Ռաֆայել Քոթանջյան
Ռաֆայել Արտյոմի Քոթանջյան (սեպտեմբերի 9, 1942, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 13, 2022[1]), հայ նշանավոր դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ[2]։ ԿենսագրությունԾնվել է Թբիլիսիում։ 1946 թվականին տեղափոխվել է Երևան։ 1960-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի Մոսկվայում։ 1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր[3]։ Դերեր թատրոնումԽաղացել է բազմաթիվ ներկայացումներում՝
Դերեր կինոյումՆկարահանվել է բազմաթիվ տեղական և արտասահմանյան ֆիլմերում՝
Պարգևներ, կոչումներ
Մասնագիտական գործունեության ընթացքում Ռ. Քոթանջյանը բազմիցս արժանացել է Խորհրդային Միության և ԱՊՀ երկրների մրցանակների։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|