Ջեյմի Բել
Էնդրյու Ջեյմս Մատֆին (Ջեյմի) Բել (անգլ.՝ Andrew James Matfin «Jamie» Bell, ծնվել է 1986 թվականի մարտի 14-ին, Բիլինգհեմ, Դարեմ կոմսություն, Անգլիա), անգլիացի կինոդերասան։ ԿենսագրությունՋեյմի Բելը ծնվել է 1986 թվականի մարտի 14-ին Անգլիայի հյուսիսում գտնվող փոքրիկ Բիլինգհեմ քաղաքում։ Նրա մայրը ընդամենը 16 տարեկան էր, երբ Ջեյմին լույս աշխարհ է գալիս։ Իր հորը Ջեյմին երբեք չի տեսել։ Վեց տարեկանում Բելը սկսում է պրոֆեսիոնալ զբաղվել բալետով, դրանով շարունակելով իր ընտանիքի ավանդույթները (պարերի հետ են կապված նրա տատի, մոր, մորաքրոջ և ավագ քրոջ կյանքը)։ Հետագայում նա առավելությունը տալիս է չեչոտկային և որպես չեչոտկայի պարող նշանակալից հաջողությունների է հասնում, շահելով բազմաթիվ մրցանակներ։ Դերասան դառնալու որոշումը Բելը ընդունում է ինը տարեկանում, այդ նպատակով նա ընդունվում է տեղական թատերական դպրոց։ Պրոֆեսիոնալ բեմում նրա թատերական նորամուտը կայանում է Լոնդոնում, 1998 թվականի վերջին, «Բագսի Մելոուն» (անգլ.՝ Bugsy Malone) մյուզիքլում։ Բեմական փորձը, ինչպես նաև պարելու ունակությունները Բելին օգնում են առաջ անցնել 2000 մրցակիցներից և քասթինգ անցնել Սթիվեն Դալդրիի «Բիլի Էլիոթ» (2000) ֆիլմում գլխավոր դերի համար։ Բիլի Էլիոթի ճակատագիրը, տղա Անգլիայի հյուսիսի փոքրիկ ածխահատական քաղաքից, ով սկսում է հրապուրված զբաղվել բալետով, մեծ մասամբ համահունչ է անձամբ Բելի ճակատագրին։ Այդ դերի համար նորեկ-դերասանը արժանանում է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի «Նորեկ դերասանի ակնառու աշխատանք» մրցանակին և BAFTA մրցանակի։ Վերջին մրցանակը առավել պատվավոր է, եթե հաշվի առնենք, որ այդ թվին, բացի Բելից, նրան անվանակարգված էին «Օսկար» մրցանակի չորս դափնեկիրներ՝ հանրահայտ դերասաններ Ռասսել Քրոուն, Թոմ Հենքսը, Մայքլ Դուգլասը և Ջեֆրի Ռաշը։ 2002—2004 թվականների ընթացքում Բելը հայտնվում է ևս մի քանի ֆիլմերում՝ «Մահվան պահակախումբ» հակապատերազմական թրիլերում, Չարլզ Դիքենսի «Նիկոլաս Նիքլբի» վեպի հարմարեցումում և «Տեղատվություն» ընտանեկան դրամայում։ Դերասանի կարիերայում իրապես հաջողակ է դառնում 2005 թվականը՝ էկրան են բարձրանում նրա մասնակցությամբ միանգամից երեք ֆիլմեր։ Նրա կողմից գլխավոր դերեր խաղացած «Թանկագին Վենդի» և «Չամսկրաբեր» սև կատակերգությունները բարձր գնահատականի են արժանանում քննադատների կողմից և ամրապնդում են Բելի համբավը, որպես իր սերնդի ամենատաղանդավոր դերասաններից մեկը։ Մասնակցությունը Փիթեր Ջեքսոնի «Քինգ Քոնգ» բլոկբաստերում նպաստում է շարքային հանդիսատեսի շրջանում երիտասարդ դերասանի միջազգային հանրաճանաչությանը։ 2006 թվականին թողարկվում են Ջեյմի Բելի մասնակցությամբ երկու ֆիլմեր՝ Քլինթ Իսթվուդի «Մեր հայրերի դրոշները» ռազմական դրաման և Դեյվիդ Մաքենզիի «Հոլեմ Ֆոու» ֆիլմը, որում Բելը կատարում է գլխագիր դերը։ 2008 թվականին էկրան են բարձրանում «Տելեպորտ» և Էդվարդ Ցվիկի «Կոչ» ֆիլմերը։ Վերջին ֆիլմում նա մարմնավորել է բելառուս պարտիզան Բելսկի եղբայրներից մեկին։ Անձնական կյանք2005 թվականին, Green Day խմբի տեսահոլովակի նկարահանման ժամանակ ծանոթացել է դերասանուհի Էվան Ռեյչել Վուդի հետ։ 2006 թվականին Ջեյմին և Էվանը բաժանվում են, սակայն 2011 թվականին նրանք որոշում են վերսկսել իրենց նախկին հարաբերությունները։ 2012 թվականի հոկտեմբերին նրանք ամուսնանում են[3], իսկ 2013 թվականի հուլիսի 29-ին ծնվում է նրանց որդին[4]։ 2014 թվականի մայիսին զույգը ամուսնալուծվում է[5]։ 2015 թվականի սեպտեմբերին Ջեյմին հաստատում է իր հարաբերությունները «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմում իր խաղընկերուհի Քեյթ Մարայի հետ։ Ֆիլմագրություն
ՄրցանակներԾանոթագրություններ
Արտաքին հղումներ
|