Միլոս
Միլոս (հուն․՝ Μήλος), հրաբխային կղզի Եգեյան ծովում։ Կղզին պատկանում է Հունաստանին և համարվում է Կիկլադների մասը։ Կղզին հայտնի է Միլոսյան Վեներայի արձանով (այլ կերպ՝ Միլոսյան Աֆրոդիտե, այժմ Լուվրում), Ասկլեպիոս, Պոսեյդոն, Ապոլլոն աստվածների արձաններով[1]։ Աշխարհագրական դիրքՄիլոսը Կիկլադների ամենահարավարևմտյան կղզին է, գտնվում է Լակոնիայի առափնյայից մոտ 120 կմ հեռավորության վրա։ Միլոսը գտնվում է Սանտորինիից հյուսիս-արևմուտք, Սիֆնոսից և Սերիֆոսից հարավ։ Կղզու երկարությունը արևմուտքից արևելք կազմում է մոտ 23 կմ, հյուսիսից հարավ՝ մոտ 13 կմ։ Կղզու մեծ մասը զբաղեցնում են լեռները։ Միլոսի ամենաբարձր կետը Էլիաս լեռն է՝ 748 մ բարձրություն։ Գտնվում է կղզու արևմուտքում։ Կղզին ունի հրաբխային ծագում, այստեղ հանդիպում է տուֆ և վանակատը։ Միլոս կղզու բնական ծովախորշը (50-130 մ խորություններով) հանգած հրաբխի նախկին խառնարանն է, գտնվում է կղզու հյուսիսային հատվածում և բաժանում է Միլոսը գրեթե հավասար երկու մասերի։ Այդ ծովախորշի արևելյան ափին կա ծծմբով հարուստ տաք աղբյուրներ։ Բնական ռեսուրսներԿղզու վրա արդյունահանվում է բենթոնիտ, պեռլիտ և կաոլինի ոչ մեծ քանակություն։ Նեոլիթի ժամանակներից կղզին վանակատի աղբյուր էր հանդիսանում Եգեյան ծովի ավազանի, իսկ Հին Հռոմի ծաղկման ժամանակաշրջանում՝ ամբողջ Միջերկրածովյան ավազանի համար։ Նախկինում կղզու վրա արդյունահանում էին նաև ծծումբ, գիպս և բարիտ։ Պլինիոս Կրտսերը հիշատակում է, որ մեր ժամանակաշրջանի սկզբին պաղլեղները կղզուց արտահանում էին Եգիպտոս։ Գյուղատնտեսական մշակաբույսերից կղզու վրա աճեցնում են նարինջ, ձիթապտուղ, խաղող և կարմրան։ ԿլիմաՄիլոս կղզին ունի միջերկրածովյան կլիմա (ըստ Կյոպենի կլիմայի դասակարգման՝ Csa), մեղմ, անձրևոտ ձմեռներով և տաք կամ շոգ, չոր ամառներով[2]։
Կղզու հրաբուխներԿղզին գոյացել է մի քանի հրաբուխների և կալդերայի ժայթքման արդյունքում։ Արևելյան հատվածի տեսակը ստրատոհրաբխային է։ Այստեղ է գտնվում ակտիվ ստրատոհրաբուխ Մաունթ Սյավինը (Հունաստանի 2 ակտիվ հրաբուխներից մեկը)։ Կան ֆումարոլներ (վերջին ժայթքումը մ.թ.ա. 140 տարի առաջ)։ Բնակչություն
Տես նաևԾանոթագրություններ
|