Ավարտել է Կրամատորսկի մեքենայաշինական տեխնիկումը, ապա Ուրալի ճարտարագիտական ինստիտուտը։ 1971-1985 թվականներին զբաղեցրել է պետական և կուսակցական բարձր պաշտոններ. 1985-1991 թվականներին՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։
Ռիժկովը միջազգային ասպարեզում հանդես է եկել հայանպաստ ելույթներով, կարևորել Հայաստան-Ռուսաստան ռազմավարության անհրաժեշտությունը։
2014 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան[10]։
2014 թ.՝ «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանով[11]։
Գրականություն
Bialer, Seweryn (1986). The Soviet Paradox: External Expansion, Internal Decline. I.B.Tauris. ISBN 978-1-85043-030-8.
Belin, Laura; Orttung, Robert (1997). The Russian Parliamentary Elections of 1995: The Battle for the Duma. M.E. Sharpe. ISBN 978-0-7656-0084-4.
Gill, Graeme; Markwick, Roger (2002). Russia's Stillborn Democracy?: From Gorbachev to Yeltsin. Oxford University Press. ISBN 978-0-19-924041-8.
Hahn, Gordon (2002). Russia's Revolution from Above, 1985–2000: Reform, Transition, and Revolution in the Fall of the Soviet Communist Regime. Transaction Publishers.ISBN 978-0-7658-0049-7.
Hough, Jerry (1997). Democratization and Revolution in the USSR, 1985–1991. Brookings Institution Press. ISBN 978-0-8157-3748-3.
Hough, Jerry; Davidheiser, Evelyn; Lehmann, Susan (1996). The 1996 Russian Presidential Election. Brookings Institution Press. ISBN 978-0-8157-3751-3.
Service, Robert (2003). History of Modern Russia: From Tsarism to the Twenty-first Century. Penguin Books Ltd. ISBN 978-0-14-103797-4.
Åslund, Anders (1992). Market Socialism or the Restoration of Capitalism?. Cambridge University Press. ISBN 978-0-521-41193-6.