Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորայր Առաքելյան
Ծնվել է հուլիսի 17 , 1936 (1936-07-17 ) [ 1] [ 2] Մեղրաշեն , Արթիկի շրջան , Հայկական ԽՍՀ , ԱԽՖՍՀ , ԽՍՀՄ [ 1] [ 2] Մահացել է դեկտեմբերի 28 , 2023 (2023-12-28 ) [ 3] (87 տարեկան) Երևան , Հայաստան Քաղաքացիություն ԽՍՀՄ և Հայաստան Ազգություն հայ Մասնագիտություն մաթեմատիկոս Հաստատություն(ներ) Հայաստանի ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան Գործունեության ոլորտ համապարփակ վերլուծություն Պաշտոն(ներ) ռեկտոր Անդամակցություն ՀՀ ԳԱԱ Ալմա մատեր Երևանի պետական համալսարան (1958 )[ 1] և ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ [ 4] Կոչում պրոֆեսոր Գիտական աստիճան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր [ 1] [ 2] (1970 )Տիրապետում է լեզուներին անգլերեն [ 5] , հայերեն և ռուսերեն Գիտական ղեկավար Մխիթար Ջրբաշյան Եղել է գիտական ղեկավար Անուշ Յավրյան [ 4] , Ռուբեն Սահակյան [ 4] , Արամ Հակոբյան [ 4] , Գրիգոր Բարսեղյան [ 4] , Լևոն Տեր-Իսրայելյան [ 4] , Հասմիկ Բալաքյան [ 4] , Ռուբեն Ավետիսյան [ 4] , Աշոտ Ներսիսյան [ 4] և Սարգիս Ալեքսանյան [ 4] Հայտնի աշակերտներ Արշակ Պետրոսյան և Վալերի Մարտիրոսյան [ 4] Պարգևներ
Նորայր Հունանի Առաքելյան (հուլիսի 17 , 1936 (1936-07-17 ) [ 1] [ 2] , Մեղրաշեն , Արթիկի շրջան , Հայկական ԽՍՀ , ԱԽՖՍՀ , ԽՍՀՄ [ 1] [ 2] - դեկտեմբերի 28 , 2023 (2023-12-28 ) [ 3] , Երևան , Հայաստան ), հայ մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1989), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990, թղթակից անդամ՝ 1974)[ 6] : Հիմնական հետազոտությունների բնագավառներն են կոմպլեքս անալիզ և մոտավորությունների տեսություն։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2003)։
Կենսագրություն
Ծնվել է Արթիկի շրջանի Մեղրաշեն գյուղում (Հայկական ԽՍՀ )։ 1954-1958 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում ։ 1989 - 1991, 1997-2006 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն, 1991 - 1993՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր։ 2006 թվականից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի, մեխանիկայի և ինֆորմատիկայի բաժանմունքի ակադեմիկ-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ[ 7] ։ Տրիի համալսարանի (Գերմանիա ) պատվավոր դոկտոր (2004)։
2013 թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով [ 8] ։
Մահացել է 87 տարեկան հասակում 2023 թվականի դեկտեմբերի 28 -ին Երևանում[ 9] ։
Աշխատություններ
Степенные ряды.- Ереван: Изд-во Ерев. ун-та, 1991.- 100 с. ;
Արտաշես Լիպարիտի Շահինյան.- Երևան։ ՀՀ ԳԱԱ հրատ, 2003.- 50 էջ[ 10] ։
Ծանոթագրություններ
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1990. — հատոր 1.
↑ 3,0 3,1 3,2 Կյանքից հեռացել է Նորայր Առաքելյանը
↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Mathematics Genealogy Project — 1997.
↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES , 2011.
↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ» . Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին .
↑ Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia» . www.sci.am . Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին .
↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
↑ «Կյանքից հեռացել է Նորայր Առաքելյանը» . Institute of Mathematics (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 29-ին .
↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Նորայր Առաքելյան» . Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին .
Արտաքին հղումներ
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 535 )։
2008 թվական 2009 թվական 2010 թվական 2011 թվական 2012 թվական 2013 թվական 2014 թվական որևէ մեկը չի պարգևատրվել
2015 թվական Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ.Տ
Արամ Ա