Պորտ օֆ Սփեյն
Պորտ օֆ Սփեյն, (անգլ. Port of Spain) Տրինիդադ և Տոբագո երկրի մայրաքաղաքը և երկրորդ խոշոր քաղաքը Սան Ֆերնանդոյից հետո։ Քաղաքի մշտական բնակչությունը կազմում է 37.074[1] 2011 թվականի մարդահամարի տվյալներով։ Այն գտնվում է Պարիա կղզու վրա, Տրինիդադ կղզու հյուսիսարևմտյան ափին[2]։ Քաղաքը հիմնականում ծառայում է որպես մանրածախ առևտրի վարչական կենտրոն, և 1757 թվականից ի վեր կղզու մայրաքաղաքն է։ Կարիբյան ավազանի համար կարևոր ֆինանսական ծառայություններ մատուցող կենտրոն[3] է և այստեղ է գտնվում տարածաշրջանի երկու խոշորագույն բանկերը։ ԱշխարհագրությունՊորտ օֆ Սփեյնը կազմում է մոտավորապես 10.4 քառ. կմ տարածք և գտնվում է Տրինիդադ կղզու հյուսիս-արևմտյան հատվածում։ ԿլիմաՔաղաքը ունի և խոնավ, և չոր կլիմա, որը բնորոշվում է ամեն տարի տաք ջերմաստճանով, սեզոնային տատանումներով, չնայած գիշերային ջերմաստիճանը որոշակիորեն մեղմանում է հունվար-մարտ ամիսներին։ Ջերմաստիճանի սանդղակը տատանվում է 19° -ից մինչև 34 °C, հազվադեպ նաև 35-ից բարձր։ Խոնավ սեզոնը տևում է հունիսից մինչև նոյեմբեր, իսկ չոր սեզոնն սկսվում է հաջորդ տարվա դեկտեմբերից մինչև մայիս։ Ծանոթագրություններ
ԳրականությունAnthony, Michael (2001). Historical Dictionary of Trinidad and Tobago. Scarecrow Press, Inc. Lanham, Md., and London. ISBN 0-8108-3173-2. Արտաքին հղումներ
|