Չակ Քլոուզը ծնվել է 1940 թվականի հուլիսի 5-ին Մոնրոյում (Վաշինգտոն նահանգ, ԱՄՆ)[10], Լեսլի Դուրվարդ Քլոուզի և Միլդրեդ Վագներ Քլոուզի[11] ընտանիքում։ Հայրը մահացել է, երբ Չակը 11 տարեկան է եղել։ Մանուկ հասակում Քլոուզը տառապում էր նյարդամկանային հիվանդությամբ, որի պատճառով նրա համար դժվար էր ոտքերը բարձրացնել, և նեֆրիտի նոպայով, որի պատճառով նա դպրոց չի հաճախել վեցերորդ դասարանի մեծ մասը։ Նույնիսկ դպրոցում նա վատ է սովորել դիսլեքսիայի պատճառով, որը ժամանակին չի ախտորոշվել[12]։ Նրա վաղ աշխատանքների մեծ մասը շատ մեծ դիմանկարներ են, որոնք հիմնված են լուսանկարների վրա, օգտագործելով ֆոտոռեալիզմ կամ հիպերռեալիզմը։ Նա տառապում է պրոզոպագնոզիայով (դեմքի կուրություն) և ենթադրվել է, որ հդա է առաջին անգամ նրան ոգեշնչել դիմանկարներ ստեղծել[13]։
1958-1960 թվականներին Քոուզը սովորել է Everett Community College-ում[14]։ 1962 թվականին ավարտել է Վաշինգտոնի համալսարանը (բակալավրի), 1964 թվականին՝ Եյլի համալսարանը (մագիստրոս)։ Մասնագիտությամբ ուսուցիչ է, սակայն իր կյանքի մեծ մասը նվիրել է գեղանկարչությանը։ Սկսած 1960-ական թվականներից, լուսանկարչության օգնությամբ նա ստեղծում է մեծ ձևաչափի կտավներ յուղաներկերով։ Մինչև 1980 թվականը նա արդեն ուներ ավելի քան 100 աշխատանք։
1969 թվականին Չակ Քլոուզի նկարները ներկայացվել են Նյու Յորքի Արվեստի Ուիթնի թանգարանում կազմակերպված բիենալեում։ 1970 թվականին անցկացվել է նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը։ 1973 թվականին նրա կտավներն առաջին անգամ ցուցադրվել են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում։ 2014 թվականի դեկտեմբերին նրա ստեղծագործությունը ներկայացվել է Ավստրալիայի ժամանակակից արվեստի թանգարանում (Սիդնեյի), որտեղ նա ներկա է եղել[15]։
1988 թվականին ստացած ողնաշարի վնասվածքի հետևանքով նկարիչը կաթվածահար է եղել, բայց շարունակել է նկարել։
2000 թվականին Չակ Քլոուզին շնորհվել է է Միացյալ Նահանգների արվեստների բնակավառում ազգային մեդալ[16]։
2008 թվականին Էրմիտաժ պետական թանգարանում «Էրմիտաժի 20/21» նախագծի շրջանակներում անցկացվել է Չակ Քլոուզի անհատական ցուցահանդեսը, որը բացվել է հեղինակի ներկայությամբ։ Նա մասնակցել է շուրջ 800 խմբակային ցուցահանդեսների[17]։
Անձնական կյանք
Չակ Քլոուզն ու Լեսլի Ռոուզն ունեցել են երկու դուստր[18]։ Նրանք բաժանվել են 2011 թվականին։ 2013 թվականն Քլոուզն ամուսնացել է Սիենա Շիլդսի հետ[19]։ Հետագայում նրանք բաժանվել են[20]։