Շուշան Պետրոսյան
Շուշան Սամվելի Պետրոսյան (սեպտեմբերի 23, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ[1] Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր[1]։ ԿենսագրությունՇուշան Պետրոսյանը ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում[1]։ 1987 թվականին ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի ֆակուլտետը[1]։ 1993 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը[1]։ 1989-1991 թվականներին աշխատել է «Արձագանք» թատրոն-ստուդիայում (Մետրո թատրոն) որպես հագուստի և բեմի նկարիչ։ Ձևավորել է 3 ներկայացում՝ «Առասպելական հավերժություն», «Անտիգոնե», «Տերն ու ծառան»[1]։ 1994-1997 թվականներին աշխատել է Երգի պետական թատրոնում[1]։ 1996 թվականից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար է[1]։ 2002-2003 թվականներին աշխատել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում որպես դասախոս[1]։ 2005 թվականից Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է[1]։ 2006 թ.-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման[1]։ Ամուսնալուծված է և ունի երկու զավակ[1]։ Երաժշտական գործունեությունՇուշան Պետրոսյանը հայաստանյան էստրադային երգարվեստի ոլորտում բավականին հայտնի երգչուհի է։ Նա մասնակցել է Հայաստանում և արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար կազմակերպված համերգների, հանդես է եկել մենահամերգներով։ Հատկապես հայտնի է նրա երգած «Երազ իմ երկիր հայրենի» և «Սպարապետ» երգերը։ Վերջին երգը երգչուհին նվիրել է Վազգեն Սարգսյանին։ Իր երաժշտական գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝
Սկավառակագրություն
Քաղաքական գործունեությունՊատգամավորական աշխատանք2012 թվականի մայիսի 6-ին Շուշան Պետրոսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր[1]։ Հանդիսացել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Որպես պատգամավոր աշխատել է մինչև 2018 թվականը[1]։ Հասարակական կարծիքՀայաստանյան հասարակության որոշակի հատված բացասաբար է վերաբերվում Շուշան Պետրոսյանի քաղաքական գործունեությանը[2][3][4]։ Սակայն հանրության մյուս հատվածի համար Շուշան Պետրոսյանը մնում է բազմավաստակ արտիստ և հայրենասեր քաղաքացի։ Ծանոթագրություններ
|