Share to:

 

Ռեմբրանդի տուն-թանգարան

Ռեմբրանդի տուն-թանգարան
Տեսակպատմության թանգարան, պատկերասրահ և պատմական շենք-թանգարան
Երկիր Նիդերլանդներ[1]
ՏեղագրությունԱմստերդամ
ՎայրԱմստերդամ-Սենտրում
Ղեկավարության նստավայրԱմստերդամ, Նիդերլանդներ[2]
ՀասցեJodenbreestraat 4, 1011 NK Amsterdam և Jodenbreestraat 4[2]1011NKJodenbreestraat? (4)
Հիմնադրվել է1907
Այցելուներ193 250 մարդ
Կայքrembrandthuis.nl/nl/(նիդեր.)
Քարտեզ
Քարտեզ

Ռեմբրանդի տուն-թանգարան (հոլ.՝ Museum Het Rembrandthuis), պատմական տուն և պատկերասրահ Ամստերդամում (Նիդերլանդներ)։ Նկարիչ Ռեմբրանդն ապրել և աշխատել է այս տանը 1639 թվականից մինչև 1656 թվականը։ 17-րդ դարի ինտերիերը վերականգնվել է։ Հավաքածուն պարունակում է Ռեմբրանդի` փորանկարներն են և նկարները։ 2014 թվականին թանգարանն ունեցել է 237.383 այցելու։

Ռեմբրանդի տունը

Տունը գտնվում է Ամստերդամի Յոդենբրեեսթրաթ փողոցում, որտեղ Ռեմբրանդն ապրել է և նկարել մի քանի տարի. այն հեռու չէ այսօրվա քաղաքապետարանի շենքից։ Ռեմբրանդը տունը գնել է 1639 թվականին և ապրել է այնտեղ մինչև 1656 թվականին իր սնանկանալը, երբ նրա ամբողջ ունեցվածքն աճուրդի է հանվել։ Աճուրդի ցանկում են եղել նրա բոլոր վերականգնված իրերը, որոնք այժմ ցուցադրվում են տանը։

Ինտերիեր և հավաքածու

Մի քանի տարի առաջ տունը լիովին վերակառուցվել է ներսից` ցույց տալու համար, թե ինչպիսի տեսք է այն ունեցել Ռեմբրանդի օրերին։

Տանը կից կա նաև ժամանակակից շինություն, որտեղ ցուցադրվում են Ռեմբրանդի աշխատանքները, հիմնականում` փորանկարները, ինչպես նաև` իրեր ամբողջ աշխարհում տարածված նրա հավաքածուներից։

Կառավարչություն

Մայքլ Հուիջսերը թանգարանի տնօրենն է, իսկ Դեյվիդ դե Վիթը` կուրատորը։ 2008 թվականից սկսած թանգարանն ամեն տարի ունենում է մոտ 200.000 այցելու, իակ 2014 թվականին ունեցել է 237.383 այցելու, որը ռեկորդային ցուցանիշ է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեմբրանդի տուն-թանգարան» հոդվածին։
Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya