Share to:

 

Պատրիարք

Պատրիարք, ուղղափառ եկեղեցու բարձրագույն առաջնորդի տիտղոս մի շարք երկրներում։ Սահմանվել է Քաղկեդոնի եկեղեցական ժողովում 451 թվականին։ 1054 թվականին քրիստոնեական եկեղեցու բաժանումից (կաթոլիկ և ուղղափառ) հետո այն տրվել է ուղղափառ եկեղեցու հոգևոր պետերին։

Հայ եկեղեցում կաթողիկոսը համարվում է Ծայրագույն Հայոց Պատրիարք։ Պատրիարք են Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի հոգևոր առաջնորդները, որոնք եպիսկոպոսներից տարբերվում են նախաթոռությամբ (նրանց տիտղոսը պահպանվում է նաև պաշտոնից հրաժարվելուց հետո)։


Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya