Մինա Կումարի (հինդի` मीना कुमारी, իրական անունը` Մահջաբին Բանո, օգոստոսի 1, 1933(1933-08-01)[1][2], Dadar, Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մարտի 31, 1972(1972-03-31)[1][2], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի, Filmfare Awards-ի քառակի մրցանակակիր՝ կանացի լավագույն դերի համար։
Կենսագրություն
Մինա Կումարին ծնվել է Բոմբեյում։ Նրա հայրը երաժիշտ էր, իսկ մայրը՝ պարուհի։ Նա ուներ երկու ավագ քույրեր։ Մինա Կումարիին հաճախ անվանում են «ողբերգության թագուհի»` իր դրամատիկական դերերի և նույնքան էլ դրամատիկ կյանքի պատճառով[3]։ 1939-1972 թվականների ընթացքում նա նկարահանվել է մոտ 100 ֆիլմում։ Հիշարժան են նրա դերերը «Բայջու Բավրա» (1952 թ.), «Ամուսնացածը» (1953 թ.), «Երկու բիգհ հող» (1953 թ.), «Ազադ» (1955 թ.), «Աարտի» (1962 թ.), «Ստվերներ» (1965 թ.), «Քար և ծաղիկ» (1966 թ.), «Թշնամին» (1971 թ.), «Կուրտիզանուհին» (1972 թ.) ֆիլմերում։
Անձնական կյանքը
Մինա Կումարին 1952-1964 թվականներին ամուսնացած է եղել սցենարիստ, ռեժիսոր և բանաստեղծ Քամալ Ամրոհիի հետ։ Այնուհետև կարճատև սիրավեպեր է ունեցել ռեժիսոր Գուլզարի և դերասան Դհարմենդրայի հետ։ Կյանքի վերջին տարիներին տրվել է ալկոհոլին՝ ցանկանալով մոռացության տալ իր դժբախտ կյանքը։ Մահացել է 1972 թվականի մարտի 31-ին լյարդի ցիրոզից՝ 39 տարեկանում։
Ֆիլմագրության ընտրանին
Թվական |
Անվանում |
Բնօրինակ անվանում |
Կերպար
|
1952 |
Ալադինի կախարդական լամպը |
Aladdin Aur Jadui Chirag |
Հանուման Պատալ Վիջայ
|
1952 |
Բայջու Բավրա |
Baiju Bawra |
Գաուրի
|
1953 |
Ամուսնացածը |
Parineeta |
Լալիտա
|
1953 |
Երկու բիգհ հող |
Do Bigha Zamin |
Թհակուրանի (տիրուհի)
|
1953 |
Արահետ |
Foot Path |
Մալա
|
1955 |
Ազադ |
Azaad |
Շոբհա
|
1955 |
Արդար Ջահանգիրը |
Adil-E-Jahangir |
-
|
1957 |
Միս Մերի |
Miss Mary |
Միս Մերի, Լակշմի
|
1957 |
Շարադա |
Sharada |
Շարադա Ռամ Շարան
|
1958 |
Հրեուհին |
Yahudi |
Հաննա, Լիդիա
|
1959 |
Կինը |
Ardhangini |
Չհայա
|
1959 |
Չորս ճանապարհ |
Char Dil Char Raahein |
Չավլի
|
1959 |
Սեփական երեխան |
Chirag Kahan Roshni Kahan |
Ռատնա
|
1962 |
Աարտի |
Aarti |
Աարտի Գուպտա
|
1962 |
Տերը, տիրուհին և ծառան |
Sahib Bibi Aur Ghulam |
Չհոտի Բահու
|
1963 |
Սրտի տաճարը |
Dil Ek Mandir |
Սիտա
|
1964 |
Բենազիր |
Benazir |
Բենազիր
|
1964 |
Սիրո երգը |
Gazal |
Նազ Արա Բեգում
|
1964 |
Մայրամուտ և արևածագ |
Sanjh Aur Savera |
Գաուրի
|
1965 |
Ստվերներ |
Kaajal |
Մադհավի
|
1965 |
Պուրնիմա |
Purnima |
Պուրնիմա
|
1966 |
Քար և ծաղիկ |
Phool Aur Patthar |
Շանտի Դևի
|
1967 |
Կրտսեր հարսնացուն |
Majhli Didi |
Հեմա
|
1970 |
Պատասխան քայլ |
Jawab |
Վիդյա
|
1971 |
Փնտրում եմ քեզ |
Mere Apne |
Անանդի Դևի, Աաջի
|
1971 |
Թշնամին |
Dushmun |
Մալտի
|
1972 |
Կուրտիզանուհին |
Pakeezah |
Նարգիս, Սահիբջան
|
1972 |
Գոմատիի պարգևը |
Gomti Ke Kinare |
Գանգա
|
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #142358371 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
- ↑ «tragedy queen of bollywood». bollywoodnews. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.