Ռենտգենիում (Rg), արհեստականորեն ստացված ռադիոակտիվ քիմիական տարր։ Կարգահամարը՝ 111։ Հայտնի իզոտոպներից ամենակայունը 281Rg-ն է, որի կիսատրոհման պարբերությունը 26 վայրկյան է։ Ռենտգենիումն առաջին անգամ ստացվել է 1994 թվականին Գերմանիայի Դարմշտադտ քաղաքի Վիսհաուզն համայնքում գտնվող Հելմհոլցի ծանր իոնների ուսումնասիրության կենտրոնում։ Անվանվել է Վիլհելմ Ռենտգենի պատվին։ Պարբերական աղյուսակում գտնվում է 7-րդ պարբերության 11-րդ խմբում, d-տարր է։
Պատմություն
Պաշտոնական հայտնաբերում
Ռենտգենիումը առաջին անգամ սինթեզվել է Սիգուարդ Հոֆմաննի կողմից ղեկավարվող միջազգային խմբի կողմից ԳերմանիայիԴարմշտադ քաղաքում՝ Հոլմհելցի ծանր իրոնների հետազոտման կենտրոնում (GSI), 1994 թվականի դեկտեմբերի 8-ին[2]։ Խումը բիսմութ-209-ը ռմբակոծել է նիկել-64-ի արագացված միջուկով և հայտնաբերել է ռենտգենիում-272 իզոտոպի ատոմ։
Այս ռեակցիան նախկինում արվել էր Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում 1986 թվականին, բայց 272Rg ատոմ չէր նկատվել[3]։ 2001 թվականին IUPAC/IUPAP միացյալ աշխատանքային խումը հաշվել է, որ ժամանակ հայտնաբերման համար անբավարար փաստեր կային[4]։ GSI խոմը կրկնել է փորձը 2002 թվականին և ստացել է ևս երեք ատոմ[5][6]։ 2003 թվականի զեկույցում JWP-ը որոշել է, որ GSI խումը պետք է ճանաչվի տարրի հայտնաբերման համար[7]։
Անվանում
Ըստ չբացահայտված և անանուն տարրերի Մենդելեյվի անվանակարգության՝ ռենտգենիումը պետք է ունենար eka-ոսկի անվանումը։ 1979 թվականին IUPAC-ը հրատարակել է հանձնարարական, ըստ որի՝ տարրը պետք է անվանվեր ունունունիում (Uuu նշանով)[8]․ ժամանակավոր անուն մինչև տարրի հայտնաբերումն ու մշտական անվանակոչումը։ Չնայած նրան, որ անվանումը լայնորեն օգտագործվել է քիմիական համայնքի բոլոր մակարդակներում, հանձնարարականը հիմնականում անտեսվել է ոլորտի գիտնականների կողմից, որոնք այն կոչում էին կամ «տարր–111»՝ (111) նշանով կամ պարզապես 111[9]։
↑Hofmann, S.; Ninov, V.; Heßberger, F. P.; Armbruster, P.; Folger, H.; Münzenberg, G.; Schött, H. J.; Popeko, A. G.; Yeremin, A. V.; Andreyev, A. N.; Saro, S.; Janik, R.; Leino, M. (1995). «The new element 111»(PDF). Zeitschrift für Physik A. 350 (4): 281–282. Bibcode:1995ZPhyA.350..281H. doi:10.1007/BF01291182. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
↑Barber, R. C.; Greenwood, N.N.; Hrynkiewicz, A.Z.; Jeannin, Y.P.; Lefort, M.; Sakai, M.; Ulehla, I.; Wapstra, A.P.; Wilkinson, D.H. (1993). «Discovery of the transfermium elements. Part II: Introduction to discovery profiles. Part III: Discovery profiles of the transfermium elements». Pure and Applied Chemistry. 65 (8): 1757. doi:10.1351/pac199365081757. (Note: for Part I see Pure Appl. Chem., Vol. 63, No. 6, pp. 879–886, 1991)
↑Chatt, J. (1979). «Recommendations for the naming of elements of atomic numbers greater than 100». Pure and Applied Chemistry. 51 (2): 381–384. doi:10.1351/pac197951020381.
↑Hoffman, Darleane C.; Lee, Diana M.; Pershina, Valeria (2006). «Transactinides and the future elements». In Morss; Edelstein, Norman M.; Fuger, Jean (eds.). The Chemistry of the Actinide and Transactinide Elements (3rd ed.). Dordrecht, The Netherlands: Springer Science+Business Media. ISBN1-4020-3555-1.