Սալոմե Արեշյան
Սալոմե Գրիգորի Արեշյան (հունվարի 5, 1913[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 29, 1966[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1958), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1948 թվականից։ ԿենսագրությունԾնվել է Թիֆլիսում։ 1934 թվականին ավարտել է Լենինգրադի պատմության, փիլիսոփայության, գրականության և լեզվի ինստիտուտը, 1937 թվականին՝ Լենինգրադի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1938-1940 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի արևելագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1940-1941 թվականներին՝ կրտսեր գիտաշխատող, ապա՝ գրականագիտության և փիլիսոփայության բաժանմունքի գիտական քարտուղար։ 1941 թվականին տեղափոխվել է Երևան։ 1941-1944 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ 1942-1944 թվականներին եղել է բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ։ 1943-1946 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ, 1944-1946 թվականներին՝ «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագիր, 1949-1950 թվականներին՝ ԵՊՀ գիտքարտուղար, 1950-1953 թվականներին՜ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1954 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան ինստիտուտում որպես բաժնի վարիչ։ 1958 թվականին ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Եղել է Խաղաղության կողմնակիցների համամիութենական կոնֆերանսի, ինչպես նաև 1945 թվականին Փարիզում կայացած Կանանց 1-ին միջազգային կոնգրեսի պատգամավոր։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Հայ մամուլը և ցարական գրաքննությունը» (1957) գիրքը։ Երկերի մատենագիտություն
Պարգևներ
Ծանոթագրություններ
|