ջեօ 09:29, 4 Մարտի 2017 (UTC) Մինչ Ձեր հարցին պատասխանելը, նշեմ որ խոսքս կոնկրետ Հայկ (արաբագետ)-ին չէր վերաբերվում: Մի քանի տարի առաջ, երբ ես նոր էի խմբագրումներ կատարում և հանդես չէի գալիս մասնակցային անունով, փորձեցի ուղղել հոդվածներից մեկում առկա տառասխալները: Մեկ այլ մասնակցի կողմից (անունը չտամ), համառորեն վերականգնվում էր տառասխալներով տեքստը: Արդյունքում ինձ ներկայացրեցին որպես խմբագրական «պատերազմ» հրահրողի: Դրանից հետո, ես այլևս չեմ փորձում ուրիշի տառասխալները ուղղել (թե չէ հիմա էլ խմբագրական ահաբեկչություն կհամարվի դա): Ծայրահեղ դեպքում դա փորձում եմ մատնացույց անել քննարկման էջերում, որից հետո այն ուղղվում է ուրիշների կողմից (որի համար շնորհակալ եմ): Նշեմ նաև, որ որևէ մեկին վիրավորելու նկրտում չեմ ունեցել, պարզապես այն ժամանակ շատ արհամարհական տոնով նշվեց, որ ոմն նորեկ փորձում է պատերազմ հրահրել: Տպավորությունն այնպիսին էր, որ նորեկներն իրավունք չունեն հնաբնակներից խելացի լինել: Դա նման էր «дедовщина»-ին: Անկախ ամեն ինչից, ես հարգում եմ Վիքիպեդիայի բոլոր մասնակիցներին, քանի որ բոլորն էլ զբաղված են լավ ու բարի, խելացի գործով: Ինչ վերաբերվում է թեմայի վիճահարույց վերնագրին, ես առաջարկում եմ այն փոխարինել «Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանոց» վերնագրով, ինչպես «Մոսկվայի հայկական գերեզմանոց», «Հայդարաբադի հայկական գերեզմանոց» կամ «Դոնի Ռոստովի հայկական գերեզմանոց» հոդվածները:--Որոտ (քննարկում) 14:43, 4 Մարտի 2017 (UTC) ПреславаЗдравствуйте уважаемый Որոտ ! Вы сможете сделать статью про певицу Преславу (en:Preslava), ru:Преслава? Если вы сделаете эту статью, то я вам буду очень благодарна! Спасибо! --89.110.21.147 06:58, 4 Հունիսի 2017 (UTC) Уважаемый Որոտ ! Вы сможете сделать статью про певицу Андреа, то есть Теодора Андреева (en:Andrea (Bulgarian singer)), ru:Андреа (певица)? Если вы сделаете эту статью, то я вам буду очень благодарна! Спасибо! --89.110.21.147 16:38, 4 Հունիսի 2017 (UTC) Уважаемый Որոտ ! Вы сможете сделать статью про мультфильм ru:Тайна третьей планеты на армянском? Если вы сделаете эту статью, то я вам буду очень благодарна! Спасибо! --217.66.152.74 15:37, 30 Հունիսի 2017 (UTC) Нет проблем, могу. Просто интересно, почему я?--Որոտ (քննարկում) 02:53, 1 Հուլիսի 2017 (UTC) Կարճ էջ. «Բուռնաշեթ»Հարգելի Որոտ, Ձեր ստեղծած «Բուռնաշեթ» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ -- Գարդմանահայ (քննարկում) 07:49, 30 Հունիսի 2017 (UTC) {{ԹՀ}} կաղապարՀարգելի՛ Որոտ, շնորհակալություն Ձեր ներդրումների համար, սակայն խնդրում եմ թարգմանված հոդվածների քննարկման էջերում տեղադրել {{ԹՀ}} կաղապարը՝ որպես հեղինակային իրավունքի մասին կանոնակարգի պահանջ: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Arsog (1985) 23:01, 17 Հուլիսի 2017 (UTC)
Հարգելի Arsog, ոչ թե դիտավորյալ չեմ ուզում {{ԹՀ}} կաղապարը դնել, այլ պարզապես հաճախ մոռանում եմ դրա մասին: Եվ մի հարց, եթե օգտվել եմ յոթ լեզուներով աղբյուրներից, այդ ժամանակ պետք է նշվի բոլորի մասի՞ն:--Որոտ (քննարկում) 04:46, 29 Հոկտեմբերի 2017 (UTC)
Շնորհակալ եմ պատասխանի համար Լիլիթ ջան, այնուամենայնիվ ինձ հետաքրքրում է նաև մեկ այլ հարց: {{ԹՀ}} կաղապարը տեղադրելու պահանջը երբվանի՞ց էր կիրառելի, քանի որ նախկինում դրա մասին տեղեկացված չեմ եղել և դա վերաբերու՞մ է արդյոք նախկինում խմբագրված հոդվածներին, ինչպես նաև նախկինում IP հասցեից խմբագրված հոդվածներին: Եթե վերաբերվում է, ես պատրաստ եմ այդ հոդվածներում նույնպես տեղադրել:--Որոտ (քննարկում) 00:31, 30 Հոկտեմբերի 2017 (UTC)
Շքանշա՜ն քեզ համար։
Հարգելի GeoO, պարզապես ցնցված եմ: Մի՞թե այսպիսի բան կա: Անչափ շնորհակալ եմ:--Որոտ (քննարկում) 08:19, 23 Նոյեմբերի 2017 (UTC)
Վերնագրի տեքստՈրոտ ջան, ողջույն: Խնդրում եմ քննարկումներում մի քիչ ուշադիր լինել, որ ուրիշների մեկնաբանությունները այսպես պատահական չկորչեն :) --Pandukht (քննարկում) 11:21, 17 Դեկտեմբերի 2017 (UTC) Pandukht ջան, եթե ես մեղավոր եմ, ներողություն եմ խնդրում: Խմբագրման ընթացքում համակարգիչս հոսանքազրկվել է, երևի դա է եղել պատճառը: Ի՞նչն է կորչել, ճիշտն ասած չհասկացա:--Որոտ (քննարկում) 13:59, 17 Դեկտեմբերի 2017 (UTC)
Pandukht ջան, եթե ջնջել էի, ուրեմն ներողությունը տեղին էր:--Որոտ (քննարկում) 14:21, 17 Դեկտեմբերի 2017 (UTC)
ԽնդրանքՈղջույն, Որոտ ջան։ Խնդրում եմ չհիասթափվել և չնեղանալ որևէ բանից կամ որևէ մեկից։ Բոլորիս նպատակն էլ ճշգրիտ տեղեկություններով հանրագիտարան ունենալն է։ Եթե ինչ-որ հարցում տարակարծիք ենք, ապա պետք է փորձենք ընդհանուր հայտարարի գալու եզրեր գտնել։ Խնդրում եմ վերադառնալ խմբագրական աշխատանքներին, քանի որ քո բացակայությունը, իրոք, զգացվում է։--Լիլիթ (քննարկում) 20:11, 3 Փետրվարի 2018 (UTC) Ողջույն Լիլիթ ջան: Կներես ուշացումով արձագանքելու համար, քանի որ Վիքիպեդիայում արդեն իսկ ինձ զգում եմ հյուրի կարգավիճակով: Ես ոչ մեկից չեմ նեղացել, քավ լիցի: Սակայն ինձ մոտ այն տպավորությունն է, որ ինչ արել եմ` զուր չարչարանք էր: Բացատրեմ, թե ինչու: Ես խմբագրել եմ բազմաթիվ ռեժիսորների, դերասանների և այլ կինոգործիչների մասին հոդվածներ, որտեղ ներկայացվել են նաև նրանց ֆիլմերի վերնագրերը: Այն ֆիլմերը, որոնք առկա են եղել Հայկական ԽՍՀ կինովարձույթում (հիմնականում խորհրդային և սահմանափակ քանակի արտասահմանյան ֆիլմեր), ծանոթ են մեր հանդիսատեսին` մեծամասամբ միջին և ավագ սերնդին: Բոլորս անգիր հիշում ենք դրանց վերնագրերը (թե ինչպես են գրվել կամ արտասանվել): Համենայնդեպս ես դրանք լավ եմ հիշում, քանի որ դպրոցական տարիներից բաժանորդագրվել եմ հայերեն «Էկրան» ամսագրին և «Ֆիլմ» թերթին: Այդպիսի ֆիլմեր էին նաև Գայդայի ֆիլմերը: Հիմա համացանցում և Վիքիպեդիայում այդ ֆիլմերը ներկայացվում են գրեթե նոր ու անծանոթ վերնագրերով: Ուղղելու փորձը դիտվում է «սկզբնական հետազոտություն» և պահանջում են հեղինակավոր գրավոր աղբյուր: Համաձայն եմ, բախտի բերմամբ Գայդայի և խորհրդային այլ ֆիլմերի, ինչպես նաև արտասահմանյան որոշ ֆիլմերի մասին կարելի է ճարել այդպիսի աղբյուր, քանի որ այն ժամանակ գոյություն ուներ կինոգրականություն: Իսկ հիմա՞: Ներկայիս ֆիլմերի մեծամասնության մասին գրեթե չկա ոչ մի հայերեն գիրք: Մենք ստիպված ենք հույսներս դնել ճիշտ թարգմանության վրա: Եվ ահա, երբ մեզանից պահանջվի հեղինակավոր աղբյուր, մենք կկանգնենք փակուղու առջև: Կոնկրետ ես, ֆիլմերի վերնագրերը հենց այնպես` բառացի չեմ թարգմանել: Որոշ երկիմաստ վերնագրերի դեպքում ստիպված եմ եղել դիտել այդ ֆիլմերը կամ խորությամբ ուսումնասիրել դրանց սյուժեն, որպեսզի վերնագիրը կարողանամ ճիշտ թարգմանել ու ներկայացնել: Դրանից հետո, հնարավոր է ինչ-որ մեկը իմ չարչարանքը և ծախսած ժամանակը որակել «սկզբնական հետազոտություն»` համառությամբ չներկայացնելով նաև իր տարբերակի իսկությունը: Դա արդյոք չի՞ նշանակում, որ զուր եմ ժամանակս ծախսել: Կամ ի՞նչ կապ ունի սկզբնական հետազոտությունը թարգմանության հետ: Նշեմ նորից, որ թարգմանությունը լինում է ճիշտ կամ ոչ ճիշտ, այն հետազոտություն չէ: Եթե կկարողանան ապացուցել սխալ թարգմանությունը, թող փոխեն, այլ ոչ թե անհիմն հղումներ անեն կանոններին` չընկալելով դրանց էությունը: Լիլիթ ջան, ես անչափ շնորհակալ եմ քեզանից, քո մարդկային, ընկերական և անմիջական վերաբերմունքի, Վիքիպեդիայում մտերմիկ մթնոլորտ ստեղծելու համար: Կրկնում եմ, ես ոչ մեկից չեմ նեղացել, քննարկումներն ու բանավեճերը օգտակար են նման դեպքերում: Այս տարիների ընթացքում Վիքիպեդիան ինձ համար դարձել էր հարազատ տիրույթ, իսկ դուք հարազատ մարդիկ` չնայած անձամբ չենք շփվել միմյանց հետ: Կփորձեմ օգտակար լինել բոլորիդ: ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ:--Որոտ (քննարկում) 19:17, 6 Փետրվարի 2018 (UTC) Սիրելի Որոտ! Կարող եք հոդված ստեղծել երգչուհի եւ դերասան Պունետ Ռախկումարի մասին: Շնորհակալություն! --78.37.248.165 15:14, 6 Փետրվարի 2018 (UTC) ՄտորումԱրդեն մի քանի տարի էր, ինչ Վիքիպեդիայում զանազան թեմաներով հոդվածներ էի թարգմանում և խմբագրում, որն ինձ առանձնակի հաճույք ու բավականություն էր պատճառում: Դրանք խմբագրելիս աշխատել եմ հնարավորինս զերծ մնալ թարգմանչական, բովանդակային և առավել ևս քերականական սխալներից: Սակայն այդպես էլ չկարողացա զերծ մնալ որոշ մասնակիցների անհիմն գործողություններից, ովքեր չլինելով ադմինիստրատոր, վիքիոստիկանի դեր էին ստանձնել և ամեն կերպ փորձում էին խոչընդոտներ ստեղծել և պարտադրել իրենց տեսակետը: Այդ պատճառով սկզբում հրաժարվեցի իմ ամենասիրելի թեմայից՝ Հայաստանից դուրս գտնվող հայաբնակ գյուղերի մասին խմբագրելուց: Հետո ստիպված հրաժարվեցի ֆիլմերի մասին խմբագրելուց... Այսպես շարունակ, աստիճանաբար դուրս մղվեցի Վիքիպեդիայից: Հիմա էլ նկատում եմ, որ ջնջվում են իմ կողմից խմբագրված հոդվածները... Ինչու՞... Պարզվում է «վատորակ թարգմանություն» պատճառաբանությամբ: Իմ մասնակցային էջում ներկայացված են իմ կողմից ստեղծված հոդվածները: Կարող եք ընթերցել ցանկացած հոդված և մատնանշել վատորակ թարգմանությունը: Չեմ կարծում, որ կգտնեք նման հոդված, ծայրահեղ դեպքում կլինեն հոդվածներ, որոնք վիքիֆիկացման կարիք ունեն (դրանք հավանաբար վաղ շրջանում ստեղծվածներն են), որն ուղղելի խնդիր է, բայց ոչ ջնջման ենթակա: Նախորդ տարիներին մեկ օրում ստեղծել եմ 2-3 հոդված, իսկ 2018-ին ընդամենը մի քանի հոդված... Ինչ արած, գուցե այդպես էր պետք: Միայն մի խնդրանք ունեմ, չապականել իմ հոդվածները տարաբնույթ սխալ, անտեղի ու անհիմն ուղղումներով ու լրացումներով կամ ջնջումներով (եթե իհարկե չկա որևէ լուրջ պատճառ): Դրանք ստեղծելիս բազմաթիվ անքուն գիշերներ եմ անցկացրել... Հաջողություններ եմ ցանկանում: Հարգանքներով--Որոտ (քննարկում) 20:19, 1 Հուլիսի 2018 (UTC)
Հարգելի Սիգմա, շնորհակալ եմ հոդվածը վերականգնելու համար, սակայն կարդալով այն, հասկացա, որ ջնջելը ճիշտ էր: Այն այնպես էր ձևափոխվել, որ իմ խմբագրածից ոչինչ չէր մնացել և արդյունքում ստացվել էր անգրագետ թարգմանությամբ հոդված: Ամեն դեպքում, կաշխատեմ ուղղումներ անել: Հարգանքներով--Որոտ (քննարկում) 03:51, 4 Հուլիսի 2018 (UTC) ՍֆինքսՑանկություն ունեի հոդված խմբագրելու Գիզայի Մեծ Սֆինքսի մասին, սակայն նկատեցի, որ հայերեն Վիքիպեդիայում այդ հոդվածը ժամանակին գրվել է, բայց երկու անգամ ջնջվել է այն: Այդպես էլ չհասկացա թե ինչու: Ուզում եմ պատճառն իմանալ, որ հետո էլ իմ հոդվածը չջնջվի... Մենք ունենք «Սֆինքս» հոդվածը, որն ըստ իս պետք է ներկայացներ դիցաբանական կերպարին, սակայն այն ընդհանրապես բոլոր սֆինքսների մասին է և կարծես թե տաբու է դրել ներկայացնելու սֆինքսներին առանձին-առանձին՝ ըստ էության...--Որոտ (քննարկում) 17:07, 8 Օգոստոսի 2018 (UTC)
Եթե ես հոդված խմբագրեմ Գիզայի Սֆինքսի մասին, ինչ երաշխիք ունեմ, որ այն նույնպես չի վերահղվի «Սֆինքս» հոդվածին: Երևի ճիշտ չհասկացա իմաստը... Կամ որպես պատճառ նշված էր,,սխալ անվանում,, արտահայտությունը: Ուզում եմ հասկանալ, թե ինչպես անվանել այդ հոդվածը... Իմ նպատակը միայն ու միայն Մեծ Սֆինքսի (արձանի) մասին հոդվածն է...--Որոտ (քննարկում) 17:24, 8 Օգոստոսի 2018 (UTC) Ղարաբաղ (տեղանուն)Հարգելի մասնակիցներ, ինձ որևէ մեկը կբացատրի, թե ի՞նչ է եղել իմ կողմից ստեղծված Ղարաբաղ (տեղանուն) հոդվածի հետ: Ինչու՞ այն չեմ կարողանում գտնել...--Որոտ (քննարկում) 22:41, 1 Սեպտեմբերի 2018 (UTC) Հարգելի Gardmanahay, շնորհակալ եմ հոդվածը վերականգնելու համար: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ դա տեխնիկական խնդիր էր, այլ դիտավորություն, չէ՞... Թե՞ սխալվում եմ...--Որոտ (քննարկում) 23:22, 1 Սեպտեմբերի 2018 (UTC)
Ֆիլմեր այբբենական կարգովՀարգելի՛ Որոտ, բարի վերադարծ։ Ֆիլմերի հոդվածներում այլև չկա անհրաժեշտություն տեղադրել այբբենական կարգով կատեգորիան, եթե տեղադրված է Տեղեկաքարտ Ֆիլմ։ Դրա փոխարեն խնդրում եմ տեղադրել Աէտաքին հղումներ կաղապարը որտեղ այն աշխատում է։ Բարի մաղթանկներով - Kareyac (քննարկում) 13:58, 25 Նոյեմբերի 2018 (UTC) Պարզ է, հարգելի Kareyac, հաշվի կառնեմ: Շնորհակալություն--Որոտ (քննարկում) 10:17, 26 Նոյեմբերի 2018 (UTC) Լուսանկարի տեղադրումԱյդպես էլ չկարողացա իմ կողմից արված լուսանկարները տեղադրել Վիքիպեդիայում: Մասնավորապես ցանկություն ունեի «Գրպանի ժամացույց» հոդվածում մի երկու տող ավելացնել հայկական ծագում ունեցող Serkisof Demiryolu բրենդի մասին և տեղադրել «Serkisof» գրպանի ժամացույցի լուսանկարը: Ավաղ, չի ստացվում...--Որոտ (քննարկում) 14:04, 28 Մայիսի 2019 (UTC)
23artashes ջան, մի քանի անգամ փորձեցի Ձեր մատնանշած ուղեցույցով, սակայն 5-րդ քայլից հետո ոչինչ չի ստացվում, հավանաբար ինչ-որ բան այն չեմ անում կամ սխալ եմ գործողություններն անում: Ամեն դեպքում շնորհակալ եմ օգնելու փորձի համար: Մի օր երևի կկարողանամ... Հարգանքներով՝ --Որոտ (քննարկում) 09:18, 29 Մայիսի 2019 (UTC) Community Insights SurveyShare your experience in this survey Hi Որոտ, The Wikimedia Foundation is asking for your feedback in a survey about your experience with Վիքիպեդիա and Wikimedia. The purpose of this survey is to learn how well the Foundation is supporting your work on wiki and how we can change or improve things in the future. The opinions you share will directly affect the current and future work of the Wikimedia Foundation. Please take 15 to 25 minutes to give your feedback through this survey. It is available in various languages. This survey is hosted by a third-party and governed by this privacy statement (in English). Find more information about this project. Email us if you have any questions, or if you don't want to receive future messages about taking this survey. Sincerely, RMaung (WMF) 00:48, 7 Սեպտեմբերի 2019 (UTC) Reminder: Community Insights SurveyShare your experience in this survey Hi Որոտ, A couple of weeks ago, we invited you to take the Community Insights Survey. It is the Wikimedia Foundation’s annual survey of our global communities. We want to learn how well we support your work on wiki. We are 10% towards our goal for participation. If you have not already taken the survey, you can help us reach our goal! Your voice matters to us. Please take 15 to 25 minutes to give your feedback through this survey. It is available in various languages. This survey is hosted by a third-party and governed by this privacy statement (in English). Find more information about this project. Email us if you have any questions, or if you don't want to receive future messages about taking this survey. Sincerely, RMaung (WMF) 18:56, 20 Սեպտեմբերի 2019 (UTC) Reminder: Community Insights SurveyShare your experience in this survey Hi Որոտ, There are only a few weeks left to take the Community Insights Survey! We are 30% towards our goal for participation. If you have not already taken the survey, you can help us reach our goal! With this poll, the Wikimedia Foundation gathers feedback on how well we support your work on wiki. It only takes 15-25 minutes to complete, and it has a direct impact on the support we provide. Please take 15 to 25 minutes to give your feedback through this survey. It is available in various languages. This survey is hosted by a third-party and governed by this privacy statement (in English). Find more information about this project. Email us if you have any questions, or if you don't want to receive future messages about taking this survey. Sincerely, RMaung (WMF) 15:27, 4 Հոկտեմբերի 2019 (UTC) Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդԱնաղբյուր հոդված. «Ասք_Ռոստամի_մասին»Հարգելի Որոտ, Ձեր ստեղծած «Ասք_Ռոստամի_մասին» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 11:35, 18 Հուլիսի 2020 (UTC)
Անաղբյուր հոդված. «Հայկական_ԽՍՀ_վաստակավոր_արտիստ»Հարգելի Որոտ, Ձեր ստեղծած «Հայկական_ԽՍՀ_վաստակավոր_արտիստ» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 12:42, 19 Հուլիսի 2020 (UTC)
Անաղբյուր հոդված. «Ջուլբարս_(ֆիլմ,_1935)»Հարգելի Որոտ, Ձեր ստեղծած «Ջուլբարս_(ֆիլմ,_1935)» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 11:17, 20 Հուլիսի 2020 (UTC)
Անաղբյուր հոդված. «Փարիզի_Աստվածամոր_տաճարը_(ֆիլմ,_1956)»Հարգելի Որոտ, Ձեր ստեղծած «Փարիզի_Աստվածամոր_տաճարը_(ֆիլմ,_1956)» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 18:21, 20 Հուլիսի 2020 (UTC)
Անաղբյուր հոդված. «Օղի_թորողները»Հարգելի Որոտ, Ձեր ստեղծած «Օղի_թորողները» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 08:43, 24 Հուլիսի 2020 (UTC) Հարգելի Valen1988, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով, առայժմ չեմ կարողանում հայտնվել Վիքիպեդիայում, չնայած որ խմբագրելու համար ունեմ բազմաթիվ հոդվածներ, որոնք ըստ իս պարտադիր պետք է ունենա հայերեն Վիքիպեդիան: Միակ բանը, որ չկարողացա անել, դա լուսանկարներ տեղադրելն ու «օդից» աղբյուրներ ստեղծելն է: Ինձ թվում է, դա այնքան էլ մեծ հանցանք չէ՝ հոդվածը ջնջելու համար, առավել ևս որ գրվածի հավաստիությունն ստուգված է: Ի վերջո դա նաև չարչարանք է, որն արվել է առանց այն էլ ոչ այնքան հարուստ հայերեն Վիքիպեդիան զարգացնելու համար: Շնորհակալ եմ այն մասնակիցներից, ովքեր օգնեցին աղբյուրներ գտնելու և հոդվածները ջնջվելուց փրկելու համար: Հարգանքներով՝ --Որոտ (քննարկում) 07:25, 1 Օգոստոսի 2020 (UTC) |