Պլիմուտ (Մասաչուսեթս)
Պլիմուտ (անգլ.՝ Plymouth), քաղաք ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Պլիմուտ օկրուգում։ Բրոքթոնի հետ միասին համարվում է օկրուգի վարչական կենտրոններից մեկը։ Պլիմուտի համայնքապետարանի տարածքը ամենամեծն է նահանգում[2]։ Քաղաքը հիմնադրվել է 1620 թվականին Քեյփ Քոդ ծոցի ափին, համարվում է Նոր Անգլիայի հնագույն եվրոպական բնակավայրը և հնագույններից մեկը ԱՄՆ-ում։ Երկար ժամանակ քաղաքը համարվում էր համանուն գաղութի կենտրոնը։ Հետագայում քաղաքը դարձավ Մասաչուսեթսի՝ ԱՄՆ առաջին 13 նահանգներից մեկի մասը։ Ավելի ուշ Պլիմուտը վերածվեց սովորական ամերիկյան քաղաքի։ Սակայն 1970-ականներից նրա բնակչությունը ավելացավ ավելի քան 3 անգամ. եթե 1970 թվականին Պլիմուտում ապրում էր 18615, ապա 2000 թվականին՝ արդեն 51701 մարդ։ 2008 թվականի տվյալներով բնակչության թիվը հասել էր 58379-ի[3]։ Քաղաքի բնակչության 94,82 % -ը սպիտակամորթներ են, 36,0 % -ը՝ անչափահաս, 11,2 % ՝ 65 տարեկանից բարձր. պլիմուտցիների 5,18 % -ը ապրում է ծայրահեղ աղքատության մեջ[4]։ ԿլիմաՔաղաքի կլիման չափավոր ցամաքային է, մեղմացված Ատլանտյան օվկիանոսով։ Ձմեռային ամիսների ջերմաստիճանը −2,5°С}} — −3°C է, ամառայինը` +19°С — +21°C:
ՏուրիզմՔաղաքի տնտեսության հիմքը տուրիզմն է։ Քաղաքի մոտ տեղակայված է օդանավակայան, որը 1931 թվականից իրականացնում է տեղական նշանակություն ունեցող չվերթներ։ Համագործակցություն այլ քաղաքների հետՊլիմուտը համարվում է Անգլիայի համանուն քաղաքի քույր քաղաքը, որի պատվին էլ ստացել է իր անվանումը[6]։ Նաև կա համագործակցության համաձայնագիր ճապոնական Շիշիգահամա քաղաքի հետ[7]։ Տեսարժան վայրերՊլիմուտի մեծաթիվ զբոսաշրջիկների համար Նոր Անգլիայի առաջին բնակավայրն է։ Դրա հետ են կապված և քաղաքի մեծաթիվ թանգարանները, որոնք տարբեր տեսանկյուններում ցուցադրում են առաջին բնակավայրերի պատմությունը։ Սրանք այցելուներին` Նոր Անգլիայում 17-րդ դարասկզբի իրադարձությունների մասին առավելագույն նշանակալի տեղեկատվություն տրամադրող` դասական թանգարաններ են, ինչպես նաև «թանգարաններ բաց երկնքի տակ»։ Վերջինիս է վերաբերում Պլիմուտ Պլենտեյշն(Plimoth Plantation) հանրահայտ նախագիծը` պատմա-ազգագրական համալիր, որն իր մեջ ներառում է` բացի անշարժ ցուցադրությունից, երկու վերաստեղծ բնակավայրեր. 17-րդ դարը գաղութատերերի և նույն ժամանակների հնդկացիների բնակավայրեր։ Էքսկուրսավարների փոխարեն այս թանգարաններում բաց երկնքի տակ աշխատում են մարդիկ` հագնված համապատասխան ժամանակաշրջանի նորաձևությամբ։ Նրանք կարծես թե կազմում են գյուղերի բնակչությունը։ Զբաղվելով հնդկացիների կենցաղի հիմքը կազմող «առօրյա գործերով» նրանք պատրաստ են պատասխանել զբոսաշրջիկների յուրաքանչյուր հարցի։ Այդ նույն ծրագրի շրջանակներում 1957 թվակապից զբոսաշրջիկների համար բացվել է մուտքը դեպի Մեյֆլաուեր - Մեյֆլաուեր II նավի ամբողջական չափի օրինակին, որով ժամանել են առաջին գաղութարարները։ Նավը կառանված է Պլիմուտի ծովախորշում։ Ավանդական տեսարժան վայր է համարվում և այսպես կոչված Պլիմուտյան ժայռը` քար, որ ըստ ավանդության համարվում է ցամաքի շաս, որի վրա են ոտք դրել առաջին բնակիչները։ Պլիմուտյան ժայռից ոչ շատ հեռու տեղակայված է առաջին բնակիչներին նվիրված արձան, որն անվանվում է Հայր-հիմնադիրների ազգային հուշարձան։ Պատկերասրահ
Հանրահայտ բնակիչներ
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
|