Պյոտր Վյազեմսկի |
---|
| Ծնվել է | հուլիսի 12 (23), 1792[1][2] |
---|
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
---|
Վախճանվել է | նոյեմբերի 10 (22), 1878[1][2] (86 տարեկան) |
---|
Վախճանի վայր | Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն[1][3] |
---|
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
---|
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, լեզվաբան, գրող, լրագրող, գրական քննադատ, պատմաբան, հիշատակագիր և Polonophile |
---|
Լեզու | ռուսերեն |
---|
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
---|
Ժանրեր | Մակագիր, երգիծանք և կենսագրություն |
---|
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին | Վերա Վյազեմսկայա |
---|
Զավակներ | Պավել Վյազեմսկի[4], Maria Petrovna Valueva (nee Vyazemskaya)?, Praskoviya Petrovna Vyazemskaya? և Nadezhda Petrovna Vyazemskaya? |
---|
Pyotr Vyazemsky Վիքիպահեստում |
Պյոտր Անդրեևիչ Վյազեմսկի, (ռուս.՝ Пëтр Андреевич Вяземский, հուլիսի 12 (23), 1792[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 10 (22), 1878[1][2], Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն[1][3]), ռուս բանաստեղծ, գրաքննադատ, իշխան։
1812 թվականին մասնակցել է Բորոդինոյի ճակատամարտին։ Ծառայությունից հեռացվել է օպոզիցիոն տրամադրությունների համար։ «Ռուսական աստված» (1828) երգիծանքը, որ հրատարակել է Ա. Գերցենը Լոնդոնում (1854), ուղղված էր «ցարական բյուրոկրատիայի» դեմ։ Ավելի ուշ Վյազեմսկին մոտ է եղել արքունիքին։ 1856-1858 թվականներին գլխավորել է գրաքննությունը։ 1863 թվականից, գրեթե մշտապես, ապրել է արտասահմանում։ Քաղաքացիական քնարերգության և երգիծքանի ժանրով գրել է բանաստեղծություններ, որոնք մոտ են դեկաբրիստների պոեզիային («Պետերբուրգ», 1818, «Զայրույթ», 1820, և այլն)։ Եղել է «Արզամաս» գրական խմբակի անդամ։ 1825-1828 թվականներին մասնակցել է «Մոսկովսկի տելեգրաֆ» («Московский телеграф») ամսագրի հրատարակությանը, հանդես եկել որպես գրաքննադատ, պաշտպանել ռոմանտիզմը։ Եղել է Պուշկինի ընկերը և նրա հետ աշխատակցել է Լիտերատուրնայա գազետա թերթին և «Սովրեմեննիկ» («Современник») ամսագրին։
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Белкин А. А. Вяземский // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Е. Г. Вяземский, Петр Андреевич (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VIIа. — С. 719—720.
- ↑ М. М. Вяземский, Павел Петрович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VIIа. — С. 719.
|
---|
| Անդամներ | |
---|
| Պատվավոր անդամներ | |
---|
| Հասցեներ | |
---|
|
Կաղապար:ԱՆձ-անավարտ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 480)։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
|