- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուդիկ Հրաչիկի Ղուկասյան (նոյեմբերի 10, 1949(1949-11-10)[1], Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական և պետական գործիչ, Սևանի քաղաքապետ։
Կրթություն
- 1956-1966 թթ. - սովորել և ավարտել է Սևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։
- 1966-1968 թթ. - սովորել է Սևանի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումի շինարարական բաժնում։
- 1970-1976 թթ. - սովորել և ավարտել է Դոնի Ռոստովի երկաթուղային ինժեներական ինստիտուտը։
Աշխատանքային գործունեությունը
- 1968-1984 թթ. - աշխատել է «Սևանշին» տրեստում՝ վարպետից մինչև գլխավոր ինժեներ։
- 1984-1987 թթ. - Սևանի կենցաղսպասարկման արտադրական վարչության պետ։
- 1987-1989 թթ. - «Սևանշին» տրեստի կառավարիչ։
Պետական և քաղաքական գործունեությունը
- 1987-1991 թթ. - ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
- 1989 թ. ընտրվել է Սևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ՝ պաշտոնավարելով մինչև 1996 թ.։
- Եղել է ԽՄԿԿ անդամ։
- 1990 թ. մայիսի 20-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 149 ընտրատարածքից։ «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ։
- 1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 117 ընտրատարածքից։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։
- 1996 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Գեղարքունիքի փոխմարզպետ։
- 1997 թ. ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ՝ պաշտոնավարելով մինչև 1999 թ.։
- 2002 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
- 2005 թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից[2]։
- 2005-2008 թթ. - ՀՀ պետական ռեզերվների գործակալության պետ։
- 2008-2010 թթ. - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության պետ։
- 2012 թ. սեպտեմբերի 23-ին ընտրվել է Սևան համայնքի ղեկավար։
- ՀՀԿ անդամ է։
Ծանոթագրություններ