Ջուլիետ (անգլ.՝ Juliet), Ուրանմոլորակիարբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1986 թվականի հունվարի 3-ին։ Այն սկզբում ստացել է S/1986 U 2 ժամանակավոր անվանում[5]։ Հետագայում այն անվանվել է ՇեքսպիրիՌոմեո և Ջուլիետ պիեսի հերոսուհու անունով։ Այն նույնպես անվանվում է Ուրան XI[6]:
Ջուլիետը պատկանում է Պորցիայի խմբին, որի մեջ նույնպես ներառված են Բիանկան, Կրեսսիդան, Դեզդեմոնան, Պորցիան, Ռոզալինդան, Կուպիդոնը, Բելինդան և Պերդիտան[7]։ Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[7]։ Բացի նրա ուղեծրից[1], ~50 կմ շառավղից[2], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[7] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։
Վոյաջեր-2 կայանի կատարած լուսանկարների վրա Ջուլիետը երևում է որպես երկարուկ մարմին, որի հիմնական առանցքը ուղղված է դեպի Ուրանը։ Ջուլիետի երկարության և լայնության հարաբերությունը կազմում է 0,5 ± 0,3[2]: Մակերևույթի գույնը գորշ է[2]։
Ջուլիետը կարող է բախվել Դեզդեմոնային մոտակա 100 միլիոն տարիների ընթացքում[8]։
↑Ուիլիամս, Դևիդ Ռ. (2007 թ․ նոյեմբերի 23). «Ուրանի արբանյակների տվյալները». ՆԱՍԱ (Ազգային տիեզերական գիտական տվյալների կենտրոն). Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.