Չիկագոյի արվեստի ինստիտուտ
Չիկագոյի արվեստի ինստիտուտ (անգլ.՝ Art Institute of Chicago), արվեստի թանգարան և բարձրագույն ուսումնական հաստատություն Չիկագոյում՝ Իլինոյս նահանգում։ ԹանգարանԹանգարանը հայտնի է իմպրեսիոնիստների և ամերիկյան արվեստի ընդարձակ հավաքածուով։ Այն տեղակայված է Գրանտ այգու ծայրամասում և նախագծվել է «Շեպլի, Ռութան և Քուլիջ» ընկերության կողմից։ Չիկագոյի արվեստի թանգարանը սկզբնականապես կառուցվել է 1893 թվականին Կոլումբիայի միջազգային ցուցահանդեսի համար։ Բարձրագույն ուսումնական հաստատությունՉիկագոյի արվեստի ինստիտուտը ԱՄՆ-ի ամենահին բուհերից է՝ հիմնադրված 1866 թվականին։ Այս բուհն են ավարտել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսին է Ուոլթ Դիսնեյը։ Ինստիտուտում սովորում է ավելի քան 3200 ուսանող։ Համալսարանն առաջարկում է կրթություն այնպիսի մասնագիտություններում, ինչպիսիք են՝ արվեստ և տեխնոլոգիա, համակարգչային անիմացիա, կառավարում, արվեստի պատմություն, քննադատություն, նկարչություն, հագուստի դիզայն, կինո, պատմական ժառանգության պահպանում, ճարտարապետության ինտերիեր, լրագրություն, գեղանկար և գրաֆիկա, լուսանկարչություն, քանդակագործություն, տպագրություն, ձայն, վիդեո, վիզուալ հաղորդակցություն, գրականություն։ Արվեստի ամենաազդեցիկ դպրոցը ԱՄՆ-ումԸստ հարցումների, որ անցկացվել են Կոլումբիայի համալսարանի լրագրողների նախագծերի շրջանակներում՝ ամերիկացի արվեստաբանները Չիկագոյի համալսարանը համարել են ամենաազդեցիկը արվեստի բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանում։ ԾանոթագրություններԱրտաքին հղումներ
|