Մարտին Պետրոսյան
Մարտին Վիրաբի Պետրոսյան (մարտի 10, 1936, Ծաղկաբեր, Սպիտակի շրջան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1976)։ Կենսագրություն
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի ազգային պատկերասրահում (Երևան)[2], Արևելքի ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում, Հայաստանի նկարիչների միության և ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում (Երևան), Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։ Ստեղծագործական ուղիՄարտին Պետրոսյանի խոր ազգային ստեղծագործության մեջ գերիշխում են կերպավորման պայմանական լեզուն և վառ երևակայությունը, զուգորդվում են իրատեսականն ու անրջայինը, այլաբանությունն ու հիպերբոլան։ Երփնագրերին բնորոշ են կերպավորման ազատությունը, կենսալի, լուսավոր տրամադրությունը, անսպասելի լուծումները։ Ստեղծագործել է գեղանկարի և գրաֆիկայի, կոմպոզիցիոն նկարի, բնանկարի, դիմանկարի, ինչպես նաև գրքի պատկերազարդման ոլորտներում։ Մշտապես համագործակցել է «Պիոներ» և «Ծիծեռնակ» մանկական ամսագրերի հետ։ Ձևավորել և պատկերազարդել է մի շարք մանկական գրքեր։ Նկարաշարեր է ստեղծել հայկական «Սասունցի Դավիթ» էպոսի և Վարդան Այգեկցու բարոյախրատական առակների համար։
1980-1990-ական թվականների գործերը միագույն են «խամրած», սակայն թափանցիկ կոլորիտով։
Գրաֆիկական թերթեր՝
Գրքերի ձևավորոմներ՝ «Պապն ու շաղգամը», 1963
Ցուցահանդեսներ
Անհատական ցուցահանդեսներ
Գրականություն
Ծանոթագրություններ
Աղբյուրներ |