Մեստիա
Մեստիա (վրաց.՝ მესტია), քաղաքատիպ ավան (մինչ 1968 թվականը՝ գյուղ) Վերին Սվանեթում, Սամեգրելո-Զեմո Սվանեթ մխարեի Մեստիայի մունիցիպալիտետի կենտրոնն է։ Տեղակայված է Մեծ Կովկասի հարավային լանջին, Զուգդիդի քաղաքից 128 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից 1500 մ է։ Բնակչությունը՝ 1973 մարդ (2014)։ Տեսարժան վայրերՉնայած իր փոքր չափսերին՝ Մեստիա գյուղը (հնագույն անվանումը՝ Սետի) հարյուրամյակներ շարունակ եղել է լեռնային Սվանեթի մշակութային և կրոնական կենտրոնը։ Մեստիայում պահպանվել են միջնադարյան մի քանի տասնյակ սվանական քարաշեն տներ՝ եկեղեցի (10-13-րդ դարեր), այդ թվում Մացխվարի (Սպասա), Տարնգզել և այլն։ Մեստիայի շրջանի միջնադարյան բազմաթիվ եկեղեցիներ և ամրություններ ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Գյուղում է գտնվում պատմա-ազգագրական թանգարան, որտեղ պահվում են եզակի խորհրդանիշներ և ձեռագրեր, տուն-թանգարան և Մեստիայում ծնված, հայտնի ալպինիստ Միխեիլ Խերգիանիի կիսանդրին (հենց այստեղ էլ թաղված է)։ Մեստիան լեռնային տուրիզմի և ալպինիզմի կենտրոն է․ այստեղից է սկսվում վերելքը Ուշբա, Ջանգի թաու, Շխարա և այլ լեռնագագաթներ։ 2010 թվականի դեկտեմբերի 1-ին բացվել է լեռնադահուկային հանգստավայր[3]։ 2010 թվականի դեկտեմբերին Մեստիայում բացվել է Թամար թագուհու անվամբ օդանավակայան[4]։ Ծանոթագրություններ |