Չոլո
Չոլո, իրական անունը՝ Հարություն Աբրահամյան, (1878, գյուղ Շենիկ (Սասունի գավառ) – 1937 թվականի սեպտեմբերի 17, անհատի պաշտամունքի զոհ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ ԿենսագրությունՉոլոն ծնվել է 1878 թվականին Սասունի գավառի Շենիկ գյուղում։ Պատանի տարիքից անդամագրվել է հայ ֆիդայական շարժմանը։ 1898 թվականին գործել է Սպաղանաց Մակարի ֆիդայական խմբում։ Մասնակցել է 1899 թվականի Սպաղանքի, 1904 թվականի և 1915 թվականի Սասունի ինքնապաշտպանական մարտերին։ 1916 թվականին, երբ ռուսական զորքերը գրավել են Մուշը, կամավորական ջոկատի կազմում կռվել է Մշո դաշտում, Խնուսում, Ալաշկերտում։ Աչքի է ընկել 1918 թվականի մայիսին Թալինի բերդի գրավման ժամանակ։ Հայաստանի Հանրապետության ստեղծումից (1918) հետո մասնակցել է Արևելյան Հայաստանի տարածքում ապօրինի հաստատված կովկասյան թաթարների հակահայկական ելույթների դեմ պայքարին, օժանդակել արևմտահայ գաղթականների վերաբնակեցմանը։ 1921 թվականի Փետրվարյան հակախորհրդային ապստամբության օրերին եղել է Էջմիածին շարժվող զինված ուժերի կազմում, այնուհետև անցել է Զանգեզուր, այնտեղից՝ Պարսկաստան, Սիրիա, Հունաստան։ 1927 թվականին վերադարձել է Խորհրդային Հայաստան[1]։ Նույն թվականին ձերբակալվել է Չեկայի կողմից և աքսորվել Ղազախստան։ Աքսորից վերադառնալուց հետո՝ 1931 թվականին բնակություն է հաստատել Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում։ 1934 թվականին մտել է կոլտնտեսության շարքերը, զբաղվել է անասնապահությամբ։ Չոլոն Չեկայի կողմից երկրորդ անգամ ձերբակալվել է 1937 թվականի գարնանը։ Հինգ ամիս Չոլոն բանտում ենթարկվել է անմարդկային բռնությունների։ 1937 թվականի սեպտեմբերի 13-ին կիսամեռ վիճակում դատապարտվել է գնդակահարության, որն ի կատար է ածվել 1937 թվականի սեպտեմբերի 17-ին։ Գրականություն
Ծանոթագրություններ
|